ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 727-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 727-Ա

 

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ:

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբին՝ 3-ամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 727-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ պաշտպանության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՀՀ ներքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

ՀՀ ռազմական ոստիկանության պետ

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Լ. Մակունց


19.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան