Basic information
Number
N 307-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.04.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.03.29/17(472) Հոդ.379
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.03.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.03.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.03.2006
Effective date
08.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2006 թվականի N 307-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների և արձակուրդի նվազագույն տևողության ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.

«15.1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնողներ   4»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 18
Երևան