ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ««ՄԱՐԴԻԳՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 526-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 526-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ««ՄԱՐԴԻԳՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 549,266,170 դրամ ընդհանուր արժողությամբ ««Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի տարածքում շինարարական աշխատանքների իրականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2026 թվականի հուլիսի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 514,266,170 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

19.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 526-Ա որոշման

 

««ՄԱՐԴԻԳՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի տարածքում կառուցել նոր երկհարկանի մասնաշենք, իրականացնել հիմնական մասնաշենքի հիմնանորոգում, կառուցել հիմնական մասնաշենքին կից երկհարկանի կցակառույց, բարեկարգել կենտրոնի տարածքը՝ ստեղծելով հարմարավետ և բարենպաստ պայմաններ կենտրոնում ծառայություններ ստացող երեխաների համար, ինչպես նաև ընդլայնել կենտրոնի կարողությունները և ծառայություններ մատուցել ավելի մեծ թվով շահառուների։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ուլնեցու փողոց, 64 շենք Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

549,266,170 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ (քաղաք Երևան, Ուլնեցու փողոց, 64 շենք, ՀՎՀՀ՝ 01009295)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի հուլիսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) կենտրոնի տարածքում երկհարկանի մասնաշենքի կառուցում, հիմնական մասնաշենքի հիմնանորոգում, հիմնական մասնաշենքին կից երկհարկանի կցակառույցի կառուցում և տարածքի բարեկարգում՝ 514,266,170 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 25-ից մինչև 2028 թվականի հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում.

2) երկհարկանի մասնաշենքի կառուցման, հիմնական մասնաշենքի հիմնանորոգման, հիմնական մասնաշենքին կից երկհարկանի կցակառույցի կառուցման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքների իրականացման համար՝ էլեկտրամատակարարման, օդափոխության և հրդեհաշիջման համակարգերի սարքավորումների և վերելակների ձեռքբերում կամ ներմուծում՝ 35,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) երկհարկանի մասնաշենքի կառուցման, հիմնական մասնաշենքի հիմնանորոգման, հիմնական մասնաշենքին կից երկհարկանի կցակառույցի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքների իրականացում՝ 514,266,170 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

2) երկհարկանի մասնաշենքի կառուցման, հիմնական մասնաշենքի հիմնանորոգման, հիմնական մասնաշենքին կից երկհարկանի կցակառույցի կառուցման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքների իրականացման համար՝ էլեկտրամա- տակարարման, օդափոխության և հրդեհաշիջման համակարգերի սարքավորումների և վերելակների ձեռքբերում կամ ներմուծում՝ 35,000,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական

ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը համագործակցելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

19.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան