ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2026 թվականի N 1232-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետում «1․5» թիվը փոխարինել «2» թվով․
2) որոշման հավելվածի 9-րդ կետի 10-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «(բացառությամբ սույն կետի 11-րդ ենթակետով սահմանված դեպքի)․» բառերով.
3) որոշման հավելվածի 9-րդ կետը լրացնել 11-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝
«11) ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառու իրավունք ունի մեկ անգամ սուբսիդավորվող վարկը մեկ ֆինանսական կառույցից տեղափոխելու այլ ֆինանսական կառույց (վարկի պահանջի իրավունքի զիջում այլ ֆինանսական կառույցի), որն իրականացվում է ֆինանսական կառույցների փոխադարձ համաձայնությամբ։ Այս դեպքում վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը շարունակվում է տրամադրված վարկի պայմաններով։ Գործընթացն իրականացնելու համար շահառուն պետք է ստանա սկզբնական ֆինանսավորում իրականացրած ֆինանսական կառույցի գրավոր համաձայնությունը (ֆինանսական կառույցը գրավոր համաձայնությունը կամ մերժումը տրամադրում է ներքին կանոնակարգերի և վարկային պայմանագրի դրույթներին համապատասխան՝ շահառուի դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում), այնուհետև համաձայնության գա այն ֆինանսական կառույցի հետ, որը կհամաձայնվի իրականացնել ֆինանսավորում և ստանձնել սուբսիդավորված գումարների ամբողջական (ներառյալ՝ սկզբնական ֆինանսավորում իրականացրած կառույցին տրամադրված սուբսիդավորման գումարները) հետ վերադարձման պարտավորվածություն՝ ծրագրի պայմաններին համապատասխան։ Ֆինանսական կառույցները պետք է կնքեն վարկի պահանջի իրավունքի զիջման պայմանագիր (նոր ֆինանսական կառույցը պայմանագիրը կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է նախարարություն), ընդ որում, նոր ֆինանսական կառույցը պետք է հանդիսանա ծրագրի մասնակից ֆինանսական կառույց։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
20.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|