ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2026 թվականի N 1209-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 883-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով՝
«2. Սույն որոշման գործողությունը չի տարածվում 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում ստացող քաղաքացիների վրա, որոնց դեպքում Հայաստանի ֆուտբոլի (երիտասարդական և ազգային) և ֆուտզալի ազգային հավաքականների անդամ է համարվում մարզիկի կողմից Հայաստանի ֆուտբոլի (երիտասարդական և ազգային) և ֆուտզալի ազգային հավաքականների (պաշտոնական կամ ընկերական) խաղերին նախապատրաստվելու ընդլայնված հայտացուցակում ընդգրկվելու հանգամանքը:»:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական: