ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՈՉ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.02.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2026 թվականի

թիվ 11

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՈՉ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Կատարել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հուլիսի 13-ի թիվ 49 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններում (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոններում)՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2026 թվականի փետրվարի 13

թիվ 11 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններում (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոններում) կատարվող

 

1. 2-րդ կետի տասնհինգերորդ պարբերության մեջ «երկիր ասելով՝ կարող է ենթադրվել երկրների խումբ» բառերը փոխարինել «երկիր ասելով, որտեղի ծագումն ունի ապրանքը, կարող է ենթադրվել երկրների խումբ» բառերով։

2. 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Սույն կանոններին համապատասխան ապրանքների ծագումը հաստատելու նպատակով ապրանքի ծագման մասին փաստաթուղթը պետք է լինի վավեր (դրա կիրառման ժամկետը (վավերականության ժամկետը) չպետք է լրացած լինի) ապրանքների հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ և (կամ) ապրանքների բացթողումից հետո ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին հիմնավորված դիմումի գրանցման ամսաթվի դրությամբ, իսկ այն դեպքերում, երբ նման դիմում չի ներկայացվում՝ ապրանքների հայտարարագրի համապատասխան ճշգրտման գրանցման ամսաթվի դրությամբ, որոնք նախատեսում են ապրանքների հայտարարագրում ապրանքների ծագման մասին տեղեկությունների հետ կապված փոփոխությունների (լրացումների) կատարում, և (կամ) ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության շրջանակներում կամ դրա արդյունքներով նման փաստաթուղթը ներկայացնելու վերաբերյալ մաքսային մարմնի հարցման (պահանջի) կապակցությամբ մաքսային մարմին այն ներկայացնելու ամսաթվի դրությամբ։»:

3. 25-րդ կետում՝

ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Հավաստագիրը կարող է տրամադրել այն երկրի լիազորված մարմինը, որի ծագում ունի ապրանքը, կամ որտեղից ապրանքն արտահանվում է (արտահանման երկիր) Միության մաքսային տարածք։ Սույն կանոնների նպատակներով արտահանման երկիր է համարվում այն երրորդ երկիրը, որտեղ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի համաձայն սկսվել է ապրանքների միջազգային փոխադրումը՝ դրանք հետագայում Միության մաքսային տարածք ներմուծելու նպատակով։».

բ) երկրորդ պարբերությունում «ապրանքների» բառը փոխարինել «ապրանքի» բառով։

4. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Սույն կանոններին համապատասխան ապրանքների ծագումը հաստատելու նպատակով կարող է կիրառվել՝

ոչ առանձնաշնորհային նպատակներով լիազորված մարմնի կողմից սույն կանոններին համապատասխան տրված հավաստագիրը (ցանկացած, այդ թվում՝ առանձնաշնորհային ձևով ձևակերպված և թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված պահանջներին համապատասխանող հավաստագիր).

Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան այն սակագնային առանձնաշնորհումների տրամադրման նպատակով լիազորված մարմնի կողմից տրված հավաստագիրը, որոնք նախատեսված են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով (նման կանոններով սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ առանձնաշնորհային ձևի տրված հավաստագիր), այն դեպքում, երբ այդ հավաստագրում ապրանքների ծագումը որոշելու չափորոշչի նշումը հաստատում է սույն կանոններով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչների կատարումը, և հավաստագիրը համապատասխանում է սույն կանոնների թիվ 2 հավելվածում սահմանված պահանջներին։ Նշված նշումները բերված են թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված ցանկում։

Այն դեպքում, երբ ապրանքների ծագման մաքսային հսկողություն իրականացնելիս պարզվել է, որ սույն կետի երրորդ պարբերությունում նշված հավաստագիրը չի կարող օգտագործվել սակագնային առանձնաշնորհումների տրամադրման նպատակով, ապա նման հավաստագիրը, այնուամենայնիվ, կարող է կիրառվել սույն կանոններին համապատասխան ապրանքների ծագումը հաստատելու նպատակով՝ պայմանով, որ այն համապատասխանում է սույն կանոնների դրույթներին, այդ թվում՝ համապատասխանում է սույն կանոնների թիվ 2 հավելվածով սահմանված պահանջներին և պարունակում է ապրանքների ծագումը որոշելու չափորոշչի նշում, որով հաստատվում է սույն կանոններով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչների կատարումը։»։

5. 31-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «ինքնին չպետք է հիմք հանդիսանա ապրանքի ծագումը չհաստատված ճանաչելու համար» բառերը փոխարինել «չպետք է հիմք հանդիսանա նման փաստաթուղթը որպես ապրանքի ծագման մասին փաստաթուղթ չդիտարկելու համար» բառերով։

6. 35-րդ կետում՝

ա) երրորդ պարբերության մեջ «եթե՝» բառը փոխարինել «հետևյալ պայմաններից մեկի պահպանման դեպքում․» բառերով.

բ) հինգերորդ պարբերության առաջին նախադասության մեջ՝

«պայմանագրերի շրջանակներում» բառերը փոխարինել «պայմանագրերից մեկի շրջանակներում» բառերով.

«այդ միջազգային պայմանագրերին» բառերը փոխարինել «այդ միջազգային պայմանագրին» բառերով։

7. 36-րդ կետի երկրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«Չնայած սույն կետի առաջին պարբերության դրույթներին՝ նշված ապրանքի ծագումն այդ անդամ պետությունում կարող է հաստատվել սույն կանոններով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան ձևակերպված՝ ապրանքի ծագման հայտարարագրով՝ հետևյալ պայմաններից մեկի պահպանման դեպքում․

նույնանման ապրանքների խմբաքանակի ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 1 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված է ավելի փոքր գումար՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված գումարը,

նույնանման ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք սույն կանոնների 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված միջազգային պայմանագրերից մեկի շրջանակներում, և դրանց ծագումը հաստատված է այդ միջազգային պայմանագրին համապատասխան տրված հավաստագրով։ Ընդ որում, նույնանման ապրանքների ծագումը հաստատվում է սույն կանոններով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան ձևակերպված՝ ապրանքի ծագման հայտարարագրով, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ,

հաստատված է կիրառվող պատասխան միջոցի պահպանումը։»։

8. 37-րդ կետի երկրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«Չնայած սույն կետի առաջին պարբերության դրույթներին՝ նշված ապրանքի ծագումը կարող է հաստատվել սույն կանոններով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան ձևակերպված՝ ապրանքի ծագման հայտարարագրով՝ հետևյալ պայմաններից մեկի պահպանման դեպքում․

նույնանման ապրանքների խմբաքանակի ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 1 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված է ավելի փոքր գումար՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված գումարը.

նույնանման ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք սույն կանոնների 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված միջազգային պայմանագրերից մեկի շրջանակներում, և դրանց ծագումը հաստատված է այդ միջազգային պայմանագրին համապատասխան տրված հավաստագրով։ Ընդ որում, նույնանման ապրանքների ծագումը հաստատվում է սույն կանոններով սահմանված ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան ձևակերպված՝ ապրանքի ծագման հայտարարագրով, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ.

հաստատված է կիրառվող պատասխան միջոցի և (կամ) ներքին շուկայի պաշտպանության միջոցի (ներքին շուկայի պաշտպանության կիրառվող միջոցներից մեկի) պահպանումը։»։

9. 38-րդ կետի ամբողջ տեքստում «ծագման վերիֆիկացման» բառերից առաջ լրացնել «ապրանքների» բառը։

10. 43-րդ կետում՝

ա) 2-րդ ենթակետում «նշված ապրանքը» բառերը փոխարինել «նշված ապրանքները» բառերով, «նշված ապրանքի հետ» բառերը փոխարինել «նշված ապրանքների հետ» բառերով.

բ) 5-րդ ենթակետի ամբողջ տեքստում «ապրանքի փաստացի զտաքաշը» բառերը փոխարինել «ապրանքների փաստացի զտաքաշը»ե բառերով, «ապրանքի զտաքաշը» բառերը փոխարինել «ապրանքների զտաքաշը» բառերով։

11. 50-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Այն դեպքում, երբ վերիֆիկացման հարցում ուղարկելու մասին որոշումն անդամ պետության մաքսային մարմինն ընդունել է մեկ այլ անդամ պետության (այլ անդամ պետության բեռն ստացողին) տրված հավաստագրի վերաբերյալ, ապա նման վերիֆիկացման հարցումն ուղարկում է այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմինը, որին (որի բեռն ստացողին) տրվել է նման հավաստագիրն այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի հարցման հիման վրա, որի մաքսային մարմինն ընդունել է վերիֆիկացման հարցում ուղարկելու մասին որոշումը։ Ընդ որում, կենտրոնական մաքսային մարմինների միջև փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 49-րդ գլխին համապատասխան։»։

12. 51-րդ կետում «ներկայացվի կենտրոնական մաքսային մարմին» բառերը փոխարինել «ներկայացվի այդ հարցումն ուղարկած կենտրոնական մաքսային մարմին» բառերով։

13. Նշված կանոնների թիվ 2 հավելվածում՝

ա) 5-րդ կետում՝

4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում բեռն ստացողի անվանումը և հասցեն կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանումը կամ «Եվրասիական տնտեսական միություն», «Eurasian Economic Union», «Union économique eurasiatique», «ԵԱՏՄ», «EAEU», «UEEA» գրառումը.»,

8-րդ ենթակետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ընդ որում, այդ հավաստագիրը պետք է պարունակի լիազորված մարմնի կնիքի գրաֆիկական պատկերը՝ բացառությամբ լիազորված մարմնի կողմից տվյալների էլեկտրոնային բազան օգտագործելու դեպքերի, որի կիրառումը թույլատրվում է Կանոնների 47-րդ կետին համապատասխան, և որը թույլ է տալիս ստուգել այդ հավաստագրում նշված տեղեկությունները։»,

բ) 61 կետի երրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ընդ որում, այդ հավաստագրի լրացուցիչ թերթերը պետք է պարունակեն լիազորված մարմնի կնիքի գրաֆիկական պատկերը՝ բացառությամբ լիազորված մարմնի կողմից տվյալների էլեկտրոնային բազան օգտագործելու դեպքերի, որի կիրառումը թույլատրվում է Կանոնների 47-րդ կետին համապատասխան, և որը թույլ է տալիս ստուգել այդ հավաստագրում նշված տեղեկությունները։»,

գ) 62 կետում «կամ «duplicata» բառերը փոխարինել «, «duplicata» կամ «կրկնօրինակ» բառերով,

դ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Այն դեպքում, երբ Կանոնների 26-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Կանոններին համապատասխան ապրանքների ծագումը հաստատելու նպատակով կիրառվում է լիազորված մարմնի կողմից «A», «CT-1», «CT-2», «CT-3» կամ «EAV» առանձնաշնորհային ձևով տրված հավաստագիր, ապա նման հավաստագիրը պետք է պարունակի «for non-preferential purposes», «à des fins non préférentielles» կամ «ոչ առանձնաշնորհային նպատակների համար» նշումը։»։

14. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 3 հավելված.

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնների (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնների)»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: