ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 504-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Բեսթ պրոջեքթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00891838) 2026 թվականի հուլիսի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արհեստական քարե պահարանի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 160,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ալումնիֆայր» ընկերության հետ (Alumnifire, Inc., Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) 2026 թվականի հուլիսի 10-ի հաշիվ-ապրանքագրով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2027 թվականի օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային ծրագրի արտոնագրի ձեռքբերում՝ 6,250 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մաժդալանի» ընկերության հետ (Majdalani Engineering & Trading SAL LLC, Բեյրութ, Լիբանան) 2026 թվականի հուլիսի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինժեներական համակարգերի նախագծերի մշակման խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 1,200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Թիմ Էներջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00494167) 2026 թվականի հունիսի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Թումո Կողբ», «Թումո Կապան» և «Թումո Գյումրի» կենտրոնների համար էլեկտրական էներգիայի մատակարարում՝ ամսական 2,150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ՖԲՌ մաստեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 08316539) 2026 թվականի հուլիսի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կեղտաջրերի մաքրման կայանի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում՝ 246,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|