ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«13» օգոստոս 2026 թ. |
N 61-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 83-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 19-ի «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումների կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու և Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 16-ի N 36-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 83-Ն հրամանի հավելված 1-ի 5.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների մահերի, ինչպես նաև տնային մահերի դեպքերում` անկախ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից կամ լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձ կամ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձ հանդիսանալու հանգամանքից, դիակների ախտաբանաանատոմիական դիահերձումները հետևյալ դեպքում կազմակերպվում և իրականացվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում`
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Գեղարքունիքի մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունք, իսկ Ճամբարակի տարածաշրջանից` «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դիահերձարան տեղափոխված դիակների ախտաբանաանատոմիական դիահերձումները:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
13.08.2026 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|