ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 536-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 536-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 4.1-ին մասերը՝

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի զարգացման ծրագրի մշակման, հաստատման և իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կիսամյակային պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին.

2) ըստ անհրաժեշտության ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների կամ ներկայացուցիչների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված նպատակից բխող աշխատանքների կատարման գործընթացում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

24.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 536-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

«Ազատ միտք և ազատ խոսք» վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ - Գեղամ Նազարյան (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

24.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ