ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«07» օգոստոսի 2026 թ. |
N 25-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀՇՆ 23-01-2026 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 253-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ՀՀՇՆ 23-01-2026 «Շենքերի և շինությունների մատչելիություն. Նախագծման նորմեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 253-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
8/7/2026 |
Ե. ՎարդանՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի օգոստոսի 7-ի N 25-Ն հրամանի |
ՀՀՇՆ 23-01-2026 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Սույն շինարարական նորմերը (այսուհետ՝ Նորմեր) մշակվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) սկզբունքներին համապատասխան, որոնց հիմնարար սկզբունքներն են՝ բոլոր մարդկանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը հասարակական կյանքին, հավասար հնարավորությունները և մատչելիությունը։ Նորմերի հիմքում դրված է համընդհանուր դիզայնի սկզբունքը, որը նախատեսված է Կոնվենցիայով և արտացոլված է ազգային և միջազգային ստանդարտներում։ Կոնվենցիայի սկզբունքների կիրառումը նախագծման և շինարարության գործընթացում նպատակ ունի ձևավորել անարգել, անվտանգ և հարմարավետ միջավայր բոլոր անձանց համար՝ անկախ նրանց ֆիզիկական, զգայական, տարիքային կամ այլ առանձնահատկություններից, առանց հետագա վերակառուցման կամ հարմարեցման անհրաժեշտության։
2. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
2. Նորմերը սահմանում են նախագծային լուծումների մշակման պահանջները հասարակական, բնակելի և արտադրական շենքերի համար, որոնք պետք է ապահովեն համընդհանուր դիզայնի սկզբունքի վրա հիմնված կենսագործունեության հավասար պայմաններ բոլոր անձանց համար, անկախ նրանց ֆունկցիոնալ առանձնահատկություններից՝ ներառյալ տեսողության, լսողության, ճանաչողական, շարժունակության կամ առողջական ժամանակավոր խնդիրները, ինչպես նաև տարիքային կամ ֆունկցիոնալ առանձնահատկությունները։ Այս նորմերը նպատակ ունեն ձևավորելու միջավայր, որը թույլ է տալիս բոլոր անձանց ազատ, անվտանգ և արժանապատիվ մասնակցություն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ առանց խտրականության։
3. Նորմերի պահանջները կիրառվում են նոր կառուցվող, վերակառուցվող, հիմնանորոգվող, շահագործվող և արդիականացվող շենքերի ու շինությունների հարմարեցման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների դեպքում։ Դրանք տարածվում են ընդհանուր օգտագործման տարածքների, շենքերի և կառույցների գործառական-պլանավորման տարրերի, դրանց համար հատկացված հողամասերի վրա, ներառյալ շենքերին և կառույցներին մոտեցումները, մուտքի հանգույցները, տարահանման ուղիները, բնակության և սպասարկման համար նախատեսված տարածքները և աշխատանքի վայրերը։ Պահանջները տարածվում են ոչ միայն ֆիզիկական, այլև հաղորդակցական և տեղեկատվական միջավայրի վրա, ապահովելով մատչելիության համապարփակ և համակարգային մոտեցում՝ միջավայրի բոլոր բաղադրիչներում։
3. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
4. Նորմերում օգտագործվել են հղումներ հետևյալ օրենսդրական ակտերին, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին․
|
1) |
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա |
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել 2010 թ. հոկտեմբերի 22-ին: |
|
2) |
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» |
ՀՀ օրենք |
|
3) |
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» |
ՀՀ օրենք |
|
4) |
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության,ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» |
ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշում |
|
5) |
ՀՀՇՆ 21-01-2014 |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրաման |
|
6) |
ՀՀՇՆ 22-03-2017 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրաման |
|
7) |
ՀՀՇՆ 30-01-2023 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրաման |
|
8) |
ՀՀՇՆ 31-01-2014 |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրաման |
|
9) |
ՀՀՇՆ 30-02-2022 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրաման |
|
10) |
ՀՀՇՆ 31-03- |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրաման |
|
11) |
ՀՀՇՆ 31-03.01-2014 |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 09-ի N 103-Ն հրաման |
|
12) |
ՀՀՇՆ 31-03.02-2022 |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2022 թվականի ապրիլի 4-ի N 06-Ն հրաման |
|
13) |
ՀՀՇՆ 31-03.03-2022 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 29-ի N 14-Ն հրաման |
|
14) |
ՀՀՇՆ 31-03.04-2022 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 03-ի N 25-Ն հրաման |
|
15) |
ՀՀՇՆ 31-03.05-2023 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի N 08-Ն հրաման |
|
16) |
ՀՀՇՆ 31-03.06-2024 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 19-ի N 09-Ն հրաման |
|
17) |
ՀՀՇՆ 31-03.07-2024 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրաման |
|
18) |
ՀՀՇՆ 31-03․08-2025 |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի ապրիլի 14-ի N 11-Ն հրաման |
|
19) |
ՀՀՇՆ 31-03․09-2024 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի N 32-Ն հրաման |
|
20) |
ՀՀՇՆ 32-06-2023 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ 2023 թվականի նոյեմբերի 1-ի N 12-Ն հրաման |
|
21) |
ՀՀՇՆ 31-05-2026 «Ավտոկայանատեղեր» |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 16-ի N 03-Ն հրաման |
|
22) |
ՀՀԿՀ 23-101-2017 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրաման |
|
23) |
ՄՄ ՏԿ 011/2011 |
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 824 որոշում |
|
24) |
Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2-III-2.13 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի N 06-Ն հրաման |
|
25) |
ԳՕՍՏ 12.4.026-2015 |
Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Գույներ ազդանշանային, նշաններ անվտանգության և գծանշում ազդանշանային. Նշանակումը և կիրառման կանոնները. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և բնութագրեր. Փորձարկման մեթոդներ |
|
26) |
ԳՕՍՏ 19917-2014 |
Նստելու և պառկելու համար կահույք. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
27) |
ԳՕՍՏ 31975-2017 (ISO 2813:2014) - |
Լաքաներկային նյութեր |
|
28) |
ԳՕՍՏ 33652-2019 (EN 81-70:2018) |
Վերելակներ. Հասանելիության և անվտանգության հատուկ պահանջներ հաշմանդամների և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար |
|
29) |
ԳՕՍՏ 34305-2017 (EN 81-72:2015) |
Վերելակներ մարդատար. Վերելակներ հրշեջների համար |
|
30) |
ԳՕՍՏ 34441-2024 |
Վերելակներ. Կարգավարական հսկողություն. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
31) |
ԳՕՍՏ 34682.1-2020 (EN 81-40:2008) |
Բարձրացման հարթակներ հաշմանդամների և բնակչության այլ սակավաշարժ խմբերի համար. Սարքերին և տեղակայմանը ներկայացվող անվտանգության պահանջներ. Մաս 1. Սանդուղքային և թեք տեղափոխման հարթակներ |
|
32) |
ԳՕՍՏ 5746-2015 (ISO 4190-1:2010) |
Մարդատար վերելակներ. Հիմնական պարամետրեր և չափեր |
|
33) |
ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51261-2023 |
Ստացիոնար հենարանային սարքեր բնակչության սակավաշարժուն խմբերի համար. Տեսակներ և տեխնիկական պահանջներ |
|
34) |
ԳՕՍՏ Ռ 51645-2000 |
Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար տեսակային հատուկ համակարգչային աշխատատեղ. Սարքավորանքին և արտադրական միջավայրին ներկայացվող տեխնիկական պահանջներ |
|
35) |
ԳՕՍՏ Ռ 51671-2025 |
Հաշմանդամների համար հասանելի տեղեկատվության և կապի ընդհանուր կիրառման տեխնիկական միջոցներ. Դասակարգում. Հասանելիության և անվտանգության պահանջներ |
|
36) |
ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 52605-2023 |
Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Արհեստական անհարթություններ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Կիրառման կանոններ |
|
37) |
ԳՕՍՏ Ռ 52875-2025 |
Վերգետնյա շոշափողական ուղեցույցներ տեսողությունից հաշմանդամների համար. Տեխնիկական պահանջներ |
|
38) |
ԳՕՍՏ Ռ 56177-2025 |
Դռների փակման սարքվածք (չափաբերիչներ). Տեխնիկական պայմաններ |
|
39) |
ԳՕՍՏ Ռ 55966-2014 (CEN/TS 81-76:2011) |
Վերելակներ. Անվտանգության հատուկ պահանջներ վերելակներին, որոնք կիրառվում են հաշմանդամների և սակավաշարժ խմբերի բնակչության տարահանման համար |
|
40) |
ԳՕՍՏ Ռ 57958-2025 |
Հաշմանդամների աշխատանքային պայմաններ. Հասանելիության և անվտանգության պահանջներ |
|
41) |
ԳՕՍՏ Ռ 57959-2025 |
Հաշմանդամների վերականգնում. Հենաշարժողական ապարատի ախտահարմամբ հաշմանդամների աշխատանքային վայր |
4. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Սույն շինարարական նորմերում կիրառվել են հետևյալ տերմինները՝ համապատասխան սահմանումներով.
1) ազդարարող ցուցիչներ՝ բազմամոդուլ ազդանշանային համակարգեր, որոնք ապահովում են տեղեկատվության մատչելիությունը բոլոր անձանց համար, այդ թվում՝ տեսողական, լսողական, ճանաչողական կամ այլ ֆունկցիոնալ առանձնահատկություններ ունեցող անձանց համար։ Ազդանշանային ցուցիչները կարող են ներառել տեսողական (լույս, գույն), ձայնային (ազդանշաններ, խոսքային հաղորդագրություններ), թրթռաշոշափողական (վիբրացիոն) և այլ ազդանշանային մեխանիզմներ, որոնք ապահովում են հաղորդակցության հասկանալի և ժամանակին ընկալումը,
2) աստիճան՝ սանդուղքի հիմնական տարր՝ մեկ քայլ բարձրանալու կամ իջնելու համար,
3) գունային հակադրություն՝ գունային հակադրություն (կոնտրաստ) է համարվում երկու մակերևույթների կամ տարրերի լուսային արտացոլման արժեքների ԼԱԱ (LRV — Light Reflectance Value) տարբերությունը, որը ապահովում է դրանց հստակ տեսանելիությունը և ընկալելիությունը բոլոր անձանց համար, ներառյալ՝ տեսողության սահմանափակումներ ունեցող անձանց։ Գունային հակադրությունը մատչելիության պայմանների համար համարվում է բավարար, եթե ԼԱԱ տարբերությունը կազմում է առնվազն 40 միավոր։ Գունային հակադրության ապահովման համար թույլատրելի են հետևյալ օրինակային գունային զույգերը՝ RAL գույների միջազգային համակարգով․
ա. RAL 9016 (Սպիտակ) - RAL 9005 (Սև)
բ. RAL 1021 (Դեղին) - RAL 5013 (Մուգ կապույտ)
գ. RAL 1003 (Ազդանշանային դեղին) - RAL 7016 (Անտրացին մոխրագույն)
դ. RAL 9016 (Սպիտակ) - RAL 7016 (Անտրացին մոխրագույն)
ե. RAL 1023 (Դեղին) - RAL 5002 (Ուլտրամարին կապույտ)
զ. միայն Նորմերում տերմինը օգտագործելիս ենթադրվում է առնվազն 40 միավոր գունային հակադրություն, ինչին բավարարում են վերը թվարկված գույների զույգերը,
4) եզրաքարային թեքահարթակ՝ հետիոտնային ուղու կահավորման տարր, որը նախատեսված է մայթի կամ հետիոտնային արահետի մակերևույթը երթևեկելի մասի մակերևույթին միացնելու համար,
5) թեքահարթակ՝ կառույց, որը նախատեսված է տարբեր մակարդակների վրա գտնվող հետիոտնային ուղիների մակերևույթները միացնելու համար, որը բաղկացած է մեկ կամ մի քանի թռիչքներից, որոնք ունեն երկայնական թեքությամբ թեք մակերևույթ և, անհրաժեշտության դեպքում, հորիզոնական մակերևույթներ,
6) ժամանակավոր (տեղափոխելի) թեքահարթակ՝ ժամանակավոր օգտագործման սարք (հավաքովի-քանդովի, ծալովի, քաշովի, գլորվող), որն օգտագործվում է դռների շեմերը, մալուխները, բարձրությունների տարբերությունները հաղթահարելու համար,
7) ինդուկցիոն օղակ՝ էլեկտրամագնիսական սարք, որը փոխանցում է ձայնային ազդանշանն ուղղակիորեն լսողական ապարատին կամ կոխլեար իմպլանտին՝ նվազեցնելով ֆոնային աղմուկը և բարելավելով խոսքի ընկալելիությունը,
8) լսողական օժանդակ համակարգեր՝ տեխնոլոգիաներ (ինդուկցիոն համակարգեր, FM ռադիո հաճախականության, ինֆրակարմիր և Wi-Fi համակարգեր, և այլն), որոնք ձայնը անմիջապես փոխանցում են լսողի ականջին՝ բարելավելու հստակությունը և նվազեցնելու ֆոնային աղմուկը, հատկապես հասարակական վայրերում կամ լսողության դժվար միջավայրերում ապահովելով խոսքի հստակ ընկալումը խուլ կամ թույլ լսողություն ունեցող անձանց կողմից,
9) խելամիտ հարմարեցում՝ անհրաժեշտ և համապատասխան փոփոխությունների և հարմարեցումների (շտկումների) կատարում, որոնք չեն առաջացնում անհամաչափ կամ անհարկի բեռ և ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի՝ մարդու իրավունքներից և հիմնական ազատություններից մյուսների հետ հավասար հիմունքներով օգտվելուն,
10) ծառայությունների մատուցման (սպասարկման) գոտի՝ տարածք կամ հողամասի հատված, որտեղ կենտրոնացված են հանրային, վարչական կամ առևտրային սպասարկման կետեր,
11) կայանման վայր (հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցների մասնագիտացված կայանման վայր)՝ մեքենայի տեղ, որն առանձնացվում է կայանատեղում (ավտոկայանատեղում) հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների համար և ունի մեծացված չափեր՝ հաշմանդամություն ունեցող անձի, այդ թվում՝ անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձի անարգել մուտքն ապահովելու համար դեպի ավտոմեքենա, նստեցման - իջեցման համար,
12) համընդհանուր դիզայն՝ ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն, որն առանց շտկումների և մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության յուրաքանչյուր անձի համար առավելագույն չափով մատչելի է դարձնում ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների օգտագործումը՝ անհրաժեշտության դեպքում չբացառելով հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար աջակցող միջոցների առկայությունը,
13) հաշմանդամություն ունեցող անձ՝ անձ, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության հետևանքով կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում,
14) հետիոտնային ուղիներ՝ կառույցներ կամ դրանց տարրեր, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների կազմում, որոնք նախատեսված են հետիոտների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար, որոնց վրա թույլատրված չէ տրանսպորտի երթևեկությունը, բացառությամբ հատուկ տրանսպորտի, որը սպասարկում է այդ տարածքը,
15) հրդեհային անվտանգության գոտի՝ տարածք (կամ շենքի այլ մաս), առանձնացված հակահրդեհային արգելքներով, հագեցած հակահրդեհային պաշտպանության համակարգերով՝ համաձայն նորմատիվ իրավական ակտերի և շինարարական նորմերի պահանջների նախատեսված հրդեհի ժամանակ հրդեհի վտանգավոր գործոններից մարդկանց պաշտպանության համար,
16) մատչելի խցիկ (սանիտարահիգիենիկ սենք)՝ ընդհանուր զուգարանի բլոկի ներսում տեղակայված խցիկ, հագեցած համապատասխան կահավորանքով, նշաններով և մատչելիության տարրերով, ապահովվող համընդհանուր և անվտանգ օգտագործում բոլոր անձանց համար՝ ներառյալ հենաշարժական, տեսողական, լսողական կամ ճանաչողական առանձնահատկություններ ունեցող անձանց,
17) համապիտանի զուգարանի խցիկ՝ զուգարանի խցիկ (տղամարդկանց և կանանց համար) ընդհանուր երթևեկության ուղիներից առանձին մուտքով, ինքնուրույն կամ ուղեկցողի հետ օգտագործման համար նախատեսված տարածք, որն ապահովում է անվասայլակով մանևրելու բավարար տարածք, անվտանգ և հարմարավետ կահավորում բոլոր անձանց համար՝ հաշվի առնելով ֆունկցիոնալ տարբերությունները,
18) մատչելիություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցությունների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և համակարգերի, ինչպես նաև հանրության համար բաց հաստատությունների և հանրությանը մատուցվող ծառայությունների՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասանելիությունը քաղաքային և գյուղական համայնքներում, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց անկախությունը և կենսագործունեության բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցությունն ապահովելն է,
19) յուրահատուկ պայմաններ (սահմանափակ պայմաններ)՝ գոյություն ունեցող շինարարական կամ տեղանքի ռելիեֆային պայմաններ, ինչպես նաև շենքերի ու շինությունների տարածքներ, որոնց առանձնահատկությունները դժվարացնում են բոլոր անձանց համար մատչելի տեղաշարժի ուղիների, ծառայությունների և սպասարկման վայրերի կազմակերպումը՝ ներառյալ հենաշարժական, տեսողական, լսողական կամ ճանաչողական առանձնահատկություններ ունեցող անձինք։ Սահմանափակ պայմաններ համարվում են միայն այն դեպքերում, երբ օգտագործվելով այլընտրանքային կամ փոխհատուցող միջոցառումներ՝ անհնար է լիարժեք ապահովել մատչելիությունը՝ համաձայն համընդհանուր դիզայնի և ընդունված չափորոշիչների,
20) շոշափողական (տակտիլ) տեղեկատվության միջոցներ՝ տեղեկատվության կրիչներ և մակերևույթներ, որոնք նախատեսված են օգտվելու համար հպման միջոցով՝ ապահովելով տեղեկատվության ընկալում այն անձանց համար, որոնք կախված են շոշափողական կողմնորոշումից։ Այդ թվում ոչ միայն տեսողության խնդիրներ ունեցող անձինք, այլ նաև այն անձինք, ովքեր ունեն ճանաչողական, հաղորդակցական կամ այլ առանձնահատկություններ, որոնք պահանջում են շոշափողական տեղեկատվության մատչելիություն:
21) շոշափողական-ձայնային սխեմա՝ տեղեկատվական կամ կողմնորոշիչ սարք կամ մակերևույթ, որը համատեղում է շոշափողական և ձայնային տարրեր՝ տրամադրելու գործառնական տեղեկատվություն և աջակցություն տարածական կողմնորոշման համար: Սխեման նախատեսված է բոլոր անձանց համար, որոնք կարող են օգտվել շոշափողական կամ ձայնային ազդակներից՝ ներառյալ տեսողության խնդիրներ ունեցող անձինք, և ապահովում է օբյեկտների, տարածքային գոտիների կամ ծառայությունների մատչելիության հստակ ներկայացում:
22) պայծառության հակադրություն՝ հաշվարկվում է հետևյալ բանաձևով․
|
CL= |
L1 - L2 |
|
|
L1 + L2 |
որտեղ՝
ա․ L1 — առավել պայծառ մակերևույթի պայծառությունն է,
բ․ L2 — ավելի մուգ մակերևույթի պայծառությունն է,
գ․ միայն Նորմերում տերմինը օգտագործելիս ենթադրվում է առնվազն 0.7 (կամ 70%) պայծառության հակադրություն,
23) ռադիոտեղեկատվության և կողմնորոշման համակարգ՝ հանրային տեղեկատվական և կողմնորոշման ենթակառուցվածքի մաս, որը նախատեսված է օգտակար լինելու տարբեր անձանց համար, ներառյալ հենաշարժական, տեսողական, լսողական կամ ճանաչողական առանձնահատկություններ ունեցող անձանց համար։ Համակարգը կարող է ներառել անհատական կրելի բաժանորդային սարքեր, ենթակառուցվածքային սարքավորումներ՝ տեղեկատուներ, որոնք բաժանորդային սարքին փոխանցում են օբյեկտի վերաբերյալ տարբեր հաղորդագրություններ և այլ տեղեկություններ, ինչպես նաև ձայնային ազդանշանների սարքեր՝ օգտագործողի հարցման դեպքում ապահովելով տարածքային կողմնորոշում,
24) սանդղաբազուկ՝ աստիճաններից կազմված հավաքովի թեք կոնստրուկցիա, որը տեղադրվում է երկու հարթակների միջև: Մեկ սանդղաբազուկով սանդուղքները անվանվում են միաբազուկ սանդուղքներ,
25) սանիտարահիգիենիկ տարածքներ՝ տարածքների համախումբ, որոնք նախատեսված են հաշմանդամություն ունեցող այցելուների և աշխատակիցների սանիտարահիգիենիկ կարիքները բավարարելու համար, ներառյալ զուգարանները, ցնցուղարանները, լվացարանները, հանդերձարանները, լոգարանները,
26) սպասարկման վայրեր՝ շենքերի, կառույցների, տարածքների, գոտիների մասեր, որոնք կազմակերպված և կահավորված են այցելուին ծառայություններ մատուցելու համար։ Ներառում են աշխատատեղ, սպասարկվող այցելուի տեղը և, անհրաժեշտության դեպքում, սպասման տեղը,
27) տեսողական հակադրություն՝ շենքի երկու հարակից տարրերի միջև տեսողական ընկալում։ Տեսողական հակադրությունը կարող է ստացվել պայծառության հակադրության և գույնի հակադրության համադրությամբ:
28) տեսողական տեղեկատվության միջոց՝ տեղեկատվական համակարգ տեքստերի, նշանների, խորհրդանիշների կամ լուսային ազդանշանների տեսքով, նախատեսված մարդկանց լայն շրջանակի համար ընկալելի լինելու համար, ներառյալ հենաշարժական, լսողական, ճանաչողական կամ այլ ֆունկցիոնալ առանձնահատկություններ ունեցող անձինք: Տեսողական միջոցները նախագծվում են ապահովելու համար բարձր ճանաչելիություն, ընթերցելիություն և հարմար օգտագործում՝ համընդհանուր դիզայնի սկզբունքների համապատասխան,
29) վերհան սարք՝ պարբերական գործողությամբ աշխատող, ստացիոնար կամ տեղադրվող բեռնամբարձ սարք, նախատեսված մարդկանց՝ ներառյալ հենաշարժական, տեսողական, լսողական կամ ճանաչողական առանձնահատկություններ ունեցող անձինք, անվտանգ բարձրացնելու և իջեցնելու համար։ Վերհան սարքը կարող է կիրառվել որպես մատչելիության միջոց այն իրավիճակներում, երբ թեքահարթակի կամ վերելակի տեղադրում տեխնիկապես անհնարին կամ հարմար չէ:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6. Նախագծային լուծումները պետք է ապահովեն բոլոր անձանց համար՝ անկախ ֆունկցիոնալ առանձնահատկություններից, անվտանգ և մատչելի պայմաններ շենքերում, շինություններում և դրանց տարածքներում, ինչպես նաև հողատարածքներում և ընդհանուր օգտագործման վայրերում․
1) մատչելիություն սպասարկման վայրերում՝ հաշվի առնելով հեռավորությունները և տեղաշարժման ուղիների հարաչափերը, այնպես, որ բոլոր անձինք կարողանան անխոչընդոտ օգտվել ծառայություններից և մատչելի լինեն անհրաժեշտ վայրերը,
2) տեղաշարժման ուղիների անվտանգություն՝ ներառյալ տարահանման, նպատակային այցելության և ծառայության մատուցման վայրերի, աշխատանքի վայրերի անվտանգ անցումն ու օգտագործումը բոլոր անձանց համար,
3) շենքից, կառույցից կամ հրդեհային անվտանգության գոտուց ժամանակին և անխափան տարահանման պայմաններ՝ հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցությունը բացառելու համար,
4) լիարժեք և որակյալ տեղեկատվություն ստանալու հնարավորություն՝ նպատակային այցելության վայր տեղաշարժվելու և ծառայություններ ստանալու ընթացքում, ապահովելով տեղեկատվության մատչելիությունը բոլոր անձանց համար՝ ներառյալ ֆիզիկական, տեսողական, լսողական կամ ճանաչողական առանձնահատկություններ ունեցող անձանց համար։
7. Շենքերում և կառույցներում պետք է ապահովվեն բոլոր անձանց համար անկախ ֆունկցիոնալ առանձնահատկություններից, անհրաժեշտ պայմաններ գործունեության լիարժեք, անվտանգ իրականացման համար՝ ինքնուրույն կամ ուղեկցողի օգնությամբ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում անխափան և մատչելի տարահանման համար:
8. Մշակութային ժառանգության օբյեկտներում հաշմանդամություն ունեցող անձանց մուտքն ապահովելու նախագծային լուծումները իրականացվում են հաշվի առնելով սույն շինարարական նորմերի, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշումով հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» կարգի և ԳՕՍՏ Ռ 52875-2025-ի համաձայն:
9. Միջավայրի մատչելիությունը և նախագծային լուծումները պետք է ապահովեն շենքերում և կառույցներում գործունեության հարմարավետություն և անվտանգություն բոլոր անձանց համար, առանց որևէ խմբի հնարավորությունների սահմանափակման կամ խտրականության:
10. Նախագծային լուծումները պետք է հաշվի առնեն բոլոր անձանց հնարավորությունները՝ անկախ ֆունկցիոնալ առանձնահատկություններից, այդ թվում՝ տեղաշարժվելու դժվարություններ ունեցողներին, ապահովելով նրանց անվտանգ և մատչելի օգտվելը շենքերում, կառույցներում և տարածքներում՝ ըստ դասակարգման, ներկայացված աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1. Տեղաշարժվելու դժվարություն ունեցող խմբերի դասակարգումը
|
հ/հ |
խմբեր |
ֆունկցիոնալ բնութագրերը՝ միջավայրի պահանջների տեսանկյունից |
|
1. |
Ս1 |
Անձինք, ովքեր չունեն հաշմանդամություն, նվազեցված շարժունակությամբ, այդ թվում՝ տարեց մարդիկ, նախադպրոցական տարիքի երեխաներ, նախադպրոցական տարիքի երեխաների հետ գտնվող անձինք, հղի կանայք, նաև խուլ և թույլ լսողություն ունեցողներ |
|
2. |
Ս2 |
Տեսողական դժվարություններ ունեցող անձինք, որոնք օգտագործում են շոշափողական նշաններ (սպիտակ ձեռնափայտ, տակտիլ ձայնային քարտեր) և կողմնորոշման այլ միջոցներ: |
|
3. |
Ս3 |
Հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր տեղաշարժվելիս օգտագործում են լրացուցիչ հենարաններ (հենակներ, ձեռնափայտեր) մեկ հենարանով, երկու հենարանով նաև առանց լրացուցիչ հենարանների պրոթեզներով տեղաշարժվողներ |
|
4. |
Ս4 |
Անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձինք |
|
5. |
ՈՏ |
Անձինք, որոնց տեղափոխման գործողությունները անթույլատրելի են կյանքին ուղղակի սպառնալիքի պատճառով, որը կառաջանա տեղափոխումից |
6. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ
6.1. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐ
11. Հողամասը, որի վրա գտնվում է շենքը կամ շինությունը, պետք է ներառի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ նրանց տեղափոխող մեքենաների մուտքի և կայանման տեղ, ինչպես նաև հետիոտների ուղիներ և հանգստի գոտիներ, որոնք հարմար են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Հողամասի մուտքի մոտ անհրաժեշտ է տեղադրել օբյեկտի մասին մատչելի տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց համար։
12. Հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման ուղիներում արգելվում է տեղադրել անթափանց երկկողմանի բացվող դռնակներ, պտտվող փեղկերով դռներ, տուրնիկետներ և այլ սարքեր և ֆիզիկական տարրեր, որոնք խոչընդոտում են անարգել անցումը։
13. Հողամասում պետք է նախատեսված լինի հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգ և հարմարավետ տեղաշարժը հողամասի սահմաններից մինչև շենքի մուտքը հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջները։ Ճանապարհները պետք է կապված լինեն հասարակական տրանսպորտի կանգառների և հողամասի սահմաններից դուրս գտնվող այլ հետիոտնային և տրանսպորտային երթուղիների հետ։ Նավիգացիան և տեղեկատվական ցուցանակները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար օբյեկտում գտնվող կազմակերպությունների աշխատանքային ժամերին։
14. Եթե առկա կառուցապատման մեջ կամ անհարթ տեղանքում նախագծված հետիոտնային երթևեկության ուղիները անհարմար են հաշմանդամություն ունեցող անձանց համար, ապա անհրաժեշտ է նախատեսել այլընտրանքային անվտանգ ուղիներ հաշմանդամություն ունեցող անձանց համար կարևոր կետերի միջև (օրինակ՝ մուտքից մինչև շենք կամ մինչև կայանատեղ)։ Այս երթուղիները չպետք է լինեն 300 մ ավելի երկար։ Հետիոտնային արահետները կարելի է կառուցել երթևեկելի մասի հետ նույն մակարդակի վրա, եթե պահպանվում են անվտանգության կանոնները, և արահետները պետք է հստակ առանձնացվեն գծանշումներով։
15. Եթե հետիոտնային արահետն անցնում է երթևեկելի մասով, որտեղ բարձրության տարբերությունը մինչև 20 սմ է, ապա անհրաժեշտ է տեղադրել սահուն իջեցում՝ եզրաքարային թեքահարթակներ և ճանապարհի հատուկ բարձրացված հատվածներ՝ արհեստական անհարթություններ, որպեսզի ապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգ և հարմարավետ անցումը։ Արհեստական անհարթությունները կատարվում են ըստ ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 52605-2023 ։ Թեքահարթակները տեղադրվում են ճանապարհի երկու կողմերում՝ մայթերին և կուտակային հարթակներին, և տեղադրվում են ուղիղ գծով՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի VI բաժնի։
16. Եթե կան ստորգետնյա կամ վերգետնյա անցումներ, ապա դրանք պետք է հագեցած լինեն թեքահարթակներով կամ վերելակներով։ Այդպիսի անցումների մատչելիությունը կարգավորվում է սույն շինարարական նորմերի 17-րդ և 27-45-րդ կետերով։
17. Հետիոտնային արահետը պետք է նախատեսված լինի առնվազն 2 մ լայնությամբ և առնվազն 2,1 մ ազատ բարձրությամբ։ Եթե տարածքը սահմանափակ է, լայնությունը կարելի է նվազեցնել մինչև 1,2 մ, սակայն յուրաքանչյուր 25 մ վրա անհրաժեշտ է ստեղծել լայնացում («գրպան»)՝ հաշմանդամություն ունեցող անձանց անվասայլակների համար, առնվազն 2,5 մ երկարությամբ և առնվազն 2 մ ընդհանուր լայնությամբ։ Այստեղ և հետագայում բոլոր չափերը նշված են որպես ներքին՝ մատչելի տարածքով, որը մարդը իրականում կարող է օգտագործել։
18. Հետիոտնային արահետի երկայնական թեքությունը չպետք է գերազանցի 5%-ը (1:20): Սահմանափակ պայմանների կամ բարդ ռելիեֆի դեպքում թույլատրվում է թեքություն մինչև 8%։ Նման հատվածների համար սահմանվում են լրացուցիչ պայմաններ՝
1) յուրաքանչյուր նման հատվածի երկարությունը չի գերազանցում 50 մ.,
2) յուրաքանչյուր նման հատվածում տեղադրվում են 0,9 մ բարձրության բռնաձողերով արգելապատնեշներ,
3) նման հատվածների ընդհանուր երկարությունը չպետք է գերազանցի 50 մ յուրաքանչյուր 300 մ-ում։
19. 4%-ից ավելի երկայնական թեքություն ունեցող հետիոտնային ուղիների վրա անհրաժեշտ է կազմակերպել հանգստի հատվածներ՝
1) յուրաքանչյուր 0,5 մ ուղղաձիգ բարձրացման դեպքում պետք է լինի առնվազն 1,5 մ երկարությամբ հորիզոնական հարթակ,
2) յուրաքանչյուր 1,5 մ ուղղաձիգ բարձրացման դեպքում պետք է լինի առնվազն 5,0 մ երկարությամբ հարթակ։
20. Հետիոտնային ուղիների պտույտի, հատումների, միացումների կամ ուղղության փոփոխության տեղերում թեքությունը չպետք է գերազանցի 2%-ը։ Արահետների լայնական թեքությունը պետք է կազմի 1%-ից մինչև 2%: Մշակութային ժառանգության օբյեկտների վերակառուցման դեպքում թույլատրվում են շեղումներ, եթե դրանք հիմնավորված են և փոխհատուցվում են այլ միջոցներով։
21. Այն վայրերում, որտեղ հետիոտնային արահետի բարձրությունը փոխվում է, կատարվում է սահուն իջեցում՝ ոչ ավելի, քան 1:20 թեքությամբ կամ իրականացվում է եզրաքարային թեքահարթակ.
22. Հետիոտնային ուղիների այն հատվածներում, որոնք հարում են սիզամարգերին և կանաչապատ տարածքներին, հետիոտնային գոտու երկայնքով եզրաքարի բարձրությունը պետք է լինի առնվազն 5 սմ, ինչն ապահովում է արահետի և կանաչ գոտու ֆիզիկական բաժանումը։ Եթե կանաչապատ գոտին օգտագործվում է հանգստի համար (օրինակ՝ տեղադրված են նստարաններ, խաղային կամ մարզական տարրեր) և այն հարում է հետիոտնային ուղուն, ապա արահետի և այդ գոտու միջև բարձրության տարբերությունը չպետք է գերազանցի 1,5 սմ-ը՝ ապահովելու համար անարգել անցման մատչելիությունը, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար։
23. Եթե արահետի և սիզամարգի միջև առկա է բաց ջրահեռացում կամ ջրահավաք ցանց, թույլատրվում է, որ եզրաքարը լինի սիզամարգի հետ նույն մակարդակի վրա, այս դեպքում եզրաքարը պետք է ունենա արահետի հիմնական ծածկույթից արտահայտված տարբերվող շոշափելի ծածկույթ, այդ թվում՝ ուղղորդող ցուցիչներով՝ համաձայն ԳՕՍՏ Ռ 52875-2025 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի։
24. Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար բարձր վտանգի գոտիներին (առանձին կանգնած հենարաններ, սյուներ և այլ խոչընդոտներ, աստիճաններ, հետիոտնային անցումներ և այլն) մոտենալու մասին տեղեկատվությունը պետք է ապահովվի ԳՕՍՏ Ռ 52875-2025 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի համաձայն, շոշափողական-հակադրվող գետնին տեղադրված ցուցիչներով կամ հետիոտնային ուղու մակերեսի փոփոխությամբ։ Հետիոտնային գոտում ծառերի առկայության վերաբերյալ նախազգուշացնելու համար ցուցանակների փոխարեն կարելի է ծառերի շուրջ տեղադրել ճաղավանդակներ՝ համաձայն սույն շինարարական նորմերի 45-րդ կետի պահանջների։
25. Մայթերի, արահետների, թեքահարթակների և աստիճանների ծածկույթը պետք է լինի կոշտ, հարթ, շարժման ժամանակ թրթռումներ չառաջացնի։ Այն պետք է ապահովի երկայնական ուղղությամբ շփում՝
1) լավ եղանակային պայմաններում՝ 0,6-0,75 կՆ/կՆ,
2) խոնավ և ցուրտ եղանակին՝ ոչ պակաս, քան 0,4 կՆ/կՆ։
26. Բետոնե մայթի սալիկներ կամ քարե սալահատակ օգտագործելիս տարրերի միջև կարերը չպետք է լինեն 1 սմ-ից ավելի լայն: Չեն թույլատրվում փխրուն նյութերից իրականացված ծածկույթներ, այդ թվում ավազից և կոպճից։
27. Արտաքին սանդուղքները պետք է նախագծվեն այնպես, որ ապահովեն անվտանգ և մատչելի տեղաշարժ բոլոր անձանց համար։ Արտաքին աստիճանները պետք է ունենան՝
1) սանդղաբազուկի լայնությունը՝ ոչ պակաս, քան 1,35 մ,
2) սանդղամատի խորությունը՝ 35-40 սմ (կամ բազմապատիկ այս արժեքներին),
3) աստիճանի բարձրությունը՝ 12-15 սմ,
4) աստիճանի մակերևույթը պետք է լինի չսայթաքող,
5) աստիճանի եզրը պետք է ունենա գունային հակադրություն և շոշափելի եզրագիծ՝ տեսողության խնդիր ունեցող անձանց կողմնորոշման համար։
28. Սանդղաբազուկի բոլոր աստիճանները պետք է լինեն նույն չափի և ձևի, առավելագույնը 2% լայնական թեքությամբ։ Սանդուղքները պետք է ունենան աստիճանաճակատ (ուղղաձիգ մակերես աստիճանների միջև), աստիանաճակատի բացակայությունը նվազեցնում է անվտանգությունը և կարող է խանգարել տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց կողմնորոշվելուն։
29. Մայթի կամ արահետի շարունակության վրա գտնվող սանդուղքի սանդղաբազուկը պետք է ունենա 3-ից 12 աստիճան։ Սանդղաբազուկների միջև պետք է լինեն հորիզոնական հարթակներ։ Սահմանափակ պայմաններում մեկ սանդղաբազուկում թույլատրվում է մինչև 15 աստիճան։
30. Սանդուղքի հարաչափերը պետք է ընդունվեն՝
1) սանդղամատի ելուստի ելքը՝ մինչև 1,5 սմ,
2) աստիճանի եզրի կլորացումը մինչև՝ 2,5 սմ,
3) երկայնական թեքությունը՝ մինչև 1%,
4) սանդղամատի շփման գործակիցը՝ ոչ պակաս, քան 0,45։
31. Մեկ կամ մի քանի սանդղաբազուկ ունեցող արտաքին սանդուղքների երկայնքով երկու կողմերում տեղադրվում են բռնաձողեր։ Բռնաձողերը պետք է լինեն անընդհատ ամբողջ երկայնքով՝ համաձայն ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51261-2023 -ի։ Բռնաձողերի բարձրությունը պետք է լինի 0,9 մ (աստիճանի մակերևույթից մինչև բռնաձողի վերին եզրը)։ Հետիոտների կողմից բազրիքների եզրերը պետք է տեղակայված լինեն արտաքին աստիճանների անցանելի մասի սահմանների հետ նույն ուղղաձիգ հարթության վրա։
32. Արտաքին սանդուղքի 4 մ և ավելի լայնության դեպքում պետք է նախատեսել կենտրոնական երկկողմանի բազրիքներ։ Միջանկյալ հարթակներում կենտրոնական լրացուցիչ բազրիքը կարող է ընդհատվել։
33. Սանդղաբազուկի ստորին և վերին մասում պետք է նախատեսել բազրիքների եզրափակիչ հատվածներ, որոնք պետք է լինեն հորիզոնական և դուրս գան սանդղաբազուկի սահմաններից 0,3 մ-ով։ Նեղ պայմաններում թույլատրվում է բազրիքների եզրափակիչ հատվածները թեքել 90° դեպի դուրս։ Բռնաձողերի ավարտի ձևը պետք է լինի անվտանգ՝ սահուն կլորացված դեպի ներքև, կամ դեպի պատը։ Բռնաձողից մինչև պատ կամ այլ խոչընդոտ հեռավորությունը պետք է լինի առնվազն 6 սմ։ Եթե բռնաձողի վերևում կան կախված կոնստրուկցիաներ, ապա բռնաձողի վերևում պետք է ապահովել առնվազն 0,45 մ բարձրություն, իսկ խոչընդոտի արտաքին սահմանը պետք է նախագծել ուղղագիծ պրոյեկցիայով բռնաձողի ներքին եզրով։
34. Սանդուղքի տակ գտնվող տարածքը, որտեղ մինչև գետնի մակերևույթի բարձրությունը 2,1 մ-ից պակաս է, պետք է լինի ցանկապատված կամ տնկվեն թփեր։
35. Արտաքին սանդուղքների մոտ, բնակչության սակավաշարժ խմբերի համար պետք է նախատեսել՝
1) թեքահարթակներ (թեքությամբ և չափերով, որոնք համապատասխանում են մատչելիության պահանջներին) 0,20 մ-ից մինչև 6,0 մ բարձրության տարբերության դեպքում,
2) անհատական վերհանների սարքավորանքներ ըստ ԳՕՍՏ 34682.2-2020-ի կամ վերելակ մինչև 3,0 մ բարձրության տարբերության դեպքում,
3) վերելակներ 3,0 մ և ավելի բարձրության տարբերության դեպքում։
36. Թեքահարթակի մեկ թռիչքի երկարությունը ընտրվում է կախված թեքությունից, ինչպես նշված է աղյուսակ 2-ում։
Աղյուսակ 2. Թեքահարթակի մեկ թռիչքի առավելագույն երկարությունը՝ կախված թեքությունից
|
հ/հ |
Թեքահարթակի թեքությունը |
Մեկ թռիչքի |
Թեք մակերևույթների |
|
1. |
3%-ից մինչև 4% (1:33 – 1:25) |
15 |
110 |
|
2. |
4%-ից մինչև 5% (1:25 – 1:20) |
12 |
110 |
|
3. |
5%-ից մինչև 6% (1:20 – 1:16,7) |
9 |
110 |
|
4. |
6,1%-ից մինչև 8% (1:16 – 1:12,5) |
6 |
36 |
37. Թեքահարթակի 8%-ից ավելի թեքությունը (1:12,5) չի թույլատրվում։ Բացառիկ դեպքերում թույլատրվում է մինչև 10 % (1:10) թեքություն՝ 5 մ-ից ոչ ավելի երկարությամբ տեղամասերում, որտեղ անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը կատարվում է ուղեկցող անձանց օգնությամբ:
38. Հետիոտնային ուղիների այն հատվածներում, որտեղ հետիոտների երթևեկության առավելագույն հաշվարկային ինտենսիվությունը երկու ուղղություններով մինչև 2400 մարդ/ժ է, սանդուղքի հետ համատեղ օգտագործվող թեքահարթակի անցանելի մասի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան 0,9 մ, իսկ հետիոտների երթևեկության ավելի քան 2400 մարդ/ժ ինտենսիվության դեպքում՝ ոչ պակաս, քան 1,8 մ։
39. Թեքահարթակի սկզբում և վերջում անհրաժեշտ է նախատեսել հորիզոնական հարթակներ։ Հորիզոնական հարթակների լայնությունը պետք է լինի թեքահարթակի հետիոտնային հատվածի լայնությունից ոչ պակաս։ Այս հարթակների նվազագույն չափերը կախված են երթևեկության բնույթից՝
1) ընդհանուր հետիոտնային ուղիներում՝ հնարավոր հանդիպակաց երթևեկությամբ հարթակի լայնությունը՝ ոչ պակաս, քան 1,8 մ, երկարությունը՝ ոչ պակաս, քան 1,5 մ, թեքահարթակի ուղղության յուրաքանչյուր փոփոխության դեպքում (պտույտի)՝ ոչ պակաս, քան 1,8 x 1,8 մ,
2) միակողմանի երթևեկության դեպքում (մեկ ուղղությամբ)՝ լայնությունը՝ ոչ պակաս, քան 1,5 մ, երկարությունը՝ ոչ պակաս, քան 1,5 մ, յուրաքանչյուր շրջապտույտի դեպքում՝ հարթակը ոչ պակաս, քան 1,5 x 1,5 մ։
40. Ջրահեռացման համար հորիզոնական հարթակները պետք է ունենան երկայնական թեքություն դեպի վար կամ լայնական թեքություն դեպի վար 0,5%-ից մինչև 1%։
41. Թեքահարթակի երկայնական եզրերին պետք է տեղադրվեն առնվազն 5 սմ բարձրությամբ եզրաքարեր։ Թեքահարթակները պետք է ունենան երկկողմանի բազրիքներ՝ 0,9 և 0,7 մ բարձրություն ունեցող բռնաձողերով, թեքահարթակի վերին և ստորին բռնաձողերը պետք է գտնվեն մեկ ուղղաձիգ հարթության մեջ՝ թեքահարթակի անցանելի հատվածի սահմաններով։ Թեքահարթակի երթևեկելի մասի լայնությունը (թեքահարթակի բռնաձողերի միջև հեռավորությունը) մեկ ուղղությամբ երթևեկության դեպքում պետք է լինի 0,9-ից մինչև 1,0 մ։
42. Թեքահարթակի մակերևույթի ծածկույթը պետք է լինի չսայթաքող (տես սույն շինարարական նորմերի 25-րդ կետը)։ Թույլատրվում են մետաղական ճաղավանդակներ, եթե՝
1) բջիջների չափսը ոչ ավելի, քան 13 մմ (տես սույն շինարարական նորմերի 45-րդ կետը),
2) ցանցը պետք է դիմանա առնվազն 250 կգ/մ2, ճկվածքը՝ ոչ ավելի, քան 5 մմ,
3) ցանցաձև ձգվող թերթից մետաղական ցանցերի համար բջիջի չափը չպետք է գերազանցի 20 մմ-ը շարժման ուղղությամբ։
43. Թեքահարթակի մակերեսը պետք է հակադրվի գույնով կամ կառուցվածքով շրջապատող ծածկույթի համեմատ։
44. Թեքությունների փոփոխության վայրերում պետք է ապահովվի արհեստական լուսավորություն առնվազն 100 լյուքս՝ չափված հետիոտնային ուղու մակերևույթի վրա։ Լուսավորությունը պետք է լինի համաչափ և առանց շողքի, գունային ջերմաստիճանը՝ 3000–5000 K, ապահովելով տեսողական հարմարավետություն և գույների բնական ընկալում։
45. Ջրահեռացման ճաղավանդակները, անձրևընդունիչները, ջրահեռացման (կեղտաջրերի) առուները, ծառերի շուրջը տեղադրվող ճաղավանդակները, դիտահորերը և կափարիչները պետք է տեղադրվեն հետիոտնային ուղիների անցանելի հատվածի սահմաններից դուրս։ Թույլատրվում է տեղադրել լայնական ճաղավանդակ (ուղղահայաց երթևեկությանը)։ Ճաղավանդակների բջիջների հարաչափերը՝
1) լուսաշերտի լայնությունը՝ ոչ ավելի, քան 13 մմ,
2) կլոր անցքեր՝ տրամագիծը ոչ ավելի, քան 18 մմ։
46. Դիտահորերի կափարիչների կոշտության կողերը և դրանց մակերևույթի վրա գտնվող այլ կոնստրուկտիվ տարրերի բարձրությունները չպետք է գերազանցեն 5 մմ։
47. Հետիոտնային ուղիների անցանելի հատվածի սահմաններում (այսինքն՝ այն հատվածի, որով իրականացվում է հետիոտների փաստացի երթևեկությունը, ներառյալ սակավաշարժուն անձինք) թույլ չի տրվում՝
1) օգտագործել ժամանակավոր կամ կցովի թեք տարրեր, որոնք չեն հանդիսանում ստացիոնար կոնստրուկցիայի մաս,
2) կառուցել մեկ կամ երկու աստիճաններ, քանի որ դրանք սայթաքելու վտանգ են ստեղծում և խոչընդոտում են անարգել տեղաշարժին։
48. Հետիոտնային ուղիների անցանելի հատվածի սահմաններում կարող են օգտագործվել հավաքովի կոնստրուկտիվ տարրեր (օրինակ՝ թեք սալեր և շոշափողական մոդուլներ)։
6.2. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ (ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ)
49. Ավտոկայանատեղերի նախագծման ժամանակ հաշվի են առնվում սույն շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 16-ի N 03-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-05-2026 «Ավտոկայանատեղեր» շինարարական նորմերի պահանջները:
50. Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի, ենթակառուցվածքների օբյեկտների (այդ թվում՝ տրանսպորտային, մարզական նշանակության օբյեկտների, մշակույթի և այլն) և հանգստի գոտիների մոտ գտնվող ավտոկայանատեղերում անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացնել մեքենատեղերի ընդհանուր քանակի առնվազն 10%-ը (բայց ոչ պակաս, քան մեկը)։
51. Հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոկայանատեղերը նախագծվում են համաձայն սույն շինարարական նորմերի 57-րդ կետի, ինչպես նաև պետք է հաշվի առնվեն անձանց հատուկ կարիքները՝ մեծացված լայնությունը, կողքից և հետևից դուրս գալու համար ազատ գոտու առկայությունը, մայթին կամ արահետին հարմար հետիոտնային մոտեցումը։
52. Մասնագիտացված տեղերի քանակը կախված է ավտոկայանատեղում բոլոր մեքենատեղերի ընդհանուր թվից՝ համաձայն աղյուսակ 3-ի։
Աղյուսակ 3. Մասնագիտացված մեքենատեղերի քանակը ավտոկայանատեղում՝ կախված բոլոր մեքենատեղերի ընդհանուր թվից։
|
հ/հ |
Տեղերի ընդհանուր թիվը |
Տեղեր հաշմանդամություն ունեցող |
|
1. |
Մինչև 100 |
8%, բայց ոչ պակաս, քան 1 տեղ |
|
2. |
101–200 |
8 տեղ + 8% 100-ից ավելի |
|
3. |
201–500 |
16 տեղ + 4% 200-ից ավելի |
53. Հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցի համար նախատեսված յուրաքանչյուր մասնագիտացված մեքենատեղ պետք է՝
1) նշված լինի ճանապարհային գծանշումներով ըստ ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշումով հաստատված «ՀՀ ճանապարհային երթևեկության» կանոնների,
2) ապահովված լինի շենքի հողամասում ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշումով հաստատված «ՀՀ ճանապարհային երթևեկության» կանոնների ճանապարհային նշաններով,
3) նշված լինի շենքի ներսում մատչելիության նշանով, որը կատարվում է ուղղաձիգ մակերևույթի վրա (պատ, սյուն և այլն) հետիոտնային ուղիների անցանելի հատվածի սահմաններից դուրս, տեղադրված նշանի ստորին եզրից 1,5 – 2,1 մ բարձրության վրա։
54. Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխող տրանսպորտային միջոցների կայանման վայրերը պետք է տեղակայված լինեն որքան հնարավոր է մոտ գլխավոր մուտքին՝
1) բայց ոչ ավելի, քան 50 մ հեռավորության վրա հաշմանդամություն ունեցող անձերի համար մատչելի օբյեկտի մուտքից,
2) բայց ոչ ավելի, քան 100 մ՝ բնակելի շենքերի համար,
3) մինչև 200 մ՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների համար, որոնք ներկառուցված են կամ կցակառուցված բնակելի շենքերին, հետևյալ պայմանների պահպանմամբ՝
ա․ հետիոտնային ուղու լայնությունը ոչ պակաս, քան 2,0 մ,
բ․ լուսավորություն և նստարաններ յուրաքանչյուր 50 մ-ը մեկ,
գ․ շվաքարաններ յուրաքանչյուր 100 մ-ը մեկ։
4) հստակ գծանշմամբ,
5) պաշտպանված տրանսպորտային հոսքից,
6) ապահով ազատ գոտի ըստ սույն նորմերի 51-րդ կետի,
7) եզրաքարային թեքահարթակ համակցված մայթային կամ արահետային ուղիներին։
55. Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի յուրաքանչյուր մուտքից մինչև 50 մ հեռավորության վրա անհրաժեշտ է նախատեսել կարճատև կանգառի տեղեր՝ հաշմանդամություն ունեցող ուղևորների նստեցման - իջեցման համար։ Նստեցման - իջեցման վայրերում անհրաժեշտ է ապահովել՝
1) մակերևույթի թեքությունը ոչ ավելի, քան 1:50 (2%),
2) հարթ, չսահող ծածկույթ։
56. Յուրաքանչյուր կայանատեղ պետք է ունենա մայթին կամ արահետին առնվազն մեկ հարմար հետիոտնային մոտեցում։ Եզրաքարի վրայով մայթին անցումը պետք է կահավորված լինի եզրաքարային թեքահարթակով՝ չսահող ծածկույթով։ Երկայնական կայանման դեպքում անհրաժեշտ է նախատեսել մուտք դեպի մեքենայի հետևի մասը՝ բարձրացնող սարքի համար։
57. Հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցի կայանման (կայանատեղի) համար նախատեսված հատուկ տեղի լայնական չափը պետք է լինի 3,5 մ-ից ոչ պակաս (ներառյալ կողքից և հետևից ելքի գոտին)։ Երկայնական կայանման դեպքում՝ երկարությունը ոչ պակաս, քան 6,8 մ։
58. Եթե կայանատեղի մոտակայքով անցնում է հետիոտնային ուղի, անհրաժեշտ է տեղադրել սահմանափակիչներ, որպեսզի մեքենաները չմտնեն հետիոտնային հատված։ Սահմանափակ պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված երկու մեքենատեղերի միջև անցումը կարող է լինել ընդհանուր՝ 1,2 մ լայնությամբ։
59. Շենքերի ներսում գտնվող կայանատեղերը (ներառյալ ստորգետնյա) պետք է կապված լինեն հիմնական հարկերի հետ վերելակների միջոցով, որոնք հարմար են ուղեկցողի հետ անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար։ Ստորգետնյա և ներկառուցված կայանատեղերի ներսում գտնվող մեքենատեղերի չափերը պետք է համապատասխանեն սույն շինարարական նորմերի 57-րդ կետի պահանջներին։
6.3. ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՎԱՅՐԵՐ
60. Տարածքի բարեկարգման նախագծման ժամանակ պետք է ապահովել դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար համաձայն սույն շինարարական նորմերի պահանջների և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական նորմերի դրույթների։
61. Տարածքի գլխավոր հետիոտնային երթուղիների վրա անհրաժեշտ է կահավորել հանգստի վայրեր, որոնք մատչելի են բնակչության սակավաշարժ խմբերի համար, ոչ պակաս, քան յուրաքանչյուր 100–150 մ-ը մեկ։ Նման գոտիները պետք է ներառեն շվաքարաններ, արմնկակալով և թիկնակով նստարաններ, լուսավորություն, ցուցանակներ և այլ տարրեր, որոնք նշված են նախագծային առաջադրանքում։ Նման վայրերում նվազագույն լուսավորությունը՝ ոչ պակաս, քան 20 լք։
62. Սարքավորումները և կոնստրուկցիաները (օրինակ՝ վճարային տերմինալները, տեղեկատվական վահանակները), որոնք տեղադրված են շենքերի ճակատներին կամ առանձին կանգնած հենարաններին, չպետք է փոքրացնեն անցման լայնությունը կամ խանգարեն անվասայլակների շարժմանը։ Նման տարրերի բոլոր կողմերից 0,5 մ հեռավորության վրա գետնին կամ հատակին պետք է նախատեսել շոշափելի կամ տեսողական հակադրությամբ եզրային նշագիծ, բախման վտանգը կանխելու համար։ Եթե ելուստային տարրի եզրը գտնվում է գետնից 0,3 մ բարձրության վրա, ապա ելուստը չպետք է գերազանցի՝
1) ավելի քան 0,1 մ պատից,
2) ավելի քան 0,3 մ առանձին հենարանից։
63. Սարքավորումների և կոնստրուկցիաների ելուստային տարրերը պետք է ունենան անվտանգ եզրեր և լինեն 5 սմ-ից ավելի շառավղով կլորացմամբ։ Եթե դրանց ստորին մասը գտնվում է 2,1 մ-ից ցածր, ապա դրանց տակ անհրաժեշտ է տեղադրել մինչև 0,3 մ բարձրությամբ արգելապատնեշ։
64. Բանկոմատները, վճարային տերմինալները և այլ սարքավորումները պետք է տեղադրվեն հարթ հորիզոնական մակերեսի վրա, շոշափողական ցուցանակներով՝ ԳՕՍՏ Ռ 52875-2025 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի համաձայն։
65. Սարքավորումների տակ հորիզոնական հարթակ ստանալու համար սալեր օգտագործելիս, պետք է ապահովել սայլակներով հաշմանդամների մոտեցման հնարավորությունը՝ ելնելով սալերի չափերից, մակերեսից և անցանելի հատվածի նկատմամբ բարձրության թույլատրելի տարբերությունից։
6.4. ՀԵՏԻՈՏՆԱՅԻՆ ԱՆՑՈՒՄՆԵՐ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍՈՎ
66. Բնակչության սակավաշարժ խմբերի համար մատչելի հետիոտնային անցումները անհրաժեշտ է տեղակայել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի, ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշումով և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի գծապատկերներ 18 և 19 համաձայն՝ ընտրելով նշանակման կետին հնարավոր ամենակարճ ուղին։ Անհրաժեշտության դեպքում այն կարելի է երկարացնել, բայց ոչ ավելի, քան 30%-ով։
67. Հետիոտնային անցումների առջև՝ մայթերի և հետիոտնային արահետների վրա խորհուրդ է տրվում նախատեսել սպասման հորիզոնական հարթակ, որն ապահովում է անվտանգություն և հարմարավետ կողմնորոշում բոլոր անձանց համար, ներառյալ բնակչության սակավաշարժ խմբերը, հետևյալ պահանջներին համապատասխան՝
1) հարթակի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան հետիոտնային անցման լայնությունը, բայց ոչ պակաս, քան 2,0 մ,
2) հարթակի երկարությունը (շարժման ուղղությամբ)՝ ոչ պակաս, քան 1,5 մ,
3) մայթի և երթևեկելի մասի միջև բարձրության տարբերության առկայության դեպքում հետիոտնային անցման հատվածը պետք է կահավորված լինի եզրաքարային թեքահարթակով, հետիոտնային անցման ամբողջ լայնքով,
68. Եթե մայթի լայնությունը պակաս է 2,5 մետրից, ապա պահանջվում է՝
1) ապահովել մուտքը դեպի հարթակ մայթից եզրաքարային թեքահարթակների միջոցով, որոնք տեղակայված են մայթի գծի երկայնքով հարթակի երկու կողմերում (ուղղահայաց հետիոտնային անցման ուղղությանը),
2) ապահովել հարթակի տեսողական և շոշափելի առանձնացումը երթևեկելի մասից հակադրվող գծանշման և շոշափողական սալիկների միջոցով,
3) ապահովել միացումներ հետիոտնային երթուղու այլ հատվածների հետ՝ համաձայն սույն շինարարական նորմերի 15-րդ և 17-րդ կետերի։
69. Ճանապարհի հետ հատման հատվածներում երկայնական և լայնական թեքությունները չպետք է գերազանցեն 3%-ը (1:33):
70. Եթե հետիոտնային ուղու երկու կողմերում կա ազատ տարածք, եզրաքարե թեքահարթակը պետք է բաղկացած լինի երեք թեք մակերեսներից՝ մեկ կենտրոնական և երկու կողային։ Սահմանափակումների դեպքում (ցանկապատի կամ կանաչապատման պատճառով), կողային մասերը կարող են բացակայել կամ լինել ուղղաձիգ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի 18-րդ և 19-րդ գծապատկերների։
71. Թեքահարթակի կենտրոնական թեք մակերևույթը պետք է լինի առնվազն 1,5 մ լայնությամբ և ոչ ավելի, քան հետիոտնային անցման լայնությունը, ոչ ավելի քան 1% լայնական թեքությամբ և մինչև 6% երկայնական թեքությամբ, իսկ սահմանափակ պայմաններում՝ մինչև 8%, ապահովվելով սույն նորմերի 18-ևդ կետի պահանջները: Կողային թեք մակերևույթները չպետք է ունենան ավելի քան 18% թեքություն (1:5,5):
72. Թեքահարթակի կենտրոնական մակերևույթի միացումը մայթին պետք է լինի մայթի մակարդակին և միացումը ճանապարհին պետք է լինի ճանապարհի մակարդակին։ Թույլատրվում է, որ ճանապարհը լինի մի փոքր ցածր՝ մինչև 5 մմ։
73. Հետիոտնային անցումից առաջ անհրաժեշտ է տեղադրել շոշափողական-տեսանելի հակադրվող ցուցանակներ ըստ ԳՕՍՏ Ռ 52875-2025 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի 19-րդ գծապատկերի։ Ղեկավարվող անցումները պետք է սարքավորված լինեն ձայնային ազդարարիչով։
74. Անվտանգության կղզյակը պետք է լինի նույն մակարդակի վրա, ինչ երթևեկելի մասը՝ հետիոտնային անցման գծանշման սահմաններում։
75. Չի թույլատրվում սովորական եզրաքարն օգտագործել թեքահարթակի փոխարեն՝ առանց սահուն թեքության, ինչպես նաև թեքահարթակը կամ դրա մասերը տեղադրել անմիջապես երթևեկելի մասում։
76. Հետիոտնային անցումները և դրանց հարակից հատվածները (յուրաքանչյուր կողմում 10 մ) պետք է ունենան արհեստական լուսավորություն՝ առնվազն 50 լյուքս և բոլոր բնութագրերով բավարեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերի պահանջներին։ Անցման վրա պայծառությունը պետք է 3-4 անգամ ավելի բարձր լինի, քան ճանապարհի մնացած մասում։ Պետք է ապահովվի նաև ծածկույթի գունային հակադրություն։
77. Ռելսային ուղիների հետիոտնային անցումների վրա ռելսի բարձրությունը ճանապարհային ծածկույթի նկատմամբ չպետք է գերազանցի 10 մմ-ը։
78. Երկաթուղային գծերի հետիոտնային անցումների երթևեկության հիմնական գոտու լայնությունը պետք է լինի հաստատուն անցման ամբողջ երկայնքով։ Երկաթուղային գծերի հետիոտնային անցման մոտ պետք է տեղադրվի պաստառ՝ երկաթուղային գծերը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից միայն ուղեկցող անձանց հետ հատելու հնարավորության մասին։
7. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐՐԵՐԻՆ
7.1. ՄՈՒՏՔԵՐ
79. Հասարակական կամ արտադրական շենքում պետք է լինի առնվազն մեկ մուտք, որը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար, մայթի մակարդակից և այդ շենքին միացված հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի յուրաքանչյուր ստորգետնյա կամ վերգետնյա հարկից։
80. Բնակելի բազմաբնակարան շենքերում բոլոր մուտքերը պետք է լինեն մատչելի։ Եթե մուտքի մոտ անհրաժեշտ է անձնակազմի կանչ, ապա պետք է տեղադրել կանչող սարքեր՝ հաշվի առնելով սպասարկման ընդունված համակարգը և սույն շինարարական նորմերի 273-րդ կետի պահանջները։
81. Շենքի (կառույցի) մատչելի մուտքերում անհրաժեշտ է նվազագույնի հասցնել մայթեզրի և նախասրահի նիշերի տարբերությունը։ Բարձրությունների տարբերության դեպքում մուտքի հարթակները, բացի աստիճաններից, պետք է ունենան նաև թեքահարթակ։ Շենքի հիմնական մուտքերի աստիճանների 4,0 մ և ավելի լայնությամբ դեպքում, պետք է նախատեսել բաժանարար երկկողմանի բազրիքներ։ Սանդուղքների և թեքահարթակների չափերը սահմանված են սույն շինարարական նորմերի 27-39-րդ կետերում։ Թեքահարթակների փոխարեն չի կարելի օգտագործել տեղափոխելի թեքահարթակ։
82. Մուտքի հարթակի և մայթի մակերևույթի բարձրության տարբերության դեպքում, որը չի գերազանցում 0,2 մ-ը, թույլատրվում է առնվազն մեկ կողմից կառուցել թեքահարթակ առանց բազրիքի՝ ոչ ավելի քան 10% (1:10) թեքությամբ։
83. Ճարտարապետական հուշարձան հանդիսացող շենքերում կամ դրանց ժամանակավոր հարմարեցման դեպքում թույլատրվում է կիրառել տեղափոխելի (հանվող) թեքահարթակներ։ Տեղափոխելի (հանվող) թեքահարթակների հարաչափերը՝ համաձայն սույն շինարարական նորմերի 121-րդ կետի։
84. Մուտքի հարթակի չափերը պետք է լինեն՝
1) թեքահարթակով ՝ ոչ պակաս, քան 2,2 x 2,2 մ,
2) առանց թեքահարթակի՝
ա․ նոր շինարարության դեպքում՝ ոչ պակաս, քան 1,6 x 2,2 մ,
բ․ վերակառուցման կամ «խելամիտ հարմարեցման» դեպքում՝ ոչ պակաս, քան 1,4 x 1,8 մ (եթե դռների բռնակները համապատասխանում են սույն շինարարական նորմերի 188-րդ կետին),
գ․ ավտոմատ սահող դռների դեպքում՝ ոչ պակաս, քան 1,9 x 1,2 մ։
85. Մուտքի դռների լայնությունը պետք է լինի առնվազն 0,9 մ առլույս։ Վերակառուցման դեպքում, եթե բացվածքը կրող պատի մեջ է, թույլատրվում է բացվածքի փոքրացում մինչև 0,8 մ։ Երկփեղկանի դռների դեպքում փեղկերից մեկը պետք է լինի առնվազն 0,9 մ լայնությամբ։ Դռները պետք է ունենան դանդաղ փակման մեխանիզմ (առնվազն 5 վայրկյան)։ Մուտքի և հակահրդեհային դռները պետք է հագեցած լինեն դռների փակման սարքերով ըստ ԳՕՍՏ Ռ 56177-2025 -ի, բացման ուժով ոչ ավելի, քան 50 Նմ։
86. Մեծ անցանելիություն ունեցող վայրերում, ինչպիսիք են կայարանները, մետրոպոլիտենը, ցուցահանդեսները և այլ նմանատիպ օբյեկտները, թույլատրվում է օգտագործել իներցիոն տատանվող դռներ առանց հակադարձ ընթացքի (որոնք բացվում են թեթև հրումից և մնում են բաց վիճակում՝ չվերադառնալով)։
87. Եթե դուռն օգտագործվում է նաև որպես տարահանման ելք և տարահանվող տարածքում կա ավելի քան 15 մարդ Ս2–Ս4 շարժունակության խմբերից (ներկայացված Աղյուսակ 1-ում), ապա կիրառվում են սույն շինարարական նորմերի 147-րդ կետի պահանջները։ Լայնությունը չափվում է դուռը 90°-ով բացելիս։
88. Թափանցիկ դռները և արգելապատնեշները պետք է լինեն հարվածակայուն անվտանգ ապակուց։ Նման մակերևույթների վրա պահանջվում է տեսողական հակադրվող գծանշում կատարել՝
1) ուղղանկյուն՝ ոչ պակաս, քան 10 x 20 սմ,
2) շրջան՝ տրամագիծը 10–20 սմ։
89. Գծանշումը տեղադրվում է երկու կողմից երկու մակարդակներում՝ 0,9–1,0 մ և 1,3–1,4 մ։ Թույլատրվում է օգտագործել նույն պայծառության դեկորատիվ տարրեր կամ ֆիրմային նշաններ, նախշերով և այլն՝ նույն պայծառությամբ։ Գծանշումը և դեկորատիվ տարրերի, ինչպես նաև նյութի փայլի գործակցի պետք է լինի փայլատ, առավելագույնը 15% ըստ ԳՕՍՏ 31975-2017 (ISO 2813:2014) ։
90. Դռան փեղկի ապակե մակերեսի մակնշումը չի նախատեսվում հետևյալ դեպքերում՝
1) ապակե ներդիրի լայնությունը փոքր է 30 սմ-ից,
2) ապակե ներդիրի ստորին եզրը 0,85 մ-ից բարձր է,
3) 0,85–1,4 մ գոտում առկա է անթափանց տարր՝ առնվազն 10 սմ բարձրությամբ ամբողջ լայնքով։
91. Մատչելի մուտքերում նպատակահարմար է ավտոմատ բացվող կամ սահող դռների կիրառումը՝ տարահանման ուղիների նկատմամբ պահանջների պահպանման դեպքում՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի։
92. Նախամուտքերի ուղիղ անցման և դռների միակողմանի բացման դեպքում նախամուտքի խորությունը պետք է լինի առնվազն 2,45 մ, լայնութունը առնվազն 1,6 մ։ Թույլատրվում են նախամուտքերի այլ չափեր հետևյալ պայմանների ապահովման դեպքում՝
1) ներսում, դռան բացման գոտուց դուրս, պետք է տեղավորվի անվասայլակի շրջադարձի համար նախատեսված պայմանական շրջան՝ առնվազն 1,5 մ տրամագծով,
2) դուռը դեպի ներս բացելիս`
ա․ դռան առջևի տարածության խորությունը պետք է լինի առնվազն 1,5 մ,
բ․ լայնությունը՝ առնվազն 1,5 մ,
գ․ բռնակից մինչև կողային պատը հեռավորությունը՝ առնվազն 0,6 մ,
դ․ եթե նախամուտքի լայնությունը փոքր է 1,6 մ-ից, ապա դուռը պետք է լինի թափանցիկ ներդիրով կամ ապակուց՝ տեսանելիության համար։
93. Վերակառուցման դեպքում անհրաժեշտ է ապահովել անվասայլակի շրջադարձը՝ առանց դռան շարժման գոտին հատելու։
94. Նախամուտքերում և տարահանման ելքերում արգելվում են հայելային պատերը և հայելային ապակիները դռների վրա։
95. Առանձին շոշափողական տարրեր չեն պահանջվում, եթե նախամուտքերի և մուտքի հարթակների կեղտահավաք ճաղավանդակները տեղադրված են ըստ ԳՕՍՏ Ռ 52875-2025 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուով նախատեսված չափերով։
96. Եթե մուտքը հագեցած է հսկողության համակարգով, ապա անհրաժեշտ է կիրառել առնվազն 0,95 մ լայնությամբ տուրնիկետներ, որոնք հարմարեցված են անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց անցման համար։ Լրացուցիչ պետք է նախատեսել կողային անցում՝ անվասայլակներով մարդկանց և այլ հաշմանդամություն ունեցող անձանց տարահանման համար։
7.2. ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՇԵՆՔԵՐՈՒՄ
97. Շենքերի ներսում շարժման ուղիները դեպի տարածքներ, գոտիներ և սպասարկման վայրեր, պետք է համապատասխանեն տարահանման ուղիների նորմատիվ պահանջներին համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի, ինչպես նաև՝
1) միջանցքների լայնությունը՝ ոչ պակաս, քան 1,8 մ,
2) միջանցքների լայնությունը թույլատրվում է նվազեցում մինչև 1,5–1,2 մ, եթե նախատեսված են գրպաններ հաշմանդամություն ունեցող անձի անվասայլակների համար՝ ոչ պակաս, քան 2 մ երկարությամբ և ոչ պակաս, քան 1,8 մ լայնությամբ, հաջորդ գրպանի ուղիղ տեսանելիության սահմաններում,
3) շենքերի միջև անցումների լայնությունը պետք է լինի ոչ պակաս քան 2,0 մ։
98. Միջանցքով շարժման ողջ ուղու ընթացքում պետք է ապահովել հաշմանդամություն ունեցող անձի անվասայլակի մանևրման նվազագույն տարածություն՝
1) 90°-ով պտույտ ՝ 1,2 x 1,2 մ,
2) 180°-ով շրջադարձ՝ 1,5 մ տրամագծով շրջան,
3) փակուղային միջանցքներում անպայման պետք է ապահովել շրջադարձի տեղ։
99. Անցումների բարձրությունը շարժման ողջ ուղու ընթացքում պետք է լինի ոչ պակաս, քան 2,1 մ առլույս։
100. Կահույքով և սարքավորումներով տարածքներում անցման լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան 1,2 մ։ Սարքավորումներին և կահույքին մոտեցումները պետք է լինեն՝
1) ոչ պակաս, քան 0,9 մ լայնությամբ,
2) եթե պահանջվում է անվասայլակի պտույտ 90°-ով՝ ոչ պակաս, քան 1,2 մ,
3) տեղում շրջադարձի համար՝ տրամագիծը ոչ պակաս, քան 1,5 մ։
101. Դռան առջևի տարածքը պետք է առնվազն 1,2 մ խորություն ունենա, երբ դուռը բացվում է դեպի դուրս, և առնվազն 1,5 մ խորություն, երբ բացվում է դեպի ներս, դռան առջևի լայնությունը՝ առնվազն 1,5 մ։
102. Հասարակական շենքերում, որտեղ հարկում գտնվում են ավելի քան 50 մարդ, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում, դռների, աստիճանավանդակների, սանդղաբազուկների առջև և այլ անհրաժեշտ տեղերում, հատակին տեղադրվում են շոշափողական նախազգուշացնող ցուցանակներ ԳՕՍՏ Ռ 52875-2025 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուով և սույն շինարարական նորմերի 223-րդ կետի համաձայն։ Ճարտարապետական հուշարձաններում, թանգարաններում, թատերական, զվարճանքային և նմանատիպ շենքերում շոշափողական նախազգուշացնող ցուցանակները տեղադրվում են, եթե նախատեսված են նախագծային առաջադրանքով։ Բնակելի շենքերում, տուն-ինտերնատների շենքերում, գերոնտոլոգիական կենտրոններում, հոսպիսներում, ինչպես նաև հանրակրթական և նախադպրոցական կրթական հաստատությունների շենքերում շոշափողական հատակի ցուցանակներ չեն նախատեսվում։
103. Դռների փեղկերի և պատի մեջ բացվածքների, ինչպես նաև սենքերից և միջանցքներից դեպի աստիճանավանդակ ելքերի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան 0,9 մ։ Դռան կամ պատի բացվածքի լայնությունը պետք է ընդունել ոչ պակաս, քան 1,2 մ եթե դռան կամ պատի բացվածքի շեպի խորությանը 1,0 մ-ից ավել է։ Դռների բացվածքները չպետք է ունենան շեմեր կամ հատակների բարձրությունների անկում։ Եթե դրանք անհրաժեշտ են (օրինակ՝ բնակելի շենքերի պատշգամբներում), դրանց բարձրությունը չպետք է գերազանցի 1,4 սմ։
104. Յուրաքանչյուր հարկում, որտեղ սպասվում են հաշմանդամ այցելուներ, անհրաժեշտ է նախատեսել հանգստի գոտի 2-3 անձի համար հարմարեցված հանգստի գոտի, ներառյալ անվասայլակով այցելուների համար առնվազն 0.9 x 1.4 մ չափսերով տարածք։ Յուրաքանչյուր հարկում այցելուների հանգստի գոտիները պետք է տեղակայվեն միմյանցից 25–30 մ հեռավորության վրա։
105. Շենքերի քայլուղիներում 0,7-ից 2,1 մ բարձրության վրա կոնստրուկտիվ տարրերի և սարքավորումների, տեղադրված դեկորատիվ տարրերի ելուստը չպետք է գերազանցի 0,1 մ։ Բացառություն են կազմում հակահրդեհային սարքավորումները, որոնց ելուստը կարող է լինել մինչև 0,20 մ։ Սարքավորումները և ցուցանակները առանձին հենարանի վրա տեղադրելիս ելուստը չպետք է գերազանցի 0,3 մ:
106. Բոլոր ելուստային տարրերը պետք է ունենան 5 սմ շառավղով կլորացված եզրեր։
107. Աստիճանավանդակի տակ կամ շենքի ներսում գտնվող այլ կախված տարրի տակ որոնց բարձրությունը 2,1 մ-ից պակաս է, անհրաժեշտ է տեղադրել արգելապատնեշներ։
108. Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տարածքներում արգելվում է օգտագործել 13 մմ-ից բարձր խավածածկ ունեցող գորգեր։ Գորգերը պետք է ամուր ամրացված լինեն, հատկապես կցվանքների հանգույցներում և ծածկույթների փոփոխման տեղերում։
7.3. ՍԱՆԴՈՒՂՔՆԵՐ ԵՎ ԹԵՔԱՀԱՐԹԱԿՆԵՐ
109. Շենքում կամ կառույցում հատակների մակարդակների տարբերությունների առկայության դեպքում պետք է նախատեսվեն աստիճաններ, թեքահարթակներ կամ բարձրացնող սարքեր, որոնք մատչելի են սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց համար։
110. Հատակի մակարդակների տարբերության տեղերում, ընկնելուց խուսափելու նպատակով, շենքի ներսում պետք է նախատեսել արգելապատնեշներ։ Այս արգելապատնեշները պարտադիր են շենքի բոլոր օգտագործողների անվտանգության համար, և ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Արգելապատնեշների բարձրությունը՝ ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմերի պահանջների:
111. Աստիճանները պետք է լինեն հարթ, կլորացված առջևի եզրով, սանդղամատերը պետք է լինեն հորիզոնական և չսահող մակերևույթով: Կողային եզրերը, որոնք չեն հարում պատերին, պետք է ունենան 2 սմ ոչ պակաս բարձրությամբ եզրեր, կամ այլ միջոց ձեռնափայտի կամ ոտքի սահելը կանխելու համար։
Աստիճանի չափերը՝
1) սանդղամատի խորությունը՝ 30 սմ (թույլատրելի է 28-ից 35 սմ),
2) աստիճանի բարձրությունը՝ 15 սմ (թույլատրելի է 13-ից 17 սմ):
112. Սանդղաբազուկի առաջին և վերջին աստիճանների սանդղամատերի վրա պետք է լինեն մեկ կամ մի քանի սահելը կանխող շերտեր՝ 8–10 սմ լայնությամբ, հակադրվող գույնով (ինչպես կանոն դեղին գույնի): Հեռավորությունը սանդղամատի եզրից մինչև շերտը՝ ոչ ավելի, քան 4 սմ: Թույլատրվում է օգտագործել լուսաֆլյուորեսցենտային շերտեր: Եթե սանդուղքը բաղկացած է մի քանի սանդղաբազուկից, ապա շոշափողական նախազգուշացնող շերտերը տեղադրվում են յուրաքանչյուր սանդղաբազուկի սկզբում և ավարտին:
113. Եթե սանդուղքի լայնությունը 4 մ և ավելի է, ապա անհրաժեշտ է տեղադրել կենտրոնական երկկողմանի բաժանարար բռնաձողեր: Բռնաձողերի բարձրության և երկարության թույլատրելի շեղումը՝ մինչև ±3 սմ:
114. Մեկ սանդղաբազուկի աստիճանների չափերը պետք է լինեն միանման: Աստիճանների համար արգելվում է օգտագործել թափանցիկ և փայլեցված նյութեր:
115. Թեքահարթակի վրա, ուղիղ շարժման դեպքում, յուրաքանչյուր 0,5 մ ուղղաձիգ բարձրացումից հետո անհրաժեշտ է նախատեսել հորիզոնական հարթակներ՝ ոչ պակաս, քան 1,5 մ երկարությունով:
116. Թեքահարթակով շարժման ուղու վրա 45°-ից ավելի պտույտների դեպքում անհրաժեշտ է նախատեսել հորիզոնական պտուտային հարթակներ՝ ոչ պակաս, քան 1,5 մ տրամագծով ներգծված շրջանագծին համապատասխան չափերով:
117. Թեքահարթակի վերին և ստորին հատվածներում պետք է լինեն հորիզոնական հարթակները առնվազն 1,5 x 1,5 մ չափերի:
118. Միակողմանի շարժման համար թեքահարթակի բռնաձողերի միջև լայնությունը պետք է լինի 0,9-ից 1,0 մ սահմաններում, իսկ ընդհանուր ուղիների համար, համաձայն սույն շինարարական նորմերի 97-րդ կետի, բռնաձողերի միջև հեռավորությունը՝ ըստ թեքահարթակի լայնության։ Թեքահարթակի թեքությունը՝ ոչ ավելի, քան 1:20 (5%):
119. Պտուտակային թեքահարթակի նվազագույն ներքին շառավիղը պետք լինի 3,0 մ: Պտուտակային թեքահարթակի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան 1,2 մ, իսկ թեքությունը՝ ոչ ավելի, քան 1:20 (5%):
120. Մշակութային ժառանգության օբյեկտներում պետք է օգտագործեն տեղափոխելի թեքահարթակներ, ուղղաձիգ և թեք ամբարձիչ հենահարթակներ:
121. Տեղափոխելի թեքահարթակը պետք է համապատասխանի հետևյալ հարաչափերին՝
1) լայնությունը՝ ոչ պակաս, քան 0,8 մ,
2) երկայնական թեքությունը՝ ոչ ավելի, քան 1:12 (8,0%),
3) բեռնվածությանը ոչ պակաս 250 կգ/մ,
4) ունենան բռնաձող և հակասայթաքող մակերևույթ։
122. Թեքահարթակների եզրերին պետք է լինեն առնվազն 5 սմ բարձրությամբ որպեսզի ձեռնափայտը կամ ոտքը չսահի: Թեքահարթակի մակերևույթը պետք է տեսողական տարբերվի դրա առջևի և հետևի հարթակներից: Թույլատրվում է կիրառել լուսային փարոսներ կամ լուսային ժապավեններ: Թեքահարթակի առջև շոշափելի նախազգուշացնող տարրեր չեն պահանջվում:
123. Բոլոր թեքահարթակները և բաց սանդուղքները պետք է ունենան արգելապատնեշներ՝ երկու կողմից բռնաձողերով՝
1) հիմնական բռնաձողի բարձրությունը՝ 0,9 մ,
2) լրացուցիչը (թեքահարթակի մոտ)՝ 0,7 մ,
3) բռնաձողերը պետք է լինի թեքահարթակի եզրի նույն ուղղաձիգ հարթությունում։
124. Բռնաձողի եզրափակիչ հատվածները պետք է իրականացվեն ըստ սույն շինարարական նորմերի 31-րդ կետի։
125. Բռնաձողերը պետք է դիմանան ոչ պակաս, քան 0,5 կՆ/մ բեռնվածությանը՝ առանց որևէ ուղղությամբ դեֆորմացվելու:
7.4. ՎԵՐԵԼԱԿՆԵՐ ԵՎ ԱՄԲԱՐՁԻՉ ՀԵՆԱՀԱՐԹԱԿՆԵՐ
126. Շենքերում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ է հասանելիություն ապահովել մուտքի մակարդակից վերև կամ ներքև գտնվող հարկեր, անհրաժեշտ է տեղադրել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի մարդատար վերելակներ։
127. Վերակառուցման կամ հիմնանորոգման դեպքում, եթե հնարավոր չէ տեղադրել վերելակ, թույլատրվում է կիրառել ուղղաձիգ ամբարձիչ հենահարթակներ, իսկ սահմանափակ տարածության դեպքում թույլատրվում է տեղադրել թեք ամբարձիչ հենահարթակներ: Սարքի ընտրության և դրանց համադրության վերաբերյալ որոշումը կայացվում է նախագծային առաջադրանքում:
128. Վերելակների քանակի և հարաչափերի ընտրությունն իրականացվում է հաշվարկով՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող օգտագործողների կանխատեսվող թիվը և հիմնվելով Աղյուսակ 7-ի և վերելակների տեսականու վրա:
129. Նոր հասարակական և արտադրական շենքերի վերելակի դռան բացվածքի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան 0,9 մ: Դռան բացման և փակման գործընթացը պետք է ուղեկցվի տեսողական և ձայնային ազդանշաններով։ Խցիկի կանգառը պետք է լինի ճշգրիտ՝ հատակի մակարդակից ոչ ավելի, քան ±1 սմ շեղումով: Վերելակի կանչի վահանակը պետք է պետք է տեղադրվի 0,9–1,2 մ բարձրության վրա և ոչ ավելի, քան 0,5 մ դռանից հեռավորության վրա:
130. Վերելակի խցիկի չափերը պետք է հնարավորություն տան հաշմանդամություն ունեցող անձանց անվասայլակով մուտք գործել ուղեկցողի հետ միասին։ Խցիկի հարաչափերը պետք է համապատասխանեն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 824 որոշումով հաստատված ՄՄ ՏԿ 011/2011 տեխնիկական կանոնակարգի, ԳՕՍՏ 33652-2019 (EN 81-70:2018) -ի և ԳՕՍՏ 5746-2015 (ISO 4190-1:2010) -ի համաձայն։
131. Վերելակների աշխատանքի վերահսկման և դիսպետչերի հետ կապի համար վերելակները կարող են հագեցված լինել դիսպետչերական համակարգերով՝ համաձայն ԳՕՍՏ 34441-2024 -ի։
132. Բնակելի բազմաբնակարան շենքերում վերելակների բեռնունակության և արագության պահանջները սահմանվում են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 շինարարական նորմերի համաձայն։ 630 կգ բեռնունակությամբ վերելակները խորհուրդ է տրվում ընտրել 1100x2100 մմ (լայնությունը x խորությունը) խցիկի չափերով, իսկ 1000 կգ բեռնունակությամբ՝ 2100x1100 մմ խցիկի չափերով։
133. Սպորտի և ժամանցի օբյեկտներում, որտեղ մարզիկները տեղաշարժվում են սպորտային անվասայլակներով, վերելակի խցիկները պետք է լինեն առնվազն 2000 մմ լայնությամբ և 1400 մմ խորությամբ։ Դռան բացվածքի լայնությունը՝ ոչ պակաս, քան 1,2 մ։
134. Հրդեհաանվտանգ գոտիներից հաշմանդամություն ունեցող անձանց տարահանման համար նախատեսված վերելակները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 55966-2014 (CEN/TS 81-76:2011) նախագծված որպես «տարահանման վերելակ»։ Վերելակների քանակը պետք է ապահովի հաշմանդամություն ունեցող անձանց լիակատար տարահանումը բոլոր հրդեհաանվտանգ գոտիներից 10 րոպեի ընթացքում։
135. Հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, որոնք պետք է տարահանվեն վերելակներով յուրաքանչյուր հրդեհաանվտանգ գոտուց, պետք է հաշվարկվի համաձայն Աղյուսակ 7-ի Ս4 շարժունակության խմբի (ներկայացված Աղյուսակ 1-ում) անձանց թվից, որոնք չեն կարող ինքնուրույն տարահանվել աստիճանավանդակներով (տես սույն շինարարական նորմերի 152-րդ կետը)։
136. Ելնելով կիրառվող վերելակի տեխնիկական բնութագրերից և հաշվի առնելով ուղևորների վերելակ մուտքի և ելքի ժամանակը՝ ըստ Աղյուսակ 4-ի, պետք է հաշվարկել կիրառվող վերելակի մեկ շրջանաձև (ուղևորների մուտք + տարահանման հարկից առաջին հարկ + ուղևորների ելք + առաջին հարկից տարահանման հարկ) երթուղու ժամանակը յուրաքանչյուր հրդեհաանվտանգ գոտու համար։
Աղյուսակ 4. Ս4 շարժունակության խմբի (ներկայացված Տեղաշարժվելու դժվարություն ունեցող խմբերի դասակարգումը-ում) խմբի ուղևորների մուտքի և ելքի ժամանակը (անվասայլակներով)
|
հ/հ |
Ս4 շարժունակության խմբի (ներկայացված Տեղաշարժվելու դժվարություն ունեցող խմբերի դասակարգումը-ում) |
Ուղևորների մուտքի և ելքի ժամանակը, վ | |
|
Մուտքի համար |
Ելքի համար | ||
|
1. |
1 |
6 |
5,5 |
|
2. |
2 |
8 |
7,5 |
|
3. |
3 |
10 |
9 |
|
4. |
4 |
12 |
11 |
137. Բավականաչափ ճշգրիտ, անհրաժեշտ վերելակների քանակը հավասար է՝
Ք = Տ/600, կլորացված դեպի մեծ կողմ ամբողջ թիվը,
որտեղ՝
Ք – անհրաժեշտ վերելակների քանակը,
Տ - տարահանման լրիվ ժամանակը վայրկյաններով, մեկ վերելակով (տարահանման ժամանակների գումարը յուրաքանչյուր հարկից)։
138. Տարբեր վերելակներ օգտագործելիս, որոնք ունեն տարբեր տարողունակություն և արագություն, պետք է մոդելավորել վերելակների յուրաքանչյուր ընտրված կոնֆիգուրացիան՝ պահպանելով տարահանման հետևյալ ալգորիթմը (որի համաձայն կիրականացվի իրական տարահանումը), 600 վայրկյանից պակաս լրիվ տարահանման ժամանակի արժեքի ստացումը՝
1) յուրաքանչյուր ազատ վերելակ ուղղվում է ամենաբարձր հարկը, որտեղ կան չտարահանված մարդիկ, ընդ որում հաշվի են առնվում արդեն ուղարկված կամ տվյալ պահին ուղարկվող այլ վերելակները, որպեսզի բացառվի դատարկ հարկի սպասարկումը,
2) տարահանումը շարունակվում է հաջորդաբար՝ վերևից դեպի ներքև, մինչև առաջին հարկից վերև գտնվող հարկերից բոլոր մարդկանց լիակատար տարահանումը,
3) տարահանման ընթացքում պետք է ապահովվի վերելակների մշտական համակարգում՝ դիսպետչերական կետի կամ ավտոմատացված կառավարման համակարգի միջոցով, նպատակ ունենալով ժամանակին վերաբաշխել երթուղիները՝ կախված հարկերում մնացած մարդկանց քանակից։
139. Վերելակների մուտքի բացվածքների կողային մակերևույթների վրա (կամ պատին մոտ, եթե համապատասխան չափի մակերևույթ չկա) 1,5 մ բարձրության վրա անհրաժեշտ է տեղադրել ցուցանակ հարկի համարը ռելիեֆային թվերով՝ ցուցանակի թվերի չափսը (բարձրությունը) 50 մմ, ռելիեֆի խորությամբ (ուռուցիկությամբ) ոչ պակաս, քան 1 մմ և կրկնօրինակել Բրայլի գրերով։ Յուրաքանչյուր հարկում վերելակի դռների դիմաց գտնվող պատին անհրաժեշտ է տեղադրել ցուցանակ հարկի համարը հակադրվող գույնով, ցուցանակի թվերի չափսը (բարձրությունը) 10-ից 20 սմ։
140. Նոր շինարարության կամ վերելակների փոխարինման դեպքում վերելակի խցիկում պետք է լինի շարժման ուղղության և ընթացիկ հարկի մասին խոսքով ձայնային ազդարար (ազդանշանների ուժգնությունը չգերազանցի 80 դԲ)՝ տեսողության խնդիրներ ունեցող ուղևորների համար (տես սույն շինարարական նորմերի 218-րդ կետը) և էկրանին հաղորդագրությունների ցուցադրումով՝ լսողության կամ խոսքի խնդիրներ ունեցող ուղևորների համար։
141. Ուղղաձիգ ամբարձիչ հենահարթակների տեղադրումը պետք է համապատասխանի ԳՕՍՏ 34682.2-2020 -ին։ Թեք ամբարձիչ հենահարթակների տեղադրումը պետք է համապատասխանի (ուղիղ կամ կոր) ԳՕՍՏ 34682.1-2020 (EN 81-40:2008) -ի։
142. Ամբարձիչ հենահարթակի առջև անհրաժեշտ է նախատեսել ազատ հարթակ՝ ոչ պակաս, քան 1,6 x 1,6 մ չափերով։ Բնակելի շենքերում, սեղմ պայմաններում թույլատրվում է փոքրացում մինչև 1,2 x 1,2 մ։
143. Ամբարձիչ հենահարթակները պետք է հագեցված լինեն դիսպետչերական և տեսողական վերահսկման համակարգով՝ աշխատանքին և ուղևորների գործողություններին հետևելու համար։ Տեղեկատվությունը կարող է արտացոլվել օպերատորի հեռակա ավտոմատացված աշխատատեղում։
7.5. ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
144. Տարահանման նախագծումը պետք համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմերի պահանջներին և հաշվի առնի սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները՝ շարժման արագության, տեղեկատվության ընկալման սահմանափակումները, ուղեկցման անհրաժեշտությունը և այլն։
145. Շոշափելի քարտեզներն ու հարկերի հատակագծերը պետք է տեղադրվեն շենքի մուտքի մոտ: Շոշափելի քարտեզի կամ հարկի հատակագծի վրա պետք է նշված լինի միայն ամենաանհրաժեշտ տեղեկատվությունը: Հակահրդեհային անվտանգության համապատասխան ենթակառուցվածքի մասին տեղեկատվությունը պետք է նշված լինի նույն քարտեզի կամ հատակագծի վրա:
146. Հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման և մշտական գտնվելու սենքերը պետք է տեղակայվեն շենքից դեպի դուրս տարահանման ելքերից հնարավորինս նվազագույն հեռավորությունների վրա։ Ս2–Ս4 շարժունակության խմբերի (ներկայացված Աղյուսակ 1-ում) համար՝ ոչ ավելի, քան 15 մ շենքի ելքից։
147. Տարահանման ելքերի (դռների) նվազագույն լայնությունը պետք է լինի առնվազն՝
1) 1,2 մ, եթե՝
ա. տարահանվողների թիվը գերազանցում է 15-ը, որոնք պատկանում են Ս2–Ս4 շարժունակության խմբերին (ներկայացված Աղյուսակ 1-ում),
բ. տարահանվողների թիվը գերազանցում է 5-ը, որոնք պատկանում են ՈՏ շարժունակության խմբին (ներկայացված Աղյուսակ 1-ում),
2) 0.9 մ, եթե տարահանվողները պատկանում են Ս4 շարժունակության խմբին (ներկայացված Աղյուսակ 1-ում), բացառությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի Գ1.3(Ֆ1.3) դասի բազմաբնակարան բնակելի շենքերի,
3) դռները պետք է բացվեն տարահանման ուղղությամբ,
4) դռների մոտ պետք է ապահովել հորիզոնական հարթակներ առնվազն 1,5 x 1,5 մ չափերով՝ անվասայլակով մանևրելու համար։
148. Տարահանման ուղիների հորիզոնական հատվածների, ինչպես նաև առավելագույնը 5% թեքությամբ թեքահարթակների լայնությունը պետք է լինի առնվազն 1,2 մ եթե՝
1) տարահանվողների թիվը գերազանցում է 15-ը, որոնք պատկանում են Ս2, Ս3 շարժունակության խմբերին (ներկայացված Աղյուսակ 1-ում) ,
2) տարահանվողները պատկանում են Ս4 շարժունակության խմբին (ներկայացված Աղյուսակ 1-ում)։
149. Երկրորդ և վերևի հարկերից տարահանման ճանապարհ ծառայող թեքահարթակը պետք է ունենա ելք դեպի շենքից դուրս՝ հարակից տարածք։
150. Տարահանման ուղու վրա գտնվող դռան փեղկի գույնը պետք է ապահովվի գունային հակադրություն պատի հետ նաև վթարային լուսավորության դեպքում։
151. Տարահանման աստիճանավանդակի լայնությունը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմերին։
152. Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի հարկերում, որտեղ մատչելիությունն ապահովում են Ս4 շարժունակության խմբի (ներկայացված Աղյուսակ 1-ում) համար (այդ թվում՝ նախագծային առաջադրանքին համապատասխան), այն դեպքում, եթե նրանց տարահանումը շենքից դուրս այլ կերպ ապահովված չէ (թեքահարթակի առկայություն, անմիջապես դուրս գալը), նախատեսվում է առնվազն մեկ հրդեհային անվտանգության գոտի ամեն հարկում։ Հրդեհային անվտանգության գոտիներ չեն պահանջվում՝
1) եթե հարկում չկա հասանելիություն Ս4 կամ ՈՏ շարժունակության խմբերի (ներկայացված Աղյուսակ 1-ում) անձանց համար,
2) եթե հարկն ունի ուղիղ ելք դեպի դուրս։
153. Ս1-Ս3 շարժունակության խմբերի (ներկայացված Աղյուսակ 1-ում) անձանց տարահանումը թույլատրվում է իրականացնել սանդուղքներով և աստիճանավանդակներով։
154. Եթե հրդեհային անվտանգության գոտին տեղակայված է վերելակի սրահում, ապա վերելակներից գոնե մեկը պետք է հարմարեցված լինի հրշեջների համար ըստ ԳՕՍՏ 34305-2017 (EN 81-72:2015) ։
155. Հրդեհային անվտանգության գոտու մակերեսը հաշվարկվում է ելնելով հաշմանդամություն ունեցող անձանց թվից, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն տարահանվել աստիճանավանդակներով, համաձայն Աղյուսակ 7-ի, հաշվի առնելով մանևրելու հնարավորությունը և հաշմանդամություն ունեցող անձանց անվասայլակով հնարավոր շրջադարձը՝ համաձայն սույն շինարարական նորմերի 98-րդ կետի, ինչպես նաև ուղեկցողների առկայությունը։
156. Հրդեհային անվտանգության գոտին պետք է առանձնացված լինի մյուս տարածքներից հակահրդեհային արգելքներով՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի՝
1) 2-րդ տեսակի հակահրդեհային պատնեշի պատերով,
2) 1-ին տեսակի հակահրդեհային պատնեշի միջնորմերով,
3) 3-րդ տեսակի հակահրդեհային պատնեշի ծածկերով,
4) բացվածքների լցվածքները (դռներ և պատուհաններ)՝ ոչ ցածր, քան 2-րդ տեսակի հակահրդեհային պատնեշի,
5) գոտին պետք է լինի չծխապատվող։
157. Յուրաքանչյուր հրդեհային անվտանգության գոտի պետք է հագեցած լինի՝
1) առնվազն մեկ պատգարակով,
2) երկու տարահանման բազկաթոռով յուրաքանչյուր 10 մարդու համար։
158. Հրդեհային անվտանգության գոտու սարքավորումները պետք է համապատասխանի սույն շինարարական նորմերի 216-րդ կետին։
159. Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի շենքերում տարահանման աստիճանավանդակի յուրաքանչյուր սանդղաբազուկի առաջին և վերջին աստիճանին պետք է նշանակել հակադիր գույնով կամ լուսաֆլյուորեսցենտային շերտեր (տես սույն շինարարական նորմերի 112-րդ կետը)։ Բռնաձողերը պետք է գույնով հակադրվեն շրջակա միջավայրին։
160. Մինչև հինգերորդ հարկից, հրշեջ ստորաբաժանումների օգնությամբ հրդեհային անվտանգության գոտիներից հաշմանդամություն ունեցող անձանց տարահանման համար, թույլատրվում է նախատեսել արտաքին տարահանման սանդուղքներ (3-րդ տեսակի), որոնք համապատասխանում են արտաքին բաց սանդուղքներին ներկայացվող պահանջներին։ Սանդուղքների լայնությունը պետք է լինի առնվազն 1,5 մ, պետք է ունենան 1,2 մ բարձրությամբ ճաղաշարեր բռնաձողերով՝ համաձայն սույն շինարարական նորմերի 31-րդ կետի։ Նման սանդուղքներ թույլ չեն տրվում բժշկական օբյեկտների ստացիոնարների և Ֆ4.1 դասի շենքերի համար։
161. Հաշմանդամություն ունեցող անձանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, որոնք օգտագործվում են բաց դռներով (միջանցքներում, վերելակների նախասրահներում և աստիճանավանդակներում), պետք է նախահեսել դռիերի հեռակառավարմամբ փակման հնարավորությունը պահպանության կետից կամ ձեռքով տեղում։
162. Հասարակական շենքերում պետք է ապահովել առնվազն 100 լյուքս լուսավորության մակարդակ մուտքի այն հատվածներում, որոնք մատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար, զուգարանային խցիկներում և ցնցուղարաններում, տարահանման ուղիներում, բաց սանդուղքներում, թեքահարթակներում և հրդեհային անվտանգության գոտիներում։ Տարահանման ուղիներում պետք է նախատեսել վթարային լուսավորություն՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերի պահանջների։ Հարևան սենքերի և գոտիների միջև լուսավորության տարբերությունը չպետք է գերազանցի 1:4-ի։
7.6. ԽՈՐԱՑՎԱԾ ՍԵՆՔԵՐ
163. Եթե օբյեկտում առկա են խորացված սենքեր, որոնք հարմարեցված են բնակչության պաշտպանության նպատակով համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2022 թվականի ապրիլի 4-ի N 06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 շինարարական նորմերի, ապա հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց մատչելիության նախագծային լուծումների մշակման ժամանակ պետք է նախատեսել հետևյալը՝
1) նախատեսված տեղերի ընդհանուր քանակի 5%-ը, կամ տոկոսային հարաբերակցությունը՝ համաձայն Աղյուսակ 7-ի, պետք է նախագծվի համապատասխան հաշմանդամություն ունեցող անձանց համար,
2) հաշմանդամություն ունեցող անվասայլակներով անձանց համար պետք է նախատեսել միահարկ մահճակալներ,
3) հաշմանդամություն ունեցող անձի համար տարածքի հաշվարկային մակերեսը՝ 2,2 մ2,
4) պետք է կազմակերպվի անվասայլակներով հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը վերելակների միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարահանման բազկաթոռների կիրառմամբ աստիճանավանդակների միջով ուղեկցողների օգնությամբ։ Շենքի մուտքերը, որոնք տանում են դեպի խորացված սենքեր, պետք է հագեցված լինեն արտաքին կանչող սարքերով կամ օգնություն կանչելու, երկկողմանի խոսքային կամ տեսա-ձայնային կապի միջոցներով, տեղադրված 0.8–1.2 մ բարձրության վրա՝ բոլոր խմբերի համար մատչելի լինելու նպատակով,
5) խորացված սենքերը պետք է հագեցված լինեն ուղիներով հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ուղեկցողների տեղաշարժվելու համար։ Ուղիների լայնությունը պետք է կազմի առնվազն 1,5 մ, անհրաժեշտության դեպքում, սահմանափակ պայմաններում՝ առնվազն 1,2 մ,
6) յուրաքանչյուր 50 հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է նախատեսել առանձին սանիտարական կետ՝ 8 մ2 մակերեսով և մատչելի զուգարանի խցիկ՝ առնվազն 1,5 x 1,5 մ չափսերով,
7) նոր կառուցվող և հիմնավերանորոգվող կամ հարմարեցվող շենք և շինություններում որտեղ առկա է կամ նախատեսվում է խորացված սենքեր, պետք է նախատեսվի թեքահարթակ բակի մակարդակից դեպի շենքի մուտք կամ դեպի խորացված սենք տանող հիմնական մուտքային ուղիներ՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ անվասայլակ օգտագործողների, ինքնուրույն և անվտանգ մուտքը խորացված սենք։ Թեքահարթակը պետք է համապատասխանի մատչելիության նորմերին (թեքություն, լայնություն, հենակներ, հակասահող ծածկ, լուսավորություն)։
8. ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
164. Հասարակական զուգարանների նախագծման ժամանակ հաշվի են առնվում սույն շինարարական նորմերի և ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի N 06-Ն հրաման N 2-III-2.13 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներ։
165. Շենքերում, որտեղ նախատեսված են սանիտարահիգիենիկ տարածքներ այցելուների համար, պետք է նախատեսվեն պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից դրանց օգտագործման համար, ներառյալ հենաշարժական և տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։
166. Այցելուների համար նախատեսված յուրաքանչյուր սանիտարական հանգույցի կազմում, որը բաղկացած է չորս և ավելի խցիկներից, պետք է նախատեսվի մեկ մատչելի խցիկ, որը տեղակայված է ընդհանուր զուգարանի բլոկի ներսում և հագեցված է մատչելիության պահանջներին համապատասխան։ Խցիկների ավելի փոքր թվի դեպքում մատչելի խցիկի սարքավորումը չի պահանջվում, եթե շենքի սահմաններում առկա է համապիտանի զուգարանի խցիկ։ Անվասայլակով օգտվողների համար մատչելի զուգարանները պետք է միշտ հագեցված լինեն լվացարանով։
167. Յուրաքանչյուր շենքում, որը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար և ունի սանիտարական հանգույցներ այցելուների համար, պետք է նախատեսվի համապիտանի զուգարանի խցիկ որպես առանձին տարածք, որը մատչելի է օգտագործողների բոլոր կատեգորիաների համար։ Առանձին դեպքերում համապիտանի զուգարանի խցիկը կարող է օգտագործվել որպես ընտանեկան, երեխաների տակդիրների փոխման սեղանի տեղադրմամբ։
168. Կայարաններ, պոլիկլինիկաներ ուլտրաձայնային ախտորոշման կաբինետով, առևտրի և զվարճանքի կենտրոններ և այլ նմանատիպ օբյեկտների համար, համապիտանի զուգարանի խցիկը պետք է լինի մեծացված չափի՝ առանձնացված հանդերձարանի գոտիով, որը կահավորվում է ծալովի կամ ստացիոնար նստարանով, որը թույլ է տալիս հագուստը հանել (իջեցնել) պառկած դիրքում, ինչպես նաև տակդիրների փոխման սեղանով։
169. Կազմակերպությունների անձնակազմի համար մատչելի խցիկների թիվը որոշվում է նախագծային առաջադրանքով։
170. Նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարական հանգույցների կազմում պետք է նախատեսվի մատչելի խցիկ մանկական զուգարանակոնքով։
171. Մատչելի խցիկների չափերը ընդունվում են ըստ Աղյուսակ 5-ի։ Մատչելի խցիկում պետք է նախատեսված լինի առնվազն 1,5 մ տրամագծով տարածություն անվասայլակի շրջադարձի համար, կողային տարածություն՝ զուգարանակոնքից առնվազն 0,8 մ՝ մանևրի համար, ինչպես նաև կախիչներ հագուստի, հենակների և այլ իրերի համար։ Դուռը պետք է բացվի դեպի դուրս։
172. Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի սանիտարական խցիկների սարքավորումները պետք է ներառեն՝ զուգարանակոնք մեջքի հենարանով (բարձրությունը՝ 0,45–0,5 մ, երկարությունը՝ 0,7 մ), հենարանային բռնակներ (ստացիոնար և ծալովի) տեղադրված ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի գծապատկեր 57-ի, ծալովի կամ թեքվող նստատեղեր, մեկ միզաման՝ հատակից ոչ ավելի, քան 0,4 մ բարձրության վրա, սանիտարական պարագաներ, որոնք տեղադրված են մատչելի բարձրության վրա։ Լվացարանները տեղադրվում են ոտքերի համար ազատ տարածության ապահովմամբ՝ համաձայն սույն շինարարական նորմերի 273-րդ կետի պահանջների։
173. Ցնցուղարաններում նախատեսվում է առնվազն մեկ մատչելի խցիկ, որը հարմար է անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձի օգտագործման համար՝ մուտք գործելու և ազատ մանևրելու հնարավորությամբ, ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի գծապատկեր 61։
174. Մատչելի ցնցուղախցիկը պետք է հագեցված լինի չսահող հատակով, առանց շեմի տակդիրով, դեպի դուրս բացվող դռնով, ձեռքի ցնցուղով, պատի բռնաձողերով և ծալովի նստատեղով՝ ոչ ավելի, քան 0,48 մ բարձրության վրա։ Նստատեղի խորությունը և երկարությունը՝ ոչ պակաս, քան 0,5 մ։ Ցնցուղախցիկ մուտքը պետք է լինի անմիջապես հանդերձարանից։
175. Համապիտանի զուգարանի խցիկները և մատչելի խցիկների դռների վրա տեղադրվում են ռելիեֆային գրաֆիկական և ռելիեֆային կետային տեղեկատվությամբ ցուցանակներ, որոնք տեղադրված են հատակի մակարդակից 1,2–1,6 մ բարձրության վրա, դռան փեղկի եզրից 0,1–0,5 մ հեռավորության վրա՝ բռնակի կողմից։
176. Համապիտանի զուգարանի խցիկները և մատչելի խցիկները պետք է հագեցված լինեն օգնության կանչման համակարգով՝ տագնապային ազդանշանով կամ երկկողմանի կապի համակարգով։ Համակարգի տեսակը որոշվում է նախագծային առաջադրանքով։
177. Վերակառուցման դեպքում, սահմանափակ պայմանների առկայության դեպքում, մատչելի խցիկի նվազագույն չափերը ընդունվում են 1,5 x 1,5 մ՝ ապահովելով կողային գոտի առնվազն 0,75 մ զուգարանակոնքից: Դուռը պետք է հագեցած լինի ավտոմատ փակող սարքով և հեռակառավարմամբ՝ կոճակի միջոցով, որը տեղակայված է զուգարանակոնք տեղափոխման գոտու մոտ: Զուգարանի խցիկների յուրաքանչյուր խմբում առնվազն մեկ սովորական խցիկ պետք է հագեցած լինի պատի բռնաձողերով:
178. Հասարակական և արտադրական շենքերի սանիտարահիգիենիկ տարածքներում հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ անվասայլակներով տեղաշարժվող, կողմից օգտագործվող սանիտարահիգիենիկ տարածքների երկրաչափական հարաչափերը պետք է ընդունվեն համաձայն աղյուսակ 5-ի: Չափերը կարող են ճշգրտվել նախագծման ընթացքում՝ կախված կիրառվող սարքավորումներից և դրանց տեղադրումից:
Աղյուսակ 5. Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից օգտագործվող սանիտարահիգիենիկ տարածքների երկրաչափական հարաչափերը
|
հ/հ |
Տարածքներ |
Չափերը հատակագծում (մաքուր), մ, ոչ պակաս |
|
1. |
Զուգարանային բլոկներում մատչելի խցիկներ |
1,65x2,2 |
|
2. |
Համապիտանի զուգարանի խցիկներ. |
|
|
1) |
զուգարանակոնքի կենտրոնական դասավորությամբ |
2,2x2,25 |
|
2) |
զուգարանակոնքի աջ կամ ձախ դասավորությամբ |
1,7x2,2 |
|
3. |
Ցնցուղարաններ. |
|
|
1) |
փակ |
1,8x1,8 |
|
2) |
բաց և միջանցիկ անցումով |
1,2x0,9 |
|
3) |
սանհանգույց (ցնցուղ, զուգարանակոնք, լվացարան) |
2,3x2,4 |
|
4) |
սանհանգույց ցնցուղի գոտիով և հանդերձարանի գոտիով |
2,7x2,7 |
|
4. |
Կանանց անձնական հիգիենայի սենք |
1,8x2,6 |
|
5. |
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված խցիկ |
1,5x1,65 |
|
6. |
Մոր և մանկան սենյակ |
2,5x3,0 |
179. Մի քանի մատչելի զուգարանի խցիկերի առկայության դեպքում թույլատրվում է դրանք նախատեսել հետևյալ չափերով, ոչ պակաս՝ 1,7x2,2 մ (լայնություն խորություն), զուգարանակոնքի տեղադրմամբ պատի մոտ: Անհրաժեշտ է տարբեր խցիկներում ապահովել զուգարանակոնքին տեղափոխվելու հնարավորություն ինչպես աջից, այնպես էլ ձախից: Ցնցուղարանում տակդիրի չափերը պետք է լինեն ոչ պակաս, քան 0,9x1,5 մ, ցնցուղարանի ազատ գոտին՝ ոչ պակաս, քան 0,9x1,5 մ:
180. Մոր և մանկան սենյակ նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմերի պահանջների հաշվառմամբ։
181. Հիվանդասենյակներին կից զուգարանների, ցնցուղների և սանհանգույցների նվազագույն չափերը պետք է նախատեսել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.07-2024 շինարարական նորմերի համաձայն
182. Հանդերձարանների, ցնցուղարանների, խմբային և միայնակ լվացարանների, զուգարանկոնքերի, միզամանների շարքերի միջև անցումների լայնությունը պետք է ընդունել աղյուսակ 6-ի համաձայն։
Աղյուսակ 6. Շարքում անցումների լայնությունը
|
հ/հ |
Շարքերի միջև անցումների լայնությունը |
մ, ոչ պակաս. |
|
1. |
Փակ և բաց ցնցուղների, խմբային և միայնակ լվացարանների, զուգարանկոնքերի, միզամանների համար |
1,8 |
|
2. |
Հանդերձարանային պահարանների համար՝ նստարաններով (ներառյալ նստարանները) |
2,4 |
|
3. |
Նույնը, առանց նստարանների |
1,8 |
183. Մատչելի լվացարաններում, ցնցուղարաններում, սանիտարական հանգույցներում, համապիտանի զուգարանների խցիկներում, պետք է տեղադրել լծակային բռնակով և ջերմակարգավորիչով խառնարաններ՝ ցանկալի է ավտոմատ կամ սենսորային: Տաք և սառը ջրի առանձին կառավարմամբ խառնարանների օգտագործումը թույլատրելի չէ:
184. Պետք է կիրառել ավտոմատ կամ կոճակային լվացմամբ զուգարանակոնքեր և միզամաններ:
185. Համապիտանի զուգարանի խցիկները և մատչելի խցիկների դռների ֆուրնիտուրըը պետք է համապատասքանի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի գծապատկեր 41-ի, դրսից վթարային բացման հնարավորությամբ և «զբաղված է» - «ազատ է» ցուցիչով:
9. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԵՐ
186. Շենքերում պետք է նախատեսել սարքեր, որոնք մատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար, ներառյալ՝
1) էլեկտրական սարքերի և լուսավորության կառավարում,
2) կապի, ազդանշանային, ձայնի ուժեղացման և տեսատեղեկատվության համակարգեր,
3) ազդարարման և ռադիոտեղեկատվության և կողմնորոշման համակարգեր,
4) ծալվող կահույք, բռնաձողեր, շարժական թեքահարթակներ և բարձրիչներ, տարահանման բազկաթոռներ և այլն:
187. Սարքավորումների և ինտերիերի տարրերում պետք է ապահովել տեսողական հակադրություն գործառական գոտիների և ֆոնի միջև՝ դուռ – պատ, բռնակ – դուռ, սանիտարական սարք – հատակ, անջատիչներ և տեսողական տեղեկատվության միջոց – պատ և այլն:
188. Անվասայլակներով անձանց համար մատչելի կառավարման տարրերի բարձրությունը պետք է կազմի 0,85–1,1 մ հատակի մակարդակից: Կողային պատից նվազագույն հեռավորությունը՝ 0,6 մ: Դա վերաբերում է բռնակներին, ծորակներին, լծակներին, կոճակներին, պատուհանների փեղկերին (առնվազն մեկը), էկրաններին, տերմինալներին և այլն:
189. Էլեկտրական վարդակները տեղադրվում են 0,4–0,8 մ բարձրության վրա: Թույլատրվում է օգտագործել լուսավորության, վարագույրների, տեխնիկայի և այլնի հեռակառավարում:
190. Սարքավորումների վրայի գրառումները կատարվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի և ԳՕՍՏ Ռ 51671-2025 -ի համաձայն: Տառատեսակը և տեսողական հակադրությունը պետք է ապահովեն ընթեռնելիություն: Էկրանները՝ հակափայլքային ծածկույթով:
191. Դռների բռնակները և մեխանիզմները, պետք է կառավարվեն մեկ ձեռքով՝ առանց ավելորդ ջանքերի և դաստակի ծայրահեղ պտույտների: Թույլատրվում են, լծակային և սենսորային սարքեր: Բացման տարրերի տեղադրման բարձրությունը՝ 0,8–1,1 մ: Սահող դռների բռնակները պետք է մատչելի լինեն բաց դիրքում երկու կողմից: Բոլոր դռների բացման տարրերը պետք է լինեն շոշափելի տարբերվող, ներառյալ ավտոմատ համակարգերի դեպքում: Ինքնափակման սարքերով հագեցած սովորական դուռը բացելու համար պահանջվող առավելագույն ուժը պետք է լինի 25 Ն, խորհուրդ է տրվում չգերազանցել 15 Ն-ը։
192. Սանիտարական տարածքներում սարքավորումները պետք է ընտրվեն համաձայն 183 կետի։
193. Հաշմանդամություն ունեցող անձանց համար նստարանների հարաչափերը՝
1) նստատեղի խորությունը՝ 0,43–0,45 մ, թեքությունը դեպի թիկնակը ≤ 5°,
2) նստատեղի բարձրությունը՝ 0,42–0,48 մ,
3) թիկնակի բարձրությունը՝ 0,16–0,21 մ, թեքությունը նստատեղից 5–10°,
4) հեռավորությունը նստատեղի և թիկնակի միջև՝ 0,13–0,15 մ,
5) արմնկակալը՝ բարձրությունը նստատեղից վերև՝ 0,20–0,23 մ, դուրսբերումը առջևից՝ 0,05–0,10 մ, ձևը՝ կլոր կամ ձվաձև, շառավիղը՝ 30–50 մմ։
194. Նստարանները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 19917-2014 -ին։ Սուր անկյունները և կոռոզիան թույլատրելի չեն։ Նստատեղերի և թիկնակների եզրերը՝ 1–5 սմ շառավղով կլորացումով։ Նստարանների նյութը՝ բացասական ջերմաստիճաններում 0,3 Վտ/(մգ°C)-ից պակաս ջերմահաղորդականությամբ և 20%-ից պակաս խոնավությամբ։ Նստարանների գույնը ապահովվի տեսողական հակադրություն շրջակա միջավայրի հետ։
195. Ավտոմեքենաների վառելիքի լցակայաններում և էլեկտրաէներգիայի լիցքավորման կայաններում պետք է ապահովել սարքերի մատչելիությունը՝
1) վառելիքի բաշխիչ կայանի ատրճանակի կամ լիցքավորման խրոցակի բարձրությունը՝ 0,7–0,8 մ,
2) ցուցադրման վահանակի (գնի, արժեքի, քանակի) բարձրությունը՝ 1,45–1,75 մ,
3) ինքնասպասարկման տերմինալները՝ սույն շինարարական նորմերի 188-րդ կետի համաձայն,
196. Վառելիքի յուրաքանչյուր տեսակի համար առնվազն մեկ վառելիքի բաշխիչ սյունակ և էլեկտրական մեքենաների համար մեկ լիցքավորման կայան պետք է մատչելի լինեն անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար։
197. Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված կապի սարքերը պետք է ունենան գունային և շոշափելի միջոցներ նույնականացման համար, իսկ լսողության խնդիրներ ունեցող անձանց համար՝ կարգավորվող ձայնի ուժեղացում։
198. Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հեռախոս-ավտոմատները տեղադրվում են 0,85–1,1 մ բարձրության վրա՝ մինչև հավաքիչի առանցքը։ Խցիկների և կիսախցիկների արտաքին անկյունները կլորացված են։
199. Լսողության խնդիրներ ունեցող անձանց սպասարկման և սպասման սենքերում պետք է տեղադրել ներկառուցված ձայնի ուժեղացման սարքեր, ինչպես նաև ժեստերի լեզվի թարգմանիչների լուսավորվող կետեր, որոնք լավ տեսանելի են տեղերից։
200. Աղբամանները և աղբահավաքիչները պետք է լինեն կայուն, 0,6–1,0 մ բարձրության վրա աղբի ընդունիչներով։
10. ԿԱՊԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
201. Բնակչության սակավաշարժ խմբերի համար նախատեսված տարածքներում տեղադրված տեղեկատվության, ուղղորդման և ազդանշման տեխնիկական միջոցները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51671-2025, ԳՕՍՏ Ռ 52875-2025, ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 59431-2025 ստանդարտների պահանջներին և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուին։
202. Անհրաժեշտ է օգտագործել բնական ճարտարապետական կողմնորոշիչներ (ձև, հակադրություն, լույս), որոնք հեշտացնում են տարածության մեջ կողմնորոշումը։
203. Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության նշանով պետք է նշվեն՝
1) տրանսպորտային միջոցների կայանատեղերը (ավտոկայանատեղերը),
2) ծառայությունների մատուցման գոտիները,
3) անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի մուտքերն ու ելքերը,
4) տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկացնելու համար հասարակական զուգարանների մուտքերը,
5) անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի սանիտարահիգիենիկ սենքերը,
6) մատչելի հանդերձարանները,
7) անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի վերելակները և այլ բարձրացնող սարքերը,
8) անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց տարահանման մատչելի ուղիները,
9) անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ հանգստի և սպասման գոտիները,
10) անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման - իջեցման գոտիները (հարթակներում, կառանատույցներում և այլն),
11) արտակարգ իրավիճակների դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր հավաքատեղիների ուղիները,
12) հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր հավաքատեղիները և դրանցում անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց հավաքման համար մատչելի տեղը։
204. Մետաղորսիչների շրջանակները նշվում են ցուցանակով, որը նախազգուշացնում է սրտի խթանիչ ունեցող մարդկանց անցման արգելքի մասին՝ այլընտրանքային երթուղու ցուցումով։
205. Տեղեկատվության և ազդանշանային միջոցները, որոնք տեղադրված են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սենքերում և երթևեկության ուղիներում, պետք է ապահովեն տեսողական, ձայնային և շոշափելի տեղեկատվություն։ Տեղեկատվության տեսակը և մատուցման եղանակը պետք է լինեն միատեսակ շենքի կամ համալիրի սահմաններում։
206. Զանգվածային այցելությունների վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց համար տեխնիկական միջոցները պետք է ապահովեն տարածքների, օբյեկտների և ծառայությունների նույնականացումը, կողմնորոշումը, վտանգի մասին ծանուցումը և տարահանման ուղիների մասին տեղեկատվությունը։ Անհրաժեշտության դեպքում նախատեսվում են ձայնային կողմնորոշիչներ տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման ուղորդման համար։
207. Տեսողական տեղեկատվության միջոցը տեղադրվում է հակադիր ֆոնի վրա՝ 1,5–4,5 մ բարձրության վրա։ Հաշմանդամություն ունեցող անձանց երթևեկության ուղիների վերևում տեղադրելիս տարրերի ստորին եզրի բարձրությունը առնվազն 2,2 մ է, լուսավորվածությունը՝ 100–300 լյուքս։ Գունագծապատկերային լուծումը պետք է ապահովի տեղեկատվության հստակությունն ու արտահայտչությունը։ Ամբողջ մակերևույթի լուսավորվածությունը՝ հավասարաչափ։ Նշանները պետք է տեղադրվեն այնպես, որ դրանք հստակ տեսանելի լինեն նստած, կանգնած կամ քայլող մարդկանց համար։
208. Տառերի բարձրությունը կախված է ընթերցման հեռավորությունից։ Տառերի նախընտրելի բարձրությունը 20-ից 30 մմ է դիտման հեռավորության յուրաքանչյուր մետրի համար։ Տառերի բարձրությունը չպետք է լինի 15 մմ-ից պակաս։
209. Խորհուրդ է տրվում, որ մեկ բառից կամ բառերի խմբից բաղկացած հաղորդագրությունները սկսվեն մեծատառով և շարունակվեն փոքրատառերով (ինչպես նախադասության մեջ):
210. Տեղեկատվությունը տարածքների նշանակման մասին խորհուրդ է տրվում տեղադրել դռան կողքին՝ բռնակի կողմից 1,4–1,6 մ բարձրության վրա:
211. Տեսողական սարքերը ներառում են՝ գունագծապատկերային ցուցանակներ և նշաններ, գունային նշագրում, տեղեկատվական վահանակներ, էկրաններ, շոշափողական ցուցանակներ, լուսային փարոսներ:
212. Հասարակական շենքերի նախասրահներում, հաշվի առնելով դրանց գործառական նշանակությունը, պետք է նախատեսել տեղեկատվական տերմինալների, «վազող տող» տիպի տեղեկատվական էկրանների, շոշափողական-տեսողական սխեմաների տեղադրում: Ցանկը սահմանվում է նախագծային առաջադրանքում:
213. Էկրանները և տեղեկատվական վահանակները պետք է տեղադրվեն ստվերոտ վայրերում, չի թույլատրվում տեղադրել պատուհաններով պատերին:
214. Ազդանշանային լուսային փարոսները պատրաստվում են գունավոր ֆիլտրերով, իմպուլսային կամ մշտական լույսով լուսատուների տեսքով: Գույնը՝ կանաչ — անվտանգ ուղղություն, դեղին — ուշադրության գոտի, կարմիր — վտանգավոր գոտի: Լուսային փարոսները տեղադրվում են շարժման գծի առանցքի վրա՝ ոչ պակաս, քան 2,0 մ բարձրության վրա, կամ ճանապարհի կողքի պատերի 1,5-ից մինչև 2,1 մ բարձրության վրա, կամ առաստաղից 0,15 մ հեռավորության վրա: Թույլատրվում է հատակին հակադրությամբ առանձնացնել ռիսկի գոտիները (օրինակ՝ դռների բացման գոտիները) ներկի կամ պոլիմերային նյութերի միջոցով: Փոքր ճարտարապետական ձևերը և հենարանային տարրերը խորհուրդ է տրվում ներկել հակադիր գույներով:
215. Լուսային ազդարարները, տարահանման նշանները և ազդանշանները տեղադրվում են հասարակական շենքերում և արտադրական տարածքներում: Նախադպրոցական կրթական հաստատություններում՝ միայն տարահանման ուղիներին:
216. Փակ տարածքները (սանհանգույցներ, ցնցուղարաններ, հանդերձարաններ, վերելակներ և այլն) և հրդեհային անվտանգության գոտիները, որտեղ հաշմանդամություն ունեցող անձը կարող է մենակ մնալ, պետք է հագեցած լինեն երկկողմանի կապի համակարգով։ Կապի համակարգը պետք է հագեցած լինի տեսողական և ձայնային ազդանշանով: Նման տարածքի դրսում տեղադրվում է համակցված՝ ձայնային և լուսային ազդարար: Օգնության կանչի սարքից ազդանշանը կրկնվում է նաև այլ սենքում, որը սահմանվում է նախագծային առաջադրանքով: Հրդեհի և արտակարգ իրավիճակների դեպքում ազդարարման համակարգերը, այդ թվում՝ երկկողմանի կապը, պետք է ունենան առնվազն 30 րոպե անխափան սնուցում։
217. Ռելիեֆային և Բրայլի գրերով շոշափողական ցուցանակները տեղադրվում են դռան կողքին՝ բռնակի կողմից 1,2–1,6 մ բարձրության վրա և բացվածքից 0,1 մ հեռավորության վրա: Ցուցանակները պարտադիր են ծառայություններով տարածքներ մուտքերի մոտ, մատչելի զուգարանի խցիկում, օգնության կանչի սարքերի կողքին: Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված լոգարանների օգնության կանչման սարքը պետք է տեղադրվի առաստաղի տակ և հագեցած լինի կարմիր գույնի կանչման լարով՝ երկու կարմիր բռնակներով, որոնց տրամագիծը առնվազն 50 մմ է, որոնք տեղակայված են հատակի մակարդակից 0,8 մ և 0,1 մ բարձրության վրա, և հագեցած լինի լուսաձայնային ազդանշանով, որը տեղադրված է դրսում՝ մուտքի վերևում։ Օգնության կանչի սարքից ազդանշանը կրկնվում է նաև նախագծային առաջադրանքով որոշվող այլ տարածք:
218. Օգնության կանչի սարքի գործարկումը հաստատվում է տեսողական, ձայնային և (կամ) թրթռացող ցուցիչով:
219. Տեղեկատվական ցուցիչները («զբաղված է», «ազատ է» կողպեքները, էկրանները և այլն) պետք է հասկանալի լինեն գույների ընկալման խնդիրներ ունեցող անձանց համար — գունային դաշտը ուղեկցվում է նշանով կամ գրությամբ:
220. Դահլիճներում տեղերի համարակալումը պետք է կատարվի հակադիր գույնի թվերով, անհրաժեշտության դեպքում կրկնօրինակվի Բրայլի գրերով և ռելիեֆային տառատեսակով:
221. Ձայնային տեղեկատվության հստակության համակարգերով հագեցվում են սպասասրահները, դասախոսական, հանդիսատեսային դահլիճները:
222. Տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց զանգվածային գտնվելու վայրերում (տրանսպորտի բոլոր տեսակների կայարանների ուղևորների սպասասրահներում, սոցիալական ծառայությունների օբյեկտներում, վարչական նշանակության հասարակական շենքերում, համապիտանի համալիրներում և այլն) տեղադրվում են շենքում տարածքների տեղաբաշխման և նշանակման մասին շոշափողական կամ շոշափողական-ձայնային սխեմաներ: Դրանք պետք է տեղադրվեն նախասրահում՝ մուտքի մոտ, հնարավորության դեպքում շարժման ընթացքում աջ կողմում՝ շենքի մուտքից ոչ ավելի, քան 4 մ հեռավորության վրա:
223. Տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար ուղղորդող շոշափողական հատակի ցուցանակները նախատեսվում են նախագծային առաջադրանքով՝ սպասարկման վայրի ուղղությամբ 4 մ-ից ավելի լայնությամբ և 70 մ-ից ավելի երկարությամբ անվտանգ տեղաշարժման հիմնական ուղիները նշելու համար, եթե բացակայում են այլ ուղղորդող կողմնորոշիչներ (պատերի անընդհատ գծեր, բռնաձողեր, արգելապատնեշներ):
224. Բազմահարկ ավտոկայանատեղի յուրաքանչյուր հարկում պետք է նախատեսել տեղեկատվական վահանակներ և երթուղու ցուցանակներ դեպի վճարման տերմինալներ, վերելակ և այլն: Մասնագիտացված տեղերի ցուցանակները տեղադրվում են մուտքի մոտ և երթուղու բոլոր ճյուղավորումներում:
225. Լսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար լսողական օժանդակ համակարգերով պետք է կահավորել դասախոսական և կինոդահլիճները, սպասասրահները և այլն։
226. Ազդարարող ցուցիչները չպետք է համընկնեն և խանգարեն միմյանց:
227. Հանդիսատեսային դահլիճները, կրկեսները և մարզական սրահները պետք է հագեցած լինեն լրացուցիչ ինդուկցիոն համակարգերով՝ պարտերի մակարդակում կամ առանձին հատվածներում:
228. Մշակութային և զանգվածային միջոցառումների և հասարակական կենտրոնների համար նախատեսված շենքերում հաճախորդների սպասարկման տեղեկատվական սեղանի առկայության դեպքում, առնվազն մեկը պետք է լինի տեքստային։
229. Շոշափողական ցուցանակները տեղադրվում են համաձայն ԳՕՍՏ R 52875-2025-ի։
230. Շարժման ուղիներին, վերելակներում, սանդուղքներին և թեքահարթակներին չպետք է օգտագործել կողավորված ծածկույթներ, բացառությամբ հատուկ շոշափողական շերտերի օգտագործման դեպքերի:
231. Ռելիեֆային շոշափողական ինֆորմացիայի բարձրությունը պետք է լինի 1100 մմ-ից մինչև 1600 մմ հատակի մակարդակից վերև, ինչն ապահովում է ձեռքերի էրգոնոմիկ դիրքը: Նշանները, որոնք տեղադրված են հատակի մակարդակից 1600 մմ-ից ավելի բարձր, չպետք է լինեն շոշափողական կամ Բրայլի գրերով:
232. Բռնաձողերի շոշափելի տարրերը պետք է տեղադրվեն համաձայն ԳՕՍՏ Ռ 51671-2025-ի։
233. Տառերի և (գրաֆիկական) նշանների բարձրությունը պետք է լինի 15-ից 55 մմ։ Շոշափելի ուռուցիկություն պետք է լինի 1-ից 1,5 մմ։
234. Գետնին և հատակին տեղադրվող շոշափողական-հակադրվող ցուցանակների հիմնական տեսակները և դրանց բնութագրերը բերված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի VI.8 բաժնում:
11. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ
11.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
235. Բնակելի բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների և հանրակացարանների նախագծման ժամանակ հաշվի են առնվում սույն շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 շինարարական նորմերի պահանջները:
236. Հյուրանոցներում և հանրակացարաններում (բացառությամբ բնակարանային տիպի) նախատեսվում են համարներ, որոնք մատչելի են Ս2, Ս3 և Ս4 շարժունակության խմբերի (ներկայացված Աղյուսակ 1-ում) համար, Աղյուսակ 7-ով հաշվարկված քանակով, այդ թվում՝ առնվազն մեկ համար անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար: Եթե հյուրանոցի համարների թիվը 20-ից պակաս է, նախատեսվում է առնվազն մեկ համապիտանի համար Ս2–Ս4 շարժունակության խմբերի (ներկայացված Աղյուսակ 1-ում) համար:
237. Անվասայլակ օգտագործող հաշմանդամ անձանց համար նախատեսված սենյակների և տարածքների դասավորությունը պետք է ներառի առնվազն 1,2 մ տրամագծով ազատ տարածքներ մուտքի դռան առջև, զուգարանի, մահճակալի, պահարանների և պատուհանների մոտ։ Օժանդակ տարածքների մատչելիությունը որոշվում է նախագծային առաջադրանքով:
238. Հյուրանոցների և հանրակացարանների հասարակական գոտում, առաջին հարկում, պետք է նախատել մատչելի զուգարանի խցիկ:
239. Բնակելի տների բակային տարածքներում հետիոտնային ուղիները, կայանատեղերը, հանգստի, խաղերի և ֆիզկուլտուրայի համար նախատեսված հարթակները պետք է համապատասխանեն մատչելիության պահանջներին։
240. Բազմաբնակարան բնակելի շենքերում և հասարակական շենքերի բնակելի տարածքներում մատչելիության պահանջներին պետք է համապատասխանեն՝
1) մուտքերը և վերելակները,
2) բնակիչներին սպասարկող տարածքները,
3) սանդուղքները և միջանցքները,
4) նախագծային առաջադրանքով՝ Ս1-Ս4 շարժունակության խմբերի (ներկայացված Աղյուսակ 1-ում) համար նախատեսված ստորգետնյա կայանատեղերը,
5) նախագծային առաջադրանքով՝ Ս2-Ս4 համար շարժունակության խմբերի (ներկայացված Աղյուսակ 1-ում) նախատեսված ստորգետնյա կայանատեղի վերին հարկը,
6) օգտագործման համար սարքավորումները:
241. Պատշգամբների և խորշապատշգամբների պատից մինչև բազրիք խորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 1,4 մ է, անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձի բնակարանում բազրիքի բարձրությունը՝ 1,15 մ-ից մինչև 1,2 մ, թափանցիկ լցմամբ: Բնակարանի մուտքի, պատշգամբի և խորշապատշգամբի դռան շեմի բարձրությունը պետք է լինի ոչ ավելի, քան 1,4 սմ է:
242. Բնակելի տներում անհատական օգտագործման համար նախատեսված սանիտարահիգիենիկ տարածքների նվազագույն մակերեսները պետք է ունենան ոչ պակաս մակերես, քան՝
1) լոգարան՝ լոգարանով, զուգարանակոնքով և լվացարանով՝ 5,5 մ2,
2) լոգարան՝ ցնցուղով, զուգարանակոնքով և լվացարանով՝ 3,65 մ2,
3) զուգարան՝ լվացարանով՝ 3,5 մ2,
4) զուգարան՝ առանց լվացարանի՝ 3,0 մ2:
243. Սանիտարական տարածքը պետք է նախատեսի 1,5 մ տրամագծով ազատ տարածություն անվասայլակի շրջադարձի համար: Չափերը կարող են ճշգրտվել՝ կախված սարքավորումից: Լոգարանում, ցնցուղում, զուգարանակոնքի և լվացարանի կողքին գտնվող բռնաձողերը պետք է ընդունվեն համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի և ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51261-2023-ի:
244. Բնակարանի մուտքի դռան լայնությունը՝ ոչ պակաս, քան 0,9 մ է. սանիտարական տարածքների, միջսենքային և պատշգամբային դռների լայնությունը՝ ոչ պակաս, քան 0,8 մ է:
245. Տարահանման և ծանուցման միջոցները նախագծվում են՝ հաշվի առնելով բնակչության բոլոր խմբերի կողմից ընկալումը: Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված բնակարաններում պետք է կիրառել ձայնային, թրթռացող և լուսային ազդանշաններով կամ տեսաձայնային դոմոֆոններ:
11.2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՇԵՆՔԵՐ
246. Սոցիալական բնակարանային ֆոնդի բազմաբնակարան շենքերը նախագծվում են ոչ պակաս, քան հրակայունության II աստիճանի ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի, հաշվի առնելով սույն շինարարական նորմերի 7.5-րդ բաժնի պահանջները։
247. Հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմերի համար բնակարանների թիվը և առանձնահատկությունները որոշվում են նախագծային առաջադրանքով։ Անհրաժեշտ է նախատեսել բնակարանների վերասարքավորման հնարավորություն՝ բնակիչների այլ խմբերի կարիքների համար։
248. Նոր կառուցվող բնակարանների առնվազն 10%-ը խորհուրդ է տրվում նախագծել սանհանգույցների վերակառուցման հնարավորությամբ՝ հարակից տարածքների հաշվին զուգարանն ընդլայնելու կամ համակցված սանհանգույց կառուցելու համար։
249. Եթե առաջին հարկի բնակարաններում անվասայլակով հաշմանդամություն ունեցող ընտանիքների համար առկա է տնամերձ հողամաս, ապա պետք է նախատեսել ելք դեպի այն անմիջապես բնակարանից։
250. Բլոկային կառուցապատման բնակելի տներում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված բնակելի տարածքները պետք է տեղակայվեն առաջին հարկում՝ դեպի հողամաս ելքով։
251. Բնակարանը պետք է ներառի առնվազն՝ բնակելի սենյակ, մատչելի սանհանգույց, նախասրահ՝ ոչ պակաս, քան 4 մԱ, ներբնակարանային միջանցքներ՝ ոչ պակաս, քան 1,2 մ լայնությամբ։
252. Անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձի համար բնակելի տարածքը պետք է լինի ոչ պակաս է, քան 16 մ2։
253. Հյուրասենյակի մակերեսը պետք է լինի՝
1) 1- և 2-սենյականոց բնակարաններում՝ ոչ պակաս, քան 18 մ2,
2) 3- և 4-սենյականոց բնակարաններում՝ ոչ պակաս, քան 20–22 մ2։
254. Խոհանոցի մակերեսը պետք է լինի ոչ պակաս, քան 9 մ2։ Նման խոհանոցի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան՝
1) սարքավորումների միակողմանի տեղադրման դեպքում՝ 2,3 մ,
2) սարքավորումների երկկողմանի կամ անկյունային տեղադրման դեպքում՝ 2,9 մ։
255. Խոհանոցը պետք է կահավորված լինի էլեկտրական վառարաններով։
256. Դռան զանգը պետք է լինի մատչելի և պարզ օգտագործման համար։ Կոճակները պետք է տեղադրվեն հատակից 800-ից 1100 մմ բարձրության վրա։ Դռներն ու սարքավորումները տեղադրվում են հաշվի առնելով անվասայլակի բարձրությունն ու հասանելիությունը, այդ թվում՝ մուտքի դռան վրա 1,2 մ բարձրության վրա տեղադրված երկրորդ դիտանցքը։
257. Օժանդակ տարածքների լայնությունը՝
1) նախասենյակ՝ անվասայլակի պահպանելու տեղով՝ ոչ պակաս, քան 1,4 մ,
2) միջանցքներ՝ ոչ պակաս, քան 1,2 մ։
258. Բնակարանում նախատեսվում է ներկառուցված պահարան (կամ խորդանոց)՝ ոչ պակաս, քան 2 մ2 մակերեսով՝ անվասայլակը և վերականգնողական միջոցները պահելու համար։
259. Բնակելի տներում և ժամանակավոր գտնվելու շենքերում ապահովվում են շարժման ուղիների, տարածքների և սարքավորումների չափերը և կահավորումը՝ հաշվի առնելով՝
1) անվասայլակով տեղաշարժվելը,
2) տեսողության և լսողության խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները,
3) հրդեհային անվտանգության գոտիների տեղակայումը՝ համաձայն սույն շինարարական նորմերի գլուխ 7.2-ի։
260. 1,4 մ-ից ոչ պակաս լայնությամբ և մինչև 40 մ երկարությամբ միջանցքներով բնակելի շենքերում թույլատրվում է չնախատեսել «գրպաններ»՝ անվասայլակների համար։
261. Լսողության և տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակարանները նախագծվում են համապատասխան սարքավորումներ միացնելու հնարավորությամբ։
262. Նախասրահ-մուտքային խմբերը նախագծվում են առանց մակարդակների տարբերության. անհրաժեշտության դեպքում կիրառվում են ամբարձիչներ, թեքահարթակներ կամ այլ տեխնիկական լուծումներ։
263. Անվասայլակների համար նախատեսված սենքերում խորհուրդ է տրվում նախատեսել նստատեղեր՝ մի անվասայլակից մյուսը տեղափոխվելու համար։
12. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
12.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
264. Հասարակական շենքերի նախագծման ժամանակ պետք է ապահովել դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար համաձայն սույն շինարարական նորմերի պահանջների և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմերի դրույթները։ Շենքերի և կառույցների մատչելի տարրերի ցանկը հաշմանդամություն ունեցող անձանց համար (ներառյալ տարածքները, գոտիները և վայրերը), ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հաշվարկային թիվը և խմբերը որոշվում են նախագծային առաջադրանքով։
265. Գոյություն ունեցող շենքերի վերակառուցման կամ հարմարեցման դեպքում, մուտքի մակարդակում լիարժեք մատչելիություն ապահովելու անհնարինության դեպքում, թույլատրվում է կառուցել հատուկ տարածքներ, գոտիներ կամ բլոկներ, որոնք ապահովում են հիմնական ծառայությունների տեսակների մատչելիությունը։ Նախագծային լուծումները ընդունվում են «Խելամիտ հարմարեցման» շրջանակներում։
266. Առաջին հարկից վերև գտնվող սպասարկման տարածքներում, ինչպես նաև հրդեհային անվտանգության գոտիներ կառուցելու անհրաժեշտության դեպքում, Ս2–Ս4 շարժունակության խմբերի (ներկայացված Աղյուսակ 1-ում) անձանց հաշվարկային թիվը պետք է ընդունվի Աղյուսակ 7-ով, եթե նախագծային առաջադրանքով այլ բան նախատեսված չէ։
Աղյուսակ 7. Ս2–Ս4 շարժունակության խմբերի (ներկայացված Աղյուսակ 1-ում) անձանց հաշվարկային թիվը
|
հ/հ |
Գործառական հրդեհային վտանգավորության դաս ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀ քաղաքաշինության նախարարի ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի |
Շենքերի և կառույցների գործառական - խմբեր |
Ս2-Ս4 շարժունակության խմբերի (ներկայացված Աղյուսակ 1-ում) անձանց հաշվարկային թիվը %, ոչ պակաս |
Նշում |
|
1. |
Գ1.1 (Ֆ1.2) |
Մանկական նախադպրոցական հաստատություններ, ծերերի և հաշմանդամություն ունեցող անձանց ու բնակչության սակավաշարժ խմբերի համար մասնագիտացված տներ (ոչ բնակարանային), հիվանդանոցներ, ինտերնատ-դպրոցների և մանկական հիմնարկների ննջարանային մասնաշենքեր, |
Տեղերի ընդհանուր թվի 2%-ը |
Անվասայլակով երեխաների համար առնվազն մեկ տեղ. 100-ից պակաս տեղ ունեցող շենքերում՝ նախագծային առաջադրանքով |
|
2. |
Գ1.2 (Ֆ1.2) |
Հյուրանոցներ, հանրակացարաններ, առողջարաններ և ընդհանուր նշանակության հանգստյան տներ, կեմպինգներ, մոթելներ, պանսիոնատներ և ննջարանային մասնաշենքեր, |
Համարների ընդհանուր թվի 3%-ը |
Անվասայլակով անձի համար առնվազն մեկ տեղ. 20-ից պակաս համարներ (բնակելի սենյակներ) ունեցող շենքերում՝ նախագծային առաջադրանքով, բայց ոչ պակաս, քան մեկ համապիտանի մատչելի համար (բնակելի սենյակ)՝ Ս2-Ս4 շարժունակության խմբերին (ներկայացված Աղյուսակ 1-ում) պատկանող հաշմանդամություն ունեցող անձանց բնակվելու հնարավորությամբ |
|
3. |
Գ1.3 (Ֆ1.3) |
Բազմաբնակարան բնակելի շենքեր, |
Սահմանվում է նախագծային առաջադրանքով |
Հրդեհաանվտանգ գոտու հաշվարկի համար պետք է հաշվի առնել անվասայլակով առնվազն մեկ հաշմանդամություն ունեցող անձի (այցելուի) յուրաքանչյուր հարկում (հարկի հատվածում) |
|
4. |
Գ2.1 (Ֆ2.1), |
Հանդիսատեսային դահլիճներ, թատրոններ, կինոթատրոններ, համերգային դահլիճներ, ակումբներ, կրկեսներ, նստարանաշարերով մարզային կառույցներ, գրադարաններ և այլ հիմնարկներ նախատեսված փակ սենքերում այցելուների համար հաշվարկային թվով նստելատեղերով, այդ թվում բացօթյա |
Հանդիսատեսային դահլիճների և մարզական կառույցների նստարանաշարերի տեղերի ընդհանուր տարողունակության 3%-ը, գումարած մեկ տեղ յուրաքանչյուր 100 տեղի համար՝ 1000-ից ավելի հանդիսատեսի տարողունակության դեպքում |
Հանդիսատեսային դահլիճներում, նստարանաշարերում անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղերը պետք է կազմեն դահլիճի ընդհանուր տարողունակության առնվազն 0,75%-ը՝ համաձայն սույն շինարարական նորմերի 272-րդ կետի։ Հանդիսատեսային դահլիճներում տեղերը թույլատրվում է սարքավորել հանովի հատվածների տեսքով |
|
5. |
Գ2.2 (Ֆ2.2), |
Թանգարաններ, ցուցահանդեսներ, պարադահլիճներ և փակ սենքերում այլ նմանատիպ հիմնարկներ, այդ թվում բացօթյա |
Այցելուների ընդհանուր թվի 2%-ը |
Նախագծային առաջադրանքով հրդեհաանվտանգ գոտու մակերեսի հաշվարկի համար անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց թիվը պետք է ընդունել՝ կախված տարածքների մակերեսից |
|
6. |
Գ3.1 (Ֆ3.1) |
Առևտրի օբյեկտներ (ավտոառևտրի սրահներ), |
Այցելուների ընդհանուր քանակի 3%-ը |
Անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձի համար առնվազն մեկ տեղ |
|
7. |
Գ3.2 (Ֆ3.2) |
Հասարակական սննդի օբյեկտներ, |
Այցելուների ընդհանուր թվի 5%-ը |
Անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձի համար առնվազն մեկ տեղ |
|
8. |
Գ3.3 (Ֆ3.3) |
Կայարաններ, |
Հաշվարկային տարողունակության 2%-ը |
Հաշվարկային տարողունակությունը՝ ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-06-2023 շինարարական նորմերի |
|
9. |
Գ3.4 (Ֆ3.4) |
Պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ, |
Միաժամանակյա թողունակության 5%-ը (սահմանվում է նախագծային առաջադրանքով) |
Ճշգրտվում է նախագծային առաջադրանքով՝ կախված բժշկական օբյեկտի մասնագիտացումից |
|
10. |
Գ3.5 (Ֆ3.5) |
Կենցաղային և կոմունալ օբյեկտների սենքեր այցելուների համար (փոստեր, դրամարկղեր, տրանսպորտային գործակալություններ, իրավաբանական խորհրդատվությունների սենքեր, նոտարական գրասենյակներ, լվացքատներ, կոշիկ ու զգեստ կարելու և նորոգելու արհեստանոցներ, քիմիական մաքրման սենքեր, վարսավիրանոցներ և այլ նմանատիպ, այդ թվում՝ ծիսակարգության և պաշտամունքային հիմնարկներ)` ոչ հաշվարկային թվով նստելատեղերով, |
Միաժամանակյա թողունակության 3%-ը |
Անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձի համար առնվազն մեկ տեղ |
|
11. |
Գ3.6 (Ֆ3.6) |
Մարզաառողջարանային համալիրներ և այցելուների համար առանց նստարանաշարերի մարզապարապմունքային հիմնարկներ, կենցաղային սենքեր, բաղնիքներ, շոգեբաղնիքներ (սաունաներ), |
Միաժամանակյա թողունակության 2%-ը |
Անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձի համար առնվազն մեկ տեղ։ Հաշմանդամություն ունեցող մարզիկների համար նախատեսված հանդերձարաններում տեղերի թիվը՝ ըստ նախագծային առաջադրանքի |
|
12. |
Գ3.6 (Ֆ3.6) |
Ծիսական և հուշահամալիր շենքեր |
Այցելուների ընդհանուր թվի 7%-ը |
Անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձի համար առնվազն մեկ տեղ |
|
13. |
Գ4.1 (Ֆ4.1) |
Դպրոցներ, արտադպրոցական կրթական հաստատություններ, միջնակարգ մասնագիտական կրթական հաստատություններ, քոլեջներ, |
Սովորողների ընդհանուր թվի 2%-ը |
Անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձի համար առնվազն մեկ տեղ։ 120-ից պակաս սովորողների քանակ ունեցող շենքերում անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղերի թիվը՝ ըստ նախագծային առաջադրանքի |
|
14. |
Գ4.2 (Ֆ4.2) |
Բարձրագույն կրթական հաստատություններ, որակավորման բարձրացման հիմնարկներ, |
Սովորողների ընդհանուր թվի 2,7%-ը |
Անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձի համար առնվազն մեկ տեղ։ 120-ից պակաս սովորողների թիվ ունեցող շենքերում անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձերի համար նախատեսված տեղերի թիվը՝ ըստ նախագծային առաջադրանքի |
|
15. |
Գ4.3 (Ֆ4.3) |
Պետական կառավարման մարմինների շենքեր, նախագծային, տեղեկատվական, խմբագրահրատարակչական և գիտահետազոտական կազմակերպություններ, բանկեր, գրասենյակներ, |
Սահմանվում է նախագծային առաջադրանքով |
Շենքերում և տարածքներում, որտեղ տեղի է ունենում այցելուների ընդունելություն, պետք է նախատեսել անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձի համար առնվազն մեկ տեղ |
|
16. |
Գ5 (Ֆ5) |
Արդյունաբերական և պահեստային շենքեր, շինություններ և սենքեր (այդ դասի սենքերի համար բնորոշ է աշխատող, այդ թվում՝ շուրջօրյա, քանակակազմի մշտական առկայությունը). |
Սահմանվում է նախագծային առաջադրանքով |
267. Հասարակական շենքերի առաջին հարկերում անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղերի քանակը կարող է ավելացվել, քանի որ դրանց տարահանումը կապված չէ հրդեհային անվտանգության գոտիներից տարահանման հետ։ Աղյուսակ 7-ի Ս2–Ս4 շարժունակության խմբերի (ներկայացված Աղյուսակ 1-ում) անձանց հաշվարկային թիվը բաշխվում է հետևյալ հարաբերությամբ՝
1) Ս2 - 25%,
2) Ս3 – 60%,
3) Ս4 – 15%։
268. Ս1 շարժունակության խմբին (ներկայացված Աղյուսակ 1-ում) պատկանող անձանց հաշվարկային թիվը պետք է որոշվի շենքի գործառական նշանակությանը համապատասխան, բայց ոչ պակաս, քան՝
1) 80% - հանրակրթական կազմակերպությունների շենքերում,
2) 20% - հյուրանոցների շենքերում,
3) 35% - բազմաբնակարան բնակելի շենքերում,
4) 60% - երեխաների ներկայությամբ հանդիսատեսային շենքերում (թատրոն, կինոթատրոն),
5) 70% - պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շենքերում,
6) 35% - մնացած հասարակական շենքերում, որտեղ հնարավոր է երեխաների ներկայություն,
7) 10% - մնացած հասարակական շենքերում՝ առանց երեխաների ներկայության։
269. Այցելուների սպասարկման համար մի քանի նույնական տեղերի (սարքերի, սարքավորումների և այլն) առկայության դեպքում այդպիսի տեղերի ընդհանուր թվի առնվազն 5%-ը, բայց առնվազն մեկը, պետք է մատչելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Նախագծային առաջադրանքում հիմնավորման առկայության դեպքում թույլատրվում է այլ բան։
270. Ստացիոնար տեղերով հանդիսատեսային դահլիճներում հրդեհային անվտանգության գոտիների առկայության դեպքում պետք է նախատեսել տեղեր հաշմանդամություն ունեցող անձանց համար, որոնց թիվը որոշվում է Աղյուսակ 7-ի համաձայն։
271. Հաշմանդամություն ունեցող անձանց անմիջապես դուրս տարահանման կազմակերպման դեպքում տեղերի քանակը որոշվում է տարբեր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղերի ընդհանուր թվի առնվազն 5%-ի չափով, այդ թվում՝
1) տեղերի առնվազն 0,75%-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց անվասայլակների համար,
2) տեղերի առնվազն 0,25%-ը՝ ազատ մուտքով և բարձրացված հարմարավետությամբ (լայնությունը՝ 0,5 մ, շարքերի միջև անցումը՝ ոչ պակաս, քան 0,65 մ),
3) տեղերի 4%-ը՝ լսողական օժանդակ համակարգերի գործողության գոտում, ինչպես նաև էկրանի, վազող տողի կամ ժեստերի լեզվի թարգմանչի տեսադաշտում։
272. Անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող հանդիսատեսների համար նախատեսված հարթակը պետք է ունենա հորիզոնական մակերես՝ ոչ ավելի, քան 1,5% թեքությամբ։ Մեկ տեղի չափը՝ ոչ պակաս, քան 0,9 x 1,4 մ, կողքին պետք է նախատեսված լինի տեղ ուղեկցողի համար։ Բազմահարկ դասավորության դեպքում թույլատրվում է բոլոր այդպիսի տեղերը տեղադրել հիմնական մակարդակի վրա, եթե վերին մակարդակները զբաղեցնում են բոլոր տեղերի ոչ ավելի, քան 25%-ը և ոչ ավելի, քան 300 նստատեղ։
273. Ինտերիերների նախագծման, սարքերի և սարքավորումների, տեխնոլոգիական և այլ սարքավորումների ընտրության և դասավորության ժամանակ պետք է ելնել նրանից, որ անվասայլակներով այցելուի համար հասանելիության գոտին պետք է լինի հետևյալ սահմաններում՝
1) կողքից՝ հատակից 0,3-ից մինչև 1,4 մ. բարձրություն,
2) ճակատային հատակի մակարդակից՝ հատակից 0,4-ից մինչև 1,2 մ բարձրություն։
274. Վաճառասեղանների, դրամարկղների պատուհանների ներքևի մասի, բանկոմատների, տեղեկատուների և այլ նմանատիպ տարրերի մակերեսները, որոնք օգտագործվում են անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող այցելուների կողմից, պետք է լինեն ոչ ավել, քան 0,80–0,85 մ բարձրության վրա։ Ոտքերի համար նախատեսված բացվածքը՝ ոչ պակաս, քան 0,75 մ լայնությամբ և բարձրությամբ, 0,6 մ խորությամբ։ Ծառայություն ստանալու վաճառասեղանի, սեղանի, ստենդի, արգելապատի և այլնի աշխատանքային հատվածի լայնությունը պետք է լինի առնվազն 1,0 մ։ Առնվազն մեկ տեղ պետք է հագեցած լինի լսողական օժանդակ համակարգերով։
275. Հանդիսատեսային և դասախոսական դահլիճների ամֆիթատրոններում անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող հանդիսատեսների համար նախատեսված գոտիներում պետք է նախատեսել պաշտպանության միջոցներ՝ բուֆերային գոտիներ, արգելապատնեշեր և անվտանգության նմանատիպ միջոցներ։
276. Լսարաններում և դահլիճներում Ս2–Ս4 շարժունակության խմբերի (ներկայացված Աղյուսակ 1-ում) անձանց հաշվարկային թիվն ընդունվում է Ս2–Ս4 շարժունակության խմբերի (ներկայացված Աղյուսակ 1-ում) անձանց հաշվարկային թիվը-ով, եթե այլ բան նախատեսված չէ առաջադրանքում։ Ձայնի ուժեղացման համակարգերի առկայության դեպքում պետք է ապահովվի ձայնի ընկալման բարելավման միջոցների անհատական և կոլեկտիվ օգտագործման հնարավորությունը (ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի VIII.6 բաժնի և ԳՕՍՏ Ռ 51671-2025 -ի)։
277. Լսողության խնդիրներ ունեցող անձանց անհատական ծառայություններ մատուցելիս սպասարկող անձնակազմի հեռավորությունը պետք է լինի ոչ ավելի, քան 2 մ, կամ աշխատատեղը հագեցած է ձայնի ընկալման համակարգով։ Հանդիսատեսային դահլիճներում և լսարաններում այդպիսի տեղերը տեղադրվում են բեմի մոտ և ժեստերի լեզվի թարգմանչի տեսադաշտում։
278. Այցելուների անհատական ընդունելության համար նախատեսված տարածքի մակերեսը պետք է կազմի՝
1) 12 մ2՝ մեկ աշխատատեղի համար,
2) 18 մ2՝ երկու աշխատատեղի համար։
12.2. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ
279. Հանրակրթական նշանակության շենքերի, նախագծման ժամանակ հաշվի են առնվում սույն շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 09-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.01-2014 շինարարական նորմերի պահանջները: Նախադպրոցական հաստատությունների շենքերի նախագծման ժամանակ հաշվի են առնվում սույն շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 03-ի N 25-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.04-2022 շինարարական նորմերի պահանջները: Բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերի նախագծման ժամանակ հաշվի են առնվում սույն շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի N 08-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.05-2023 շինարարական նորմերի պահանջները:
280. Հանրակրթական հաստատությունների շենքերն ու տարածքները նախագծվում են հաշմանդամություն ունեցող երեխաների և ուսանողների համար մատչելի լինելու նպատակով՝ հաշվի առնելով կրթական գործընթացի առանձնահատկությունները և ընդհանուր կրթական հաստատության տեսակը։ Հաշմանդամություն ունեցող աշակերտների թիվը և նրանց բաշխումը ըստ հաշմանդամություն խմբերի սահմանվում է նախագծային առաջադրանքով՝ հաշվի առնելով Աղյուսակ 7-ի հաշվարկային թիվը։ Նախագիծը պետք է ապահովի հաշմանդամություն ունեցող երեխաների կրթություն ստանալու և սոցիալական հարմարվողականության հավասար հնարավորություններ, որոնք չեն խախտում առողջ սովորողների հարմարավետության մակարդակը։
281. Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պահանջները տարածվում են նաև մասնագիտական կողմնորոշման և վերապատրաստման կենտրոնների վրա։ Տարածքի, սարքավորումների և հատակագծման պահանջները որոշվում են նախագծային առաջադրանքով։
282. Հատուկ վերականգնողական կրթական կազմակերպությունների շենքերը, որոնք համատեղում ուսուցումը որոշակի տեսակի հիվանդության խնդիրների ուղղման և փոխհատուցման հետ, նախագծվում են նախագծային առաջադրանքների հիման վրա՝ հաշվի առնելով ուսումնական և վերականգնողական գործընթացների առանձնահատկությունները։
283. Բոլոր ուսումնական տարածքները, եթե նախագծային առաջադրանքում սահմանափակումներ չկան, պետք է նախագծվեն մատչելի։ Մեկ դասարանում խորհուրդ է տրվում նախատեսել 1-2 տեղ հաշմանդամության յուրաքանչյուր խմբի համար (հենաշարժողական, լսողության, տեսողության)։
284. Հաշմանդամություն ունեցող սովորողների սահմանափակ հնարավորությունների հետ անհամատեղելիության դեպքում (ռազմական պատրաստություն և այլն), նման ուսումնական կաբինետներում հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեր չեն նախատեսվում։
285. Նախադպրոցական հաստատությունների շենքերում պետք է մատչելի լինեն՝
1) հիմնական և օժանդակ տարածքները,
2) խմբային և ֆիզկուլտուրայի հրապարակները և այդտեղ տանող ճանապարհները։
286. Եթե նախադպրոցական հաստատության տարողունակությունը գերազանցում է 120 երեխա, ապա անհրաժեշտ է նախատեսել առնվազն մեկ տեղ հենաշարժողական ապարատի խնդիրներ ունեցող երեխայի համար, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող ծնողների տեղաշարժման ուղիներ։
287. Հաշմանդամություն ունեցող սովորողների տեղերը պետք է տեղակայվեն նմանատիպ կերպով յուրաքանչյուր ուսումնական տարածքում։ Առաջին նստարանները պատուհանի մոտ և միջին շարքում՝ լսողության և տեսողության խնդիրներ ունեցող սովորողների համար, դռան մոտ գտնվող առաջին նստարանները՝ անվասայլակներով տեղաշարժվող սովորողների համար, ելնելով հարմարեցված սարքավորումների առկայությունից։
288. Մեկ սովորողի տեղի համար մակերեսը ուսումնական տարածքում պետք է լինի՝ ոչ պակաս, քան 1,8 x 1,8 մ։ Շարքերի, սեղանների և պատերի միջև անցումները պետք է ապահովեն անվասայլակների ազատ տեղաշարժը)։ Ուսումնական արհեստանոցներում հաստոցների միջև լայնությունը՝ ոչ պակաս, քան 1,6 մ։ Տեսողության խնդիրներ ունեցող սովորողների համար դասարաններում սեղանի մակերեսը՝ ոչ պակաս, քան 1,0 x 0,6 մ)։
289. Կրթական կազմակերպությունների դահլիճներում, որտեղ նախատեսված են տեղեր հանդիսատեսի համար, անհրաժեշտ է կահավորել՝
1) Ս4 շարժունակության խմբի (ներկայացված Աղյուսակ 1-ում) համար նախատեսված տեղեր, ըստ Աղյուսակ 7-ի և սույն շինարարական նորմերի 267-րդ կետի բաշխման,
2) անվասայլակներով անձանց համար բեմ մուտք գործելու հնարավորություն ստացիոնար կամ տեղափոխելի թեքահարթակի միջոցով,
3) հաշմանդամություն ունեցող անձանց տեղերը նախատեսել հորիզոնական մակերևույթի վրա՝ անցումի մոտ։
290. Կրթական կազմակերպությունների դահլիճներում, որտեղ նախատեսված են տեղեր հանդիսատեսի համար, անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ ձայնավորմամբ (ինդուկցիոն համակարգեր) հանդիսատեսի գոտիներ։
291. Դահլիճի նախասրահում պետք է նախատեսել հաշմանդամություն ունեցող աշակերտների համար հանգստի և սպասման գոտի՝ առանձնացված հիմնական անցման ուղիներից։ Հանգստի գոտու լրացուցիչ մակերեսը՝ հանրակրթական հաստատություններում առնվազն 3 աշակերտի համար (1 աշակերտի համար նախատեսված գոտին՝ 1,2x1,8 մ), մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ դահլիճում հաշմանդամություն ունեցող աշակերտների համար նախատեսված մասնագիտացված տեղերի 50%-ի չափով։
292. Սպորտային դահլիճների և լողավազանների հանդերձարաններում անհրաժեշտ է նախատեսել առանձին խցիկներ հաշմանդամություն ունեցող սովորողների համար՝ ցնցուղով և զուգարանով։ Նվազագույն չափերը՝ 2,5 x 2,5 մ։
293. Կրթական կազմակերպություններում, որոնք իրականացնում են լսողության խնդիրներ ունեցող սովորողների համար հարմարեցված ծրագրեր, այն տարածքներում, որտեղ աշակերտը կարող է մենակ գտնվել, անհրաժեշտ է նախատեսել՝
1) դպրոցական զանգի լուսային և ձայնային ազդանշան,
2) արտակարգ իրավիճակում տարահանման մասին լուսային և ձայնային ծանուցիչներ։
294. Նախադպրոցական կրթական հաստատությունների շենքերում տարահանման ուղիներում թույլատրելի չէ կիրառել ավտոմատ սահող դռներ։
295. Կրթական կազմակերպությունների գրադարաններում ընթերցասրահների տեղերի առնվազն 5%-ը պետք է մատչելի լինի անվասայլակներով սովորողների համար և առանձին, առնվազն 5%-ը՝ տեսողության խնդիրներ ունեցող սովորողների համար։ Աշխատանքային գոտիները՝ ոչ պակաս, քան 1,8 x 0,9 մ, անցումները ոչ պակաս, քան 0,9 մ։
296. Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուսուցանող հաստատությունների բժշկական բլոկներում խորհուրդ է տրվում նախատեսել նյարդաբանական, հոգեբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, շարժաթերապևտիկ, ակնաբանական, ֆիզիոթերապևտիկ և մերսման կաբինետներ։
297. Հանրակրթական և մասնագիտական կազմակերպությունների շենքերում անվասայլակներով սովորողների համար վերելակը պետք է տեղակայել առանձին վերելակային սրահում, որը թույլատրվում է օգտագործել որպես հրդեհային անվտանգ գոտի։
12.3. ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ
298. Առողջապահական օբյեկտների շենքերի նախագծման ժամանակ հաշվի են առնվում սույն շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.07-2024 և 2025 թվականի ապրիլի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03․08-2025 շինարարական նորմերի պահանջները:
299. Ստացիոնար և ցերեկային ստացիոնար սոցիալական սպասարկման համար նախատեսված շենքերը (ներառյալ հոսպիսները, բուժքույրական խնամքի տները, ինտերնատները) և պացիենտների երկարատև գտնվելու համար (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց), ինչպիսիք են տարբեր պրոֆիլների հիվանդանոցներն ու դիսպանսերները պետք է նախագծվեն լրացուցիչ բժշկատեխնոլոգիական պահանջների համաձայն, որոնք սահմանվում են նախագծային առաջադրանքով։
300. Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց բուժման մասնագիտացված կազմակերպությունների պացիենտների և այցելուների համար տրանսպորտային միջոցների կայանատեղերում պետք է նախատեսվի առնվազն 10% մեքենատեղ, բայց ոչ պակաս, քան մեկը, որը նախատեսված է անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար։
301. Բոլոր առողջապահական հիմնարկների շենքերը, որտեղ ցուցաբերում բժշկական օգնություն, պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Մուտքերում տեղեկատվությունը պետք է տրամադրվի տեսողական, շոշափելի և ձայնային ձևաչափերով՝ նշելով տվյալ մուտքից մատչելի տարածքները։ Բժիշկների կաբինետների և միջամտությունների կաբինետների մուտքերը պետք է հագեցած լինեն պացիենտների կանչի լուսային ազդանշաններով։
302. Բժշկական կազմակերպությունների շենքերի մոտ, հետիոտնային ուղիների երկայնքով, յուրաքանչյուր 50 մ-ը մեկ պետք է նախատեսել հանգստի հարթակներ նստատեղերով, ներառյալ անվասայլակ օգտագործողների համար նախատեսված տեղեր։
303. Ընդունարաները, վնասվածքաբանական կետերը և վարակիչ կաբինետները պետք է ունենան անմիջապես դրսից մուտք, մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար և հստակ նշագրում հակադրվող գունային լուծումներով՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Վնասվածքաբանական կետը պետք է տեղակայվի առաջին հարկում՝ բարձրության նվազագույն անկմամբ։
304. Հատուկ կահավորված սանիտարահիգիենիկ տարածքները (զուգարաններ, հանդերձարաններ և այլն) անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է տեղակայվեն կենտրոնական նախասրահի մոտ, ինչպես նաև առողջարարական և բուժական լողավազանների մոտ, ջրաբուժության բաժանմունքներում և այլն։ Այդ տարածքները պետք է ապահոված լինեն օգնության կանչի համակարգով։
305. Բժշկական և բուժական կաբինետների չափերը պետք է թույլ տան ուղեկցողի ներկայությամբ անվասայլակներով տեղաշարժվող պացիենտների ազատ այցելությունը, ներառյալ բժշկի սեղանին մոտենալու հնարավորությունը առնվազն 1,2 մ լայնությամբ և անվասայլակի շրջադարձը առնվազն 1,75 մ տրամագծով։
306. Ստորջրյա մերսման համար նախատեսված տարածքներում վաննայի խորությունը պետք է կազմի 0,4–0,6 մ։ Պարագծով պետք է նախատեսվեն բռնաձողեր, վաննայի շուրջ տարածությունը՝ առնվազն 1,5–1,6 մ, հատակը՝ չսահող։ Պետք է նախատեսվեն հաշմանդամություն ունեցող անձի անվասայլակից վաննա կամ ցնցուղարան տեղափոխելու միջոցներ, հատուկ բռնաձողեր և հենարաններ։
307. Բուժական ֆիզկուլտուրայի և ցնցուղարանների տարածքներում գտնվող հանդերձարաններում պետք է նախատեսվեն հաշմանդամություն ունեցող անձերի կողմից օգտագործման պայմաններ, ներառյալ՝ տարածքի չափերը առնվազն 3,0 x 6,0 մ, ազատ գոտիները առնվազն 1,5 մ տրամագծով, պատի բռնաձողերը նստարանների մոտ, պահարանների հակադրվող ռելիեֆային համարակալումը։
308. Պացիենտների սպասման և ընդունման վայրերում պետք է տեղադրվեն մասնագիտացված տեխնիկական և տեղեկատվական միջոցներ լսողության, տեսողության և խոսքի խնդիրներ ունեցող անձանց համար՝ ինդուկցիոն և այլ ձայնային համակարգեր, շոշափողական ցուցանակներ, ռադիոտեղեկատուներ, տեսողական տեղեկատվության միջոցներ և այլն։
12.4. ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
309. Առևտրային սրահներում սարքավորումների համալրումը և դասավորությունը պետք է ապահովի անվասայլակներով տեղաշարժվող անձանց, ինչպես նաև հենաշարժողական և տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն սպասարկման հնարավորությունը։
310. Սեղանները, վաճառասեղանները և հաշվարկադրամակղերի մակերևույթները պետք է տեղադրվեն հատակից ոչ ավելի, քան 0,8–0,85 մ բարձրության վրա։ Ապրանքների դարակների առավելագույն խորությունը՝ ոչ ավելի է, քան 0,5 մ։ Այն վաճառքի հատվածներում, որտեղ հաճախորդների համար տեղադրված են 0,9 մ-ից բարձր դարակներ, պետք է նախատեսել լրացուցիչ դարակներ հատակից 0,7–0,8 մ բարձրության վրա։
311. Բոլոր անցումների չափերը, բացառությամբ միակողմանի անցումների, պետք է ապահովեն անվասայլակի 360°-ով շրջադարձ և ուղեկցման հնարավորությունը։ Սուպերմարկետների և ունիվերսամների համար անցումների լայնությունը պետք է լինի առնվազն 2 մ։ Այն դեպքում, եթե տաղավարը 300 քմ -ից փոքր է կարող է լինել 1.5 մ։
312. Հաշվարկադրամարկղային գոտում պետք է նախատեսվի առնվազն մեկ հաշվարկադրամարկղային կետ, որը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Դրա մոտ անցումի լայնությունը պետք է լինի առնվազն 1,2 մ։ Մատչելի անցումների թիվը ընդունվում է ըստ աղյուսակ 8-ի։ Մատչելի հաշվարկադրամարկղային կետը պետք է ունենա մատչելիության տեղեկատվական նշան, որը տեղադրված է անվասայլակում նստած անձի համար տեսանելի բարձրության վրա։
Աղյուսակ 8. Հաշվարկադրամարկղային գոտու մատչելի անցումների թիվը՝ կախված ընդհանուր քանակից
|
հ/հ |
Անցումների ընդհանուր թիվը |
Հաշվարկադրամարկղային գոտու մատչելի անցումների թիվը, ոչ պակաս |
|
1. |
1–4 |
1 |
|
2. |
5–8 |
2 |
|
3. |
9–15 |
3 |
|
4. |
Ավելի քան 15 |
3 + լրացուցիչ 2% |
313. Տեսողության խնդիրներ ունեցող այցելուների ուշադրությունը գրավելու համար պետք է օգտագործել շոշափողական և լուսային ցուցանակներ, էկրաններ, պիկտոգրամներ և հակապատկերային գունային ձևավորում։
314. Շոշափողական ցուցանակները տեղադրվում են հորիզոնական կամ թեքությամբ ցուցափեղկերի և դարակների վրա՝ հատակից 0,7–1,4 մ բարձրության վրա։ Ցուցանակների և պիկտոգրամների պետք է ապահովել տեսողական հակադրությունը, գույները պետք է տարբեր լինեն յուրաքանչյուր ապրանքային խմբի համար։ Կարմիր, կանաչ, կապույտ և մանուշակագույն գույների միաժամանակ կիրառումը չի թույլատրվում։
315. Տեղեկատվությունը առևտրային գոտիների և հատվածների, տեսականու և գների մասին պետք է տեղադրվի մուտքերի մոտ, տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի ձևով, նախընտրելի է շոշափողական մնեմոսխեմայի տեսքով՝ նշելով վարչակազմի հետ կապի միջոցը։ Մնեմոսխեմաները կարող են ունենան Բրայլի գրություն և ձայնային ուղեցույցի ակտիվացման հնարավորություն` QR կամ NFC համակարգի միջոցով։
316. Մանրածախ առևտրի կազմակերպությունների մոտ գտնվող ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց անձնական տրանսպորտի կայանման համար պետք է նախատեսվեն սույն շինարարական նորմերի գլուխ 6.2-ին համապատասխանող հատուկ կայանատեղեր՝ մուտքերից ոչ ավելի, քան 50 մ հեռավորության վրա, որոնք մատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Բազմահարկ ավտոկայանատեղերում նման ավտոկայանատեղերը տեղադրվում են հիմնական մուտքի մակարդակին։ Պետք է նախատեսել նաև ավտոկայանատեղեր էլեկտրական մեքենաների համար՝ լիցքավորման սարքերով։ Նման ավտոկայանատեղերի քանակը որոշվում է նախագծային առաջադրանքով։
317. Վերակառուցվող շենքը լիարժեք մատչելիության համար կոնստրուկտիվ և տեխնիկական անհնարինության դեպքում կիրառելի է մուտքի հարթակի մակարդակում հատուկ տարածքների, գոտիների կամ բլոկների առանձնացումը, որոնք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար, որի դեպքում պետք է նախատեսել հատուկ մուտքերի, հատուկ կահավորված շարժման ուղիների և հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման տեղերի սարքավորում։
318. Առևտրային սարքավորումները պետք է ապահովեն ապրանքների մատչելիությունը գնորդների բոլոր կատեգորիաների համար, ներառյալ անվասայլակներով անձանց համար։
12.5. ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
319. Ճաշասրահներում անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձի համար մեկ տեղի մակերեսը պետք է ընդունել առնվազն 3 մ2։
320. Ս2–Ս4 շարժունակության խմբերի (ներկայացված Աղյուսակ 1-ում) հաշվարկային թիվը հանրային սննդի կազմակերպությունների համար որոշվում է ըստ Աղյուսակ 7-ի։
321. Կահույքի և սարքավորումների դասավորությունը ճաշասրահներում պետք է ապահովի՝
1) ինքնասպասարկման վաճառասեղանների մոտ անցումի լայնությունը՝ առնվազն 1,2 մ,
2) սեղանների միջև անցումի լայնությունը՝ առնվազն 0,9 մ,
3) հաշմանդամություն ունեցող անձանց համար առնվազն մեկ սեղանի առկայություն՝ չամրացված նստատեղերով (տես սույն շինարարական նորմերի 273-րդ կետը)։
322. Սննդի կազմակերպություններում և դրանց մասնագիտացված գոտիներում խորհուրդ է տրվում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսել սպասարկում մատուցողների օգնությամբ։
323. Հաշմանդամություն ունեցող անձանց համար ճաշասրահները խորհուրդ է տրվում տեղադրել առաջին հարկում։
324. Սպասարկման վաճառասեղանների մոտ անցումի լայնությունը պետք է լինի առնվազն 0,9- 1,1 մ։
325. Բուֆետներում և խորտկարաններում պետք է լինի առնվազն մեկ սեղան՝ 0,75–0,85 մ բարձրությամբ, սեղանի մոտ պետք է ապահովվի անվասայլակի մոտենալու ազատ տարածք՝ առնվազն 0,8 մ խորությամբ։
326. Ռեստորաններում սեղանների միջև անցումի լայնությունը պետք է լինի առնվազն 1,2 մ։
327. Անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար և սրճարանների վաճառասեղանի և բարի սեղանի հատվածը պետք է ունենա սեղանի երեսի լայնություն՝ 0,8-1 մ, բարձրություն՝ ոչ ավել, քան 0,85 մ, ոտքերի համար նախատեսված տարածություն՝ առնվազն 0,75 մ։ Բարի սեղանի այս հատվածը պետք է հստակ նշագրվի համընդհանուր մատչելիության խորհրդանիշով։
328. Սննդի կազմակերպություններում պետք է նախատեսվի տեղերի առնվազն 5%-ը, բայց ոչ պակաս, քան մեկը՝ անվասայլակներով և տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար՝ ելնելով մեկ տեղի համար 3 մ2 հաշվարկից։
329. Հանրային սննդի կազմակերպություններում պետք է լինի տեղերի ընդհանուր թվի 5%-ի քանակությամբ սեղաններ (առնվազն մեկ սեղան)՝ 0,65–0,8 մ բարձրությամբ, ծնկների համար ազատ տարածության առնվազն 0,75 մ լայնության, 0,6 մ խորության չափսերով։
330. Սննդի կազմակերպությունների օժանդակ տարածքները (նախասրահներ, սրահներ, զուգարաններ և այլն), որոնք մատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար, պետք է նախագծվեն սույն շինարարական նորմերի 8-րդ բաժնի համաձայն։
331. Տեղեկատվությունը սննդի կազմակերպության մասին (տեսակը, դասը, սպասարկման ձևը, մատչելիությունը), ինչպես նաև ճաշացանկը պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։
332. Հաշմանդամություն ունեցող անձանց համար մասնագիտացված տեղեկատվական միջոցները պետք է նախագծվեն ինտերիերի ընդհանուր հայեցակարգի հետ համաձայնեցմամբ, համադրված մատչելիության խորհրդանիշների ստանդարտացված կիրառման հետ՝ ապահովելով համընդհանուր ճանաչելիություն։
12.6. ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐ
333. Ուղևորափոխադրումների տերմինալները (երկաթուղային, ավտոբուսի կայարանները, օդանավակայանները, մետրոպոլիտենի կայանները) պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Պետք է նախագծել մատչելի հետևյալ տարածքները՝
1) մուտքի գոտի՝ անցումները, վերելակները և ամբարձիչներ հարդակները, հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցների կայանման տեղերը,
2) ներքին սպասարկման և սպասման տարածքներ՝ անվտանգության հսկման գոտիները, տոմսերի վաճառքի և գրանցման կետերը, սպասասրահները, տեղեկատվական ծառայությունները, երկարատև հանգստի սենքերը, մոր և մանկան սենյակները, պահեստային խցերը, գործարար, պաշտոնական անձանց և պատվիրակությունների սրահները, սանիտարահիգիենիկ տարածքները, բժշկական օգնության կետերը,
3) սպասարկման կազմակերպություններ՝ հանրային սննդի կազմակերպությունները (ռեստորաններ, սրճարաններ, բուֆետներ և այլն), խանութները և առևտրային կրպակները, դեղատները, վարսավիրանոցներ, առևտրային և այլ ավտոմատները, կապի կազմակերպությունների կետերը, հեռախոս-ավտոմատներ, բանկային ծառայությունները,
4) վարչական տարածքները։
334. Սպասման և հանգստի գոտին պետք է տեղադրվի ուղևորների հիմնական հոսքերից հեռու, մեկուսացվի աղմկոտ տարածքներից։ Ուղևորների մուտքի-ելքի, սպասման և հանգստի գոտիներում պետք է ապահովվեն ուղևորների տեղեկատվական ընդհանուր համակարգերի (տրանսպորտի երթևեկության ժամանակացույցով ցուցատախտակներ, ընդհանուր ազդարարման համակարգ և ինդուկցիոն համակարգեր, ռադիոտեղեկատվական համակարգեր) օպտիմալ տեսողական և ձայնային ընկալման պայմաններ։
335. Սպասման և հանգստի գոտու մոտ անհրաժեշտ է նախատեսել զուգարաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար սույն շինարարական նորմերի 8-րդ բաժնի համաձայն և մոր և մանկան սենյակ։
336. Երկաթուղային, կայարաններում ուղևորների կառամատույցներ մուտք գործելու համար նախատեսված ստորգետնյա կամ վերգետնյա անցումները պետք է հագեցած լինեն վերելակներով կամ թեքահարթակներով, մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար։
337. Գործող երկաթուղային կայարաններում, որտեղ կառամատույցներից կայարանամերձ հրապարակ կամ դրան հակառակ տարածք մուտքը հատվում է երկաթուղային գծերով, թույլատրվում է ռելսերի մակարդակում անցումների կառուցում, որոնք հագեցած են ավտոմատ ազդանշանային համակարգով և լուսային ցուցանակներով։ Երկաթուղային գծի երկայնքով նման անցումներին մոտեցման հատվածները պետք է հագեցած լինեն առնվազն 0,9 մ բարձրությամբ ցանկապատով՝ 0,7–0,9 մ բարձրության վրա բռնաձողերով։
338. Ուղևորների ինտենսիվ շարժման գոտիներում խորհուրդ է տրվում տեղադրել շոշափողական ցուցանակներ։
339. Բարեկարգման տարրերը (փոքր ճարտարապետական ձևեր, կանաչապատում) պետք է տեղադրվեն անցումներից դուրս՝ ապահովելով կառամատույցներում հաշվարկային լայնությունը։
340. Շոշափողական ցուցանակներ չեն պահանջվում հենասյուների, կամուրջների, լուսավորման սյուների և փոքր ճարտարապետական ձևերի մոտ։
341. Կայարանների կառամատույցների եզրի երկայնքով անհրաժեշտ է տեղադրել հակադիր գույնի տակտիլ շերտեր շոշափողական նախազգուշացնող գծեր՝ համաձայն ԳՕՍՏ 12.4.026-2015 -ի և ԳՕՍՏ Ռ 52875-2025 -ի՝ տեսողության խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Կայարաններում անհրաժեշտ է նախատեսել տեսողական և ձայնային տեղեկատվության կրկնօրինակման հնարավորություն, այդ թվում՝ վագոնների գտնվելու վայրի մասին։
342. Երկաթուղային ցածր կառամատույցները պետք է հարմարեցված լինեն անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման - իջեցման համար նախատեսված ստացիոնար կամ շարժական վերհանեիր օգտագործման համար։
343. Տուրնիկետների և մետաղորսիչների յուրաքանչյուր շարքում անհրաժեշտ է նախատեսել առնվազն մեկ անցում՝ համաձայն սույն շինարարական նորմերի 96-րդ կետի, որը նշված է մատչելիության նշանով, այնպիսի լայնությամբ, որն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձի անվասայլակի անցումը:
344. Դրամարկղերի, պահպանման խցիկների, տեղեկատու ծառայությունների, վաճառքի ավտոմատների և այլ պատուհանների և վաճառասեղանների առնվազն 5%-ը, բայց ոչ պակաս, քան մեկը, պետք է տեղադրվեն հատակից ոչ ավելի, քան 0,85 մ բարձրության վրա: Դրանց դիմաց պետք է լինի բավարար տեղ՝ հաշմանդամություն ունեցող անձի անվասայլակների մանևրելու համար՝ հաշվի առնելով դրանց հնարավոր ուղեկցումը:
345. Կայարանների շենքերում և կառույցներում հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգ տեղաշարժման ուղիներն ապահովելու համար անհրաժեշտ է՝
1) նախասրահները նախատեսել արագ քաղաքային տրանսպորտային կանգառների մոտ,
2) նախատեսել քաղաքային տրանսպորտի կանգառները մուտքերից ոչ ավելի, քան 200 մ հեռավորության վրա,
3) հետիոտնային կամուրջները և թունելները նախատեսել սպասասրահների մոտ,
4) հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման սենքերը նախատեսել առաջին հարկերում։
346. Մետրոպոլիտենների նախագծման ժամանակ հաշվի են առնվում սույն շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի նոյեմբերի 1-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-06-2023 շինարարական նորմերի պահանջները:
347. Օդանավակայաններում մեկնման և ժամանման սրահների անցումների մատչելիությունն սահմանափակ շարժունակությամբ ուղևորների համար պետք է ապահովել առնվազն 1,2 մ լայնությամբ հատուկ ելքի միջոցով:
348. Գետնի մակերևույթից ինքնաթիռ նստելիս (իջնելիս) սահմանափակ շարժունակությամբ ուղևորներին բարձրացնելու կամ իջեցնելու համար պետք է նախատեսել հատուկ սարք՝ կցովի մեքենայացված սանդուղք-էսկալատոր կամ ամբարձիչ:
349. Օդանավակայաններում, երկրորդ հարկի մակարդակից ինքնաթիռ նստելու անցումներում, յուրաքանչյուր 10 մ-ի վրա պետք է նախատեսել հորիզոնական հանգստի հարթակներ՝ առնվազն 1,5 x 1,5 մ չափսերով:
350. Կայարաններում և օդանավակայաններում խորհուրդ է տրվում նախատեսել սենք հաշմանդամություն ունեցող անձանց և այլ սահմանափակ շարժունակությամբ ուղևորներին ուղեկցելու և օգնելու հատուկ ծառայության համար, ինչպես նաև փոքր չափսի անվասայլակների պահպանման տարածք, որոնք օգտագործվում են հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկելու համար՝ գրանցման, վերահսկման, զննման և ինքնաթիռի սրահով տեղափոխելու համար:
351. Միջքաղաքային ավտոմոբիլային փոխադրումների ավտոկայարաններում կառամատույցները պետք է հագեցված լինեն ստացիոնար կամ շարժական վերելակներով՝ հաշմանդամություն ունեցող անձանց նստելու կամ իջնելու համար այն ավտոբուսներից, որոնք հագեցված չեն նման միջոցներով:
12.7. ՀԱՆՐԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԳԱՌՆԵՐ
352. Հանրային օգտագործման վերգետնյա ուղևորափոխադրումների կանգառները (այսուհետ՝ Կանգառներ) պետք է տեղակայվեն սոցիալապես նշանակալի օբյեկտների մոտ՝ բժշկական կազմակերպությունների, սոցիալական պաշտպանության հաստատությունների, մշակութային և ժամանցային գործունեության օբյեկտների, կրոնական կազմակերպությունների շենքերի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունների և խոշոր առևտրային օբյեկտների մոտ:
353. Կանգառներ տանող հետիոտնային ուղիները, ինչպես նաև այդ ուղիների հատվածները, որոնք հարում են կանգառներին պետք է միացված լինեն կանգառի նստեցման - իջեցման հարթակին համաձայն սույն շինարարական նորմերի թիվ 6.1 գլխի պահանջների:
354. Մայթի նստեցման - իջեցման հարթակի լայնությունը պետք է ընդունվի կախված կանգառի ուղևորաշրջանառությունից, բայց լինի ոչ պակաս, քան 2,0 մ: Նստեցման - իջեցման հարթակը տեղադրվում է մայթի սահմաններում: Նստեցման - իջեցման հարթակի բարձրությունը ճանապարհի կանգառի հարթակի նկատմամբ պետք է կազմի 0,20 մ: Նստեցման - իջեցման հարթակի մակերեսը ներառում է 2,0 x 2,0 մ տարածք՝ հաշմանդամություն ունեցող անձանց անվասայլակներով նստելու - իջնելու համար:
355. Նստեցման - իջեցման հարթակների և սպասման գոտիների երկայնական և լայնական թեքությունները չպետք է գերազանցեն 2%-ը: Սահմանափակ տարածության պայմաններում թույլատրվում է՝
1) թեքություններից մեկը՝ մինչև 4%,
2) երկրորդը՝ ոչ ավելի, քան 1%:
356. Նստեցման - իջեցման հարթակի եզրաքարի եզրը պետք է նշվի ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշումով հաստատված «ՀՀ ճանապարհային երթևեկության» կանոնների ճանապարհային գծանշումով, ինչպես նաև գետնին շոշափողական ցուցանակով համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի VI.8 բաժնի:
357. Սպասման տաղավարների ներսում պետք է նախատեսել՝
1) թիկնակով և բազկաթոռներով նստարան (տես սույն շինարարական նորմերի 193-րդ կետը),
2) առնվազն 0,9 x 1,2 մ ազատ տարածք հաշմանդամություն ունեցող անձի անվասայլակի կամ մանկական սայլակի համար:
358. Թափանցիկ նյութերից պատրաստված տաղավարների բոլոր պատերին դրսի կողմից պետք է գծվի հակադրվող նախազգուշացնող մակնշում՝ համաձայն սույն շինարարական նորմերի 88-րդ կետի:
359. Մութ ժամանակահատվածում տաղավարի սահմաններում և նստեցման - իջեցման հարթակում միջին հորիզոնական լուսավորվածությունը պետք է կազմի առնվազն 50 լք:
12.8. ՄԱՐԶԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ
360. Մարզական օբյեկտների շենքերի նախագծման ժամանակ պետք է ապահովել դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար համաձայն սույն շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.07-2024 և 2024 թվականի դեկտեմբերի 30-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03․09-2024 շինարարական նորմերի պահանջները:
361. Մարզական կառույցների նստարանաշարերում պետք է նախատեսվեն տեղեր անվասայլակներով տեղաշարժվող, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Պարալիմպիկ մարզաձևերով մրցումներ անցկացնելիս նման տեղերի քանակը կարող է ավելացվել մինչև հանդիսատեսի ընդհանուր տեղերի 1,5%-ը՝ նստարանների մի մասի ժամանակավոր ապամոնտաժման հաշվին, կամ սահմանել համապատասխան պարտերային գոտիներ, որոնք կնախատեսվեն անվասայլակով տեղաշարժվող հանդիսատեսի համար, ինչպես նաև տեղադրել լրացուցիչ նստարաններ:
362. Անվասայլակներով՝ Ս4 շարժունակության խմբի (ներկայացված Աղյուսակ 1-ում) անձանց համար նախատեսված տեղերը պետք է տեղաբաշխվեն նստարանաշարերում՝ կոմպակտ բլոկներով՝ առանձնացված գոտիներում և պետք է ունենան լրացուցիչ տեղ ուղեկցողի համար։ Անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց և ուղեկցողի համար նախատեսված տեղի ընդհանուր չափը պետք է լինի առնվազն 1,4 մ (լայնություն) x 1,4 մ (խորություն), անվասայլակով մարդու համար նախատեսված տեղը առանց ուղեկցողի պետք է լինի առնվազն 0,9 մ (լայնություն) x 1,4 մ (խորություն)։ Այն գոտիներում, որտեղ սարքավորված են տեղեր անվասայլակներով հանդիսատեսի համար, պետք է առանձնացվի առնվազն 1,4 մ լայնությամբ ազատ անցում։
363. Հանդիսատեսի նստարանաշարերում, հանդիսատեսի համար նախատեսված օթյակներում (սքայբոքսերում), ՎԻՓ (VIР հանդիսատեսի տեղերի առանձնացված գոտի՝ բարձր հարմարավետությամբ) և ՎՎԻՓ (VVIP ինքնավար, սահմանափակ մուտքով, առանձին սպասարկմամբ առավել հարմարավետ) հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղերի քանակը պետք է ընդունվի հետևյալ հաշվարկով՝
1) մինչև 30000 հանդիսատես տեղավորող մարզադաշտերում հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր կատեգորիաների համար նախատեսված տեղերի 1 %-ի հաշվարկով, որոնցից տեղերի կեսը՝ անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ուղեկցող անձանց համար, մնացածը հավասարապես բաշխվում են սույն շինարարական նորմերի 364-րդ կետի, մատչելի տեղերի կատեգորիաների միջև,
2) 30000-ից ավելի հանդիսատես տեղավորող մարզական օբյեկտներում անվասայլակներով հանդիսատեսի համար նախատեսված տեղերը պետք է ընդունվեն 30000 հանդիսատեսի համար 150 տեղի հաշվարկով, գումարած 2 տեղ յուրաքանչյուր 1000 տեղի համար 30000-ից ավելի. մատչելի տեղերի քանակը՝ սույն շինարարական նորմերի 364-րդ կետի մատչելի տեղերի յուրաքանչյուր կատեգորիայի 50 տեղի հաշվարկով, գումարած 1 տեղ յուրաքանչյուր 30000-ից ավելի 1000 տեղի համար։
364. Հանդիսատեսի համար նախատեսված օթյակներում (սքայբոքսերում) պետք է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսվի տեղերի 1 %-ը, այդ թվում՝ տեղերի կեսը՝ անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ուղեկցող անձանց համար, մնացածը հավասարապես բաշխվի սույն շինարարական նորմերի 364-րդ կետի ազատ մուտքի կատեգորիաների միջև (բայց ոչ պակաս, քան մեկ տեղ յուրաքանչյուր կատեգորիայի համար)։
365. ՎԻՓ (VIP) կատեգորիայի հանդիսատեսի նստարանաշարում՝
1) անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղեր՝ VIP կատեգորիայի հանդիսատեսի համար նախատեսված տեղերի ընդհանուր թվի 0,5 %-ը,
2) ՎԻՓ (VIP) կատեգորիայի հանդիսատեսի համար նախատեսված տեղերի ընդհանուր թվի 0,5 %-ը յուրաքանչյուր, ըստ սույն շինարարական նորմերի 364-րդ կետի մատչելի տեղերի կատեգորիայի, բայց ոչ պակաս, քան մեկ տեղ։
366. ՎԻՓ (VIP) գոտում պետք է նախատեսվի առնվազն մեկ տեղ անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձի և նրան ուղեկցող անձի համար, մեկ բարելավված տեղ և մեկ ընդլայնված տեղ՝ սույն շինարարական նորմերի 364-րդ կետի համաձայն։
367. Անհրաժեշտ է նախատեսել մեկ մատչելի զուգարանի խցիկ 15 անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձերի համար՝ տեղակայված նրանց տեղակայման գոտուց ոչ ավելի, քան 40 մ հեռավորության վրա։
368. Հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է մատչելի լինեն սպորտային և ֆիթնես սրահների բոլոր մարզումների գոտիները՝ այդ թվում մարզասրահները, մարզական դաշտերը, լողավազանները, օժանդակ հարմարությունները՝ այդ թվում մուտքի գոտին, հանդերձարանները, հանգստի և սննդի գոտիները, ցնցուղանները, զուգարանները, մարզչական և ուսումնական աջակցության սենյակները, ինչպես նաև բժշկական և վերականգնողական սենքերը՝ սաունաները, մերսման սենյակները և այլն։
369. Օժանդակ տարածքներից մինչև պարապմունքների գոտիները հեռավորությունը չպետք է գերազանցի 150 մ։
370. Հաշմանդամություն ունեցող անձի գտնվելու ցանկացած վայրից մինչև մոտակա տարահանման ելքը հեռավորությունը չպետք է գերազանցի 40 մ-ը։ Երթևեկության ուղիների լայնությունը պետք է կազմի 0,9 մ՝ անվասայլակով ազատ երթևեկելու համար։ Մարզական անվասայլակներով մարզիկների տեղաշարժման երթուղիներում լայնությունը պետք է կազմի առնվազն 1,2 մ։
371. Տեսողության խնդիրներ ունեցող անձանց կողմնորոշվելու համար լողավազանների դահլիճների պատերի երկայնքով և դահլիճների մուտքերի մոտ պետք է տեղադրվեն հորիզոնական բռնաձողեր 0,9-ից մինչև 1,2 մ բարձրության վրա։ Մանկական լողավազանով դահլիճներում՝ 0,5 մ բարձրության վրա։ Պետք է նախատեսվեն նաև առնվազն 0,3 մ լայնությամբ շոշափողական գծեր:
372. Հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված լողավազանի սաղր խորության հատվածում պետք է նախատեսել ցածր թեքության սանդուղք՝ ոչ ավել, քան 0,14 մ բարձրությամբ և ոչ պակաս, քան 0,3 մ խորության աստիճաններից։ Սանդուղքը պետք է տեղակայված լինի լողավազանի ռեզերվուարի չափերից դուրս։ Թույլատրվում է սանդուղք չկառուցել, եթե լողավազանը հագեցած է ընկղմող սարքով կամ ապահովված է անձնակազմի ուղեկցությամբ։
373. Լողավազանի ռեզերվուարի շուրջը գտնվող ուղին պետք է լինի առնվազն 2 մ (փակ լողավազաններում) և 2,5 մ (բաց լողավազաններում)։ Լայնությունը թույլատրվում է փոքրացնել մինչև 1,5 մ՝ 2,9 x 2 մ չափսի գրպանների առկայության դեպքում կամ մեկ ուղղությամբ երթևեկության կազմակերպման դեպքում։ Լողավազանի ռեզերվուարի եզրը պետք է նշվի ուղու ծածկույթի նկատմամբ հակադիր գույնի գծով։
374. Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մարզական կառույցների հանդերձարաններում պետք է նախատեսել՝
1) անվասայլակների պահպանման տեղեր,
2) անհատական հանդերձարանային խցիկներ՝ մեկ խցիկ յուրաքանչյուր երեք միաժամանակ մարզվող հաշմանդամություն ունեցող անվասայլակով օգտվող անձի համար,
3) հատուկ անհատական պահարաններ (առնվազն երկու հատ), զգեստափոխվելու և հենակների և պրոթեզների համար,
4) նստարան հատուկ անհատական պահարանի մոտ, ոչ պակաս, քան 0,8 մ երկարությամբ, ոչ պակաս, քան 0,7 մ լայնությամբ, 0,5 մ բարձրությամբ, նստարանի շուրջը պետք է ապահովված լինի անվասայլակի մուտքի ազատ տարածություն։
375. Ընդհանուր հանդերձարաններում մեկ հաշմանդամություն ունեցող անձի համար նախատեսված մակերեսը (հաշվարկի մեջ մտնում են զգեստափոխվելու տեղերը և պահարանները) պետք է կազմի ոչ պակաս, քան՝
1) 3,8 մ2՝ դահլիճների համար,
2) 4,5 մ2՝ դահլիճով լողավազանների համար,
3) 2,1 մ2՝ հագուստը առանձին զգեստապահարանում պահելու դեպքում,
4) 4–5 մ2՝ անհատական խցիկների համար,
5) 6–8 մ2՝ ուղեկցողի հետ հանդերձարանների համար։
376. Նստարանների միջև անցումի չափը՝ ոչ պակաս, քան 1,8 մ։
377. Ցնցուղախցիկների թիվը՝ մեկ ցնցուղախցիկ երեք միաժամանակ երեք մարզվող հաշմանդամություն ունեցող անձի համար, բայց ոչ պակաս, քան մեկը։
378. Հանդերձարաններում հաշմանդամություն ունեցող անձի համար նախատեսված պահարանը պետք է ունենա 1,3–1,7 մ բարձրություն, 0,4 մ խորություն և 0,8 մ լայնություն։ Անվասայլակ օգտագործողների համար նախատեսված անհատական պահարանները տեղակայվում են ստորին շարքում (մինչև 1,3 մ)։ Զգեստի բաց պահպանման դեպքում կեռիկները նույնպես տեղակայվում են այդ բարձրության վրա։
379. Շոգեբաղնիքին կից գտնվող հանգստի սենքը պետք է լինի ոչ պակաս, քան 20 մԱ։ Հանդերձարանների մոտ գտնվող հանգստի սենքում պետք է նախատեսել ոչ պակաս, քան 0,4 մ2 մակերես յուրաքանչյուր անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձի համար։
380. Անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մարզական խաղերի դահլիճներում որպես հատակի ծածկույթ պետք է օգտագործել մարզական մանրահատակ կամ ամորտիզացնող սինթետիկ նյութեր համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 19-ի N 09-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.06-2024 շինարարական նորմերի։
12.9. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ
381. Մշակութային միջոցառումների անցկացման նշանակության շենքերում և տարածքներում պետք է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար հետևյալ տարածքների մատչելիությունը՝ նախասրահ, դրամարկղային նախասրահ, հանդերձարան, սանիտարական հանգույցներ, ճեմասրահ, բուֆետներ, միջանցքներ և կուլիսներ։ Նախագծային առաջադրանքին համապատասխան պետք է մատչելի լինեն նաև համալիրի ծառայողական տարածքները՝ բեմ, էստրադա, արտիստական հանդերձարաններ, նախասրահ, բուֆետ, սանիտարական հանգույցներ, միջանցքներ և կուլիսներ։
382. Հանդիսասրահներում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղերը պետք է տեղակայված լինեն այն տարածքում, որն ապահովում է միջոցառումների մատչելիությունն ու լիարժեք ընկալումը, ինչպես նաև հանգստի կամ աշխատանքի համար հարմարավետ պայմաններ: Սպասման և հանգստի գոտիներում պետք է նախատեսվեն բազկաթոռներ՝ արմնկակալով և մեջքի հենարանով: Հանդիսասրահներում, որտեղ նախատեսված են նստարաններ, յուրաքանչյուր հինգ նստարանից առնվազն մեկը պետք է ունենա արմնկակալ: Բոլոր նստարանները պետք է լինեն մեջքի հենարանով և ունենան նստատեղի տակ տարածություն՝ նստարանի խորության առնվազն մեկ երրորդի չափով:
383. Հանդիսասրահում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղերը խորհուրդ է տրվում տեղադրել առանձին շարքերում, բայց ոչ ավելի, քան երեք տեղ մեկ շարքում:
384. Անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղերը բեմի առջևի առաջին շարքում կամ դահլիճի վերջում՝ ելքի մոտ տեղադրելիս, պետք է նախատեսել առնվազն 1,2 մ լայնությամբ հարթակ և ուղեկցողի համար նախատեսված տեղ: Անհրաժեշտ է նաև նախատեսել լուսավորված հարթակներ ժեստերի լեզվի թարգմանիչների համար բեմի առջև, դահլիճի կենտրոնում կամ կողքերում:
385. Բեմ մուտք գործելու համար, բացի սանդուղքներից, պետք է նախատեսել ստացիոնար կամ ժամանակավոր թեքահարթակ կամ ամբարձիչ սարք: Թեքահարթակի լայնությունը բռնաձողերի միջև պետք է լինի առնվազն 0,9 մ, թեքությունը՝ ոչ ավելի, քան 8%, պարտադիր եզրի սահմանափակիչ տարով: Բեմ տանող սանդուղքները և թեքահարթակները պետք է երկու կողմից էլ կահավորված լինեն բռնաձողերով՝ 0,7–0,9 մ բարձրության վրա:
12.10. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
386. Թանգարանների, պատկերասրահների ցուցասրահների բոլոր տարածքները և սենքերը պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մատչելի ցուցադրության ծավալը, ինչպես նաև երթուղիները սահմանվում են նախագծային առաջադրանքում: Մինչև 2000 մ2 ցուցադրության մակերեսի դեպքում խորհուրդ է տրվում տեղադրել մեկ մակարդակում:
387. Տարածքում պետք է նախատեսել հանգստի գոտիներ ոչ պակաս, քան յուրաքանչյուր 150 մ-ը մեկ, նստելու հնարավորությամբ:
388. Նախագծային առաջադրանքում տեսողության խնդիրներ ունեցող այցելուների համար պետք է նախատեսվեն ծավալային շոշափելի մոդելներ, ռելիեֆային գրաֆիկական պատկերներ ձայնային ուղեկցությամբ, աուդիոուղեցույցներ, լսողության խնդիրներ ունեցող այցելուների համար տեսաուղեցույցներ, լսողական օժանդակ համակարգեր:
389. Գրադարանների ընթերցասրահներում անցումները պետք է ունենան առնվազն 1,2 մ լայնություն: Հաշմանդամություն ունեցող անձի աշխատատեղի չափը՝ առնվազն 1,5x0,9 մ, առանց սեղանի մակերեսի հաշվարկի:
390. Գրադարանների ընթերցասրահներում տեսողության խնդիրներ ունեցող այցելուների համար նախատեսված գոտիներում ընթերցողական տեղերը և հատուկ գրականությամբ դարակները պետք է կահավորված լինեն լրացուցիչ լուսավորությամբ: Պետք է ապահովվի բնական լուսավորություն՝ բնական լուսավորության մակարդակի գործակիցը 2,5% և արհեստական լուսավորությունը սեղանի մակերևույթին՝ առնվազն 1000 լյուքս:
12.11. ԿՐՈՆԱԿԱՆ, ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
391. Կրոնական, արարողակարգային և հուշարձանային շենքերի և կառույցների ճարտարապետական միջավայրը պետք է մատչելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար։
392. Շենքերի ներսում և շուրջը պետք է օգտագործվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տեղեկատվական միջոցներ:
393. Հավատացյալների համար նախատեսված գոտիներում անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղերի թիվը պետք է համապատասխանի Աղյուսակ 7-րդի պահանջներին: Մյուս հաշմանդամություն ունեցող անձանց համար նստատեղերի քանակը որոշվում է նախագծային առաջադրանքով։
394. Անվասայլակների երթուղու եզրից մինչև ծիսավայրեր (սրբապատկերներ, մոմեր և այլն) հեռավորությունը պետք է լինի ոչ ավելի, քան 0,6 մ, բարձրությունը՝ 0,6-ից 1,2 մ, մոտեցման ճակատի լայնությունը՝ առնվազն 0,9 մ:
395. Տարածքում պետք է նախատեսել հանգստի գոտիներ ոչ պակաս, քան յուրաքանչյուր 150 մ-ը մեկ, նստելու հնարավորությամբ: Հուշահամալիր տարածքներում, որոնք նախատեսում են երկարատև գտնվելը, պետք է նախատեսել կահավորված հանգստի վայրեր և ծիսակատարությունների մասնակիցների համար նախատեսված վայրեր՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները:
396. Հուշասրահներում երթուղիները պետք է նախագծվեն՝ հաշվի առնելով մատչելիության պահանջները:
397. Գերեզմանատներում և գերեզմանային համալիրների հատվածներում պետք է ապահովել մուտքը դեպի թաղման վայրեր, վարչական շենքեր, զուգարաններ, ինչպես նաև նախատեսել հանգստի գոտիներ և կայանատեղեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղերով:
12.12. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ
398. Վարչական շենքերի, սենքերի նախագծման ժամանակ պետք է ապահովել դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար համաձայն սույն շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 29-ի N 14-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.03-2022 շինարարական նորմերի 5.8. բաժնի պահանջներին:
399. Վարչական շենքերի նախագծման ժամանակ, որտեղ իրականացվում է այցելուների ընդունելություն (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց), պետք է ապահովել՝
1) ընդունելության սենքերի տեղադրումը մուտքի մակարդակում,
2) տեղեկատվական ծառայության առկայությունը կամ դրա հետ համատեղված հերթապահ ընդունելության կետ,
3) կոլեկտիվ օգտագործման սենքերի (կոնֆերանսների դահլիճներ, խորհրդակցությունների դահլիճներ և այլն) տեղակայումը երկրորդ հարկից ոչ բարձր:
400. Դատական նիստերի դահլիճները պետք է մատչելի լինեն դատավարության բոլոր մասնակիցների համար՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության հավասար պայմաններ ապահովելու նպատակով։ Դահլիճում պետք է նախատեսված լինի խուլերի ժեստերի թարգմանիչների համար նախատեսված տեղ, որը հարմար կլինի դատավարության բոլոր մասնակիցների համար։ Եթե դատարանի նիստերի դահլիճին կից նախատեսված են ամբաստանյալներին կալանքի տակ պահելու խցեր, ապա խցերից մեկը պետք է մատչելի լինի անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձի համար։ Նման խուցը կարող է նախատեսված լինել դատարանի մի քանի դահլիճների համար։ Դահլիճը պետք է հագեցած լինի լսողության խնդիրներ ունեցող անձանց համար ձայնային համակարգով և հեռավար մասնակցության դեպքում տեսաձայնային կապի հնարավորությունով։
401. Վարչական շենքերի այցելուներին անհատական ընդունելության համար նախատեսված սենքի մակերեսը, մեկ աշխատատեղի համար պետք է լինի առնվազն 12 մԱ: Կոլեկտիվ ընդունելության սենքերում պետք է նախատեսել առնվազն մեկ տեղ, որը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար, կամ մի քանի այդպիսի տեղեր, որոնք միավորված են ընդհանուր գոտում:
402. Եթե այցելուներին սպասարկող օպերատորի առջև նախատեսված են ամբողջական բաժանող կոնստրուկցիաներ, (համաձայն սույն շինարարական նորմերի 273-րդ կետի), ապա առնվազն մեկ տեղ պետք է հագեցած լինի ձայնային կապի համակարգով։
403. Բանկային հիմնարկների տարածքներում պետք է ապահովվի հետևյալ գոտիների մատչելիությունը՝ օպերացիոն բլոկ (մուտքի խումբ, օպերացիոն դահլիճ), դրամարկղային բլոկ (դրամարկղային դահլիճ), դեպոզիտարիա, սպասարկման գոտիներ (VIP գոտի, նախասրահ, բանակցությունների և փաստաթղթերի ձևակերպման սենյակներ), տերմինալների և բանկոմատների բլոկ:
404. Բանկային և վարկային գրասենյակներում, պետք է գրասենյակի նույն հարկում կահավորված լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի սանհանգույց՝ համաձայն սույն շինարարական նորմերի 8-րդ բաժնի պահանջների։
13. ՇԵՆՔԵՐ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԵՐԻ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ
405. Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերով շինությունների նախագծման ժամանակ, պետք է ապահովել դրանց մատչելիությունը համաձայն սույն շինարարական նորմերի և հաշվի առնել նաև ԳՕՍՏ Ռ 57958-2025 -ի, ԳՕՍՏ Ռ 51645-2000 -ի և ԳՕՍՏ Ռ 57959-2025 -ի պահանջները։ Բոլոր նախագծվող օբյեկտները (բացառությամբ վնասակար և վտանգավոր արտադրությունների, ռեժիմային օբյեկտների և օբյեկտների, որտեղ աշխատողների նկատմամբ առողջական հատուկ պահանջներ են ներկայացվում) պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց, անկախ հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի առկայությունից։
406. Հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի թիվը և տեսակները սահմանվում են նախագծային առաջադրանքում՝ համաձայն աշխատանքի և զբաղվածության ոլորտում գործող օրենսդրության։ Դրանց տեղադրումը շենքի կառուցվածքում (ցրված կամ մասնագիտացված արտադրամասերում, արտադրական տեղամասերում և հատուկ տարածքներում), ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ տարածքները սահմանվում են նախագծային առաջադրանքում։
407. Հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի կազմակերպման սկզբունքները որոշվում են արտադրական գործընթացի առանձնահատկություններով, հիմնարկի բնույթով և հաշմանդամություն ունեցող անձանց նոզոլոգիական խմբով, որի համար նախատեսվում է աշխատանքային զբաղվածություն։
408. Նախատեսվում է աշխատատեղերի կազմակերպման երկու տարբերակ՝
1) «Համընդհանուր դիզայն» տարբերակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերի կազմակերպման հնարավորություն աշխատանքային գործունեության ցանկացած գոտում նոր շինարարության դեպքում և մասամբ՝ վերակառուցման և հիմնանորոգման դեպքում,
2) «Խելամիտ հարմարեցում» տարբերակ՝ մասնագիտացված գոտիների կամ բլոկների ստեղծում, որոնք հարմարեցված են որոշակի նոզոլոգիայի համար, փոխհատուցման հանդերձանքի կիրառմամբ (շենքերի հարմարեցման, վերակառուցման և մասամբ հիմնանորոգման դեպքում)։
409. Աշխատատեղերը կարող են լինել միայնակ, ցրված կամ խմբավորված կազմակերպության կամ հիմնարկի մասնագիտացված տեղամասերում (արտադրամասերում):
410. Կախված մասնագիտությունից և հաշմանդամության նոզոլոգիայից, աշխատատեղերը կարող են լինել՝
1) սովորական (ստանդարտ սարքավորումներով),
2) մասնագիտացված (հարմարեցված սարքավորումներով)։
411. Աշխատատեղերի մատչելիությունն ապահովվում է՝
1) բնակավայրերի, շենքերի և տարածքների մատչելի գոտիներում տեղադրմամբ,
2) բնակության վայրից մինչև աշխատանքի վայրը մատչելի երթուղիների առկայությամբ,
3) երթուղիների տեղեկատվական միջոցներով հագեցմամբ,
4) շենքերի և տարածքների ճարտարապետական-հատակագծային մատչելիությամբ։
412. Աշխատատեղերի անվտանգությունն ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով, ինչպես նաև վթարային իրավիճակներում ժամանակին տարահանման հնարավորությամբ, համաձայն սույն շինարարական նորմերի գլուխ 7.5-ի։
413. Անհրաժեշտության դեպքում նախագծային առաջադրանքում կարող են սահմանվել հատուկ պահանջներ առանձին նոզոլոգիաների համար։
414. Կազմակերպության (հիմնարկի) տարածքը, որտեղ հնարավոր է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքը, պետք է մատչելի լինի բոլոր խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց համար։
415. Կազմակերպության (հիմնարկի) տարածքի մատչելիությունն ապահովելու համար նրա գլխավոր հատակագիծը պետք է ձևավորվի բնակավայրի հարակից տարածքի հետ համալիրում։
416. Նախագծային առաջադրանքով կարող է նախատեսվել հետիոտների և տրանսպորտային երթուղիների մատչելությունը հաշմանդամություն ունեցող անձանց բնակության վայրերից մինչև աշխատատեղեր, ներառյալ՝
1) հետիոտնային ուղիները,
2) հասարակական տրանսպորտի կանգառները,
3) հաշմանդամություն ունեցող անձանց անձնական տրանսպորտի կայանատեղերը կազմակերպության տարածքի կամ շենքի մոտակայքում։
417. Նորմատիվ հեռավորության գերազանցման դեպքում պետք է նախատեսել՝
1) մասնագիտացված կայանատեղեր,
2) հաշմանդամություն ունեցող անձանց անձնական տրանսպորտի մուտքի հնարավորություն կազմակերպության տարածք։
418. Կայանատեղերի քանակը որոշվում է աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի հաշվառմամբ, նախագծվում է համաձայն սույն շինարարական նորմերի գլուխ 6.2-ի։
419. Թույլ չի տրվում հետիոտնային ուղիների անկառավարելի հատումը տրանսպորտային հոսքերի հետ։ Հատման տեղերում անհրաժեշտ է՝
1) կահավորել շոշափողական ծածկույթներ ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի VI.8 բաժնի,
2) առանձնացնել գունային հակադրությամբ նշագծումով,
3) կիրառել գետնին շոշափողական սալիկներ,
4) կահավորել վտանգավոր գոտիների ցանկապատում,
5) տեղադրել ցուցատախտակներ, ցուցիչներ, կողմնորոշման ձայնային և լուսային սարքեր։
420. Տարածքի կողմնորոշիչների և տեղեկատվական ապահովման համակարգը մշակվում է հաշվի առնելով հաշմանդամության խմբերը։ Տեսողական տեղեկատվությունը կարող է կրկնօրինակվել շոշափողական (Բրայլի գիր, ռելիեֆային սխեմաներ) և ձայնային (ռադիոտեղեկատվություն, ձայնային փարոսներ) տեղեկատվությամբ։
421. Կույրերի համար հիմնական երթուղիները կարող են լրացուցիչ կահավորվել բռնաձողերով՝ համաձայն սույն շինարարական նորմերի 31-ից 33-րդ կետերի, հատումների և մուտքերի մոտ շոշափողական նշումներով։ Երթուղու 150 մ-ից ավելի երկարության դեպքում պետք է նախատեսել հանգստի վայրեր։
422. Բարեկարգման ժամանակ կիրառվում են տեսողական, շոշափողական և լսողական կողմնորոշիչներ, ֆիտոնավիգացիայի տարրեր։ Հանգստի հարթակները պետք է տեղադրել աշխատատեղերով շենքերի մուտքերի մոտակայքում։
423. Կազմակերպության ակտիվ հանգստի և սպորտով զբաղվելու հրապարակները խորհուրդ է տրվում խմբավորել մեկ միասնական համալիրում։ Պասիվ հանգստի հրապարակները՝ ցրել աշխատանքային շենքերի մուտքերին մոտ։
424. Փոքր կազմակերպությունների համար, վերելակների բացակայության դեպքում, հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքային և կենցաղային տարածքները պետք է տեղադրել մուտքի մակարդակում՝ (ողջամիտ հարմարեցման տարբերակով)։ Սրտանոթային հիվանդություններ, հիպերտոնիա, շարժողական խնդիրներ և ինտելեկտի նվազում ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերը խորհուրդ է տրվում տեղադրել երկրորդ հարկից ոչ բարձր։
425. Շարժման ուղիները պետք է համապատասխանեն սույն շինարարական նորմերի գլուխ 7.2-ին։ Հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար մասնագիտացված արտադրամասերը և հատվածները հնարավորության դեպքում պետք է տեղադրել գետնի մակարդակում։ Կենցաղային տարածքները, սննդի ընդունման սենքերը և մյուսները, որոնք հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձիք հաճախ են այցելում, ցանկալի է միավորել արտադրամասերի հետ՝ բացառությամբ պահեստային կամ տնտեսական տարածքների։
426. Կույրերի և տեսողության խնդիրներ ունեցողների համար աշխատատեղերը պետք է տեղադրել շենքի պարզ և համաչափ հատակագծմամբ մասում։ Տրանսպորտային հոսքերի հետ հատման տեղերում նախատեսել հանովի արգելապատնեշներ։ Կույր անձանց աշխատանքի համար նախատեսված արտադրական հատվածների մոտ պետք է կահավորել լվացարաններ, քանի որ նրանց աշխատանքային գործընթացը հիմնականում կապված է շոշափելու հետ, ինչը պահանջում է պարբերաբար ձեռքերը լվանալ։ Հատակի ծածկույթները պետք է լինի չսահող։
427. Մտավոր սահմանափակ կարողություններով անձանց համար տարածքները պետք է տեղադրել երկրորդ հարկից ոչ բարձր։ Տարածքները պետք է ունենան հստակ, պարզ հատակագծում, առանց կրկնօրինակվող տարածքների և նվազագույն երթուղիներով։ Տարածքների չափերը պետք է ընդունել սահմանված տիրույթի նվազագույնը։ Կանանց և տղամարդկանց սանիտարական տարածքների հարակից տեղադրումը թույլ չի տրվում։
428. Խուլերի տեղաշարժման ուղիները պետք է ուղեկցվեն տեսողական տեղեկատվության միջոցներով։
429. Աշխատատեղերը պետք է տեղադրել սանիտարահիգիենիկ տարածքների, հանգստի և սննդի ընդունման սենքերի մոտակայքում։
430. Սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տարածքները ցանկալի է կողմնորոշել դեպի ստվերոտ կողմը, անհրաժեշտության դեպքում նախատեսել արևապաշտպանություն: Պարտադիր է օդափոխանակումը, օդի ռեցիրկուլյացիան թույլատրելի չէ:
431. Շենքերում պետք է լինի տեսողական, ձայնային և շոշափողական տեղեկատվության համակարգ՝ համաձայն սույն շինարարական նորմերի թիվ 9 և 10 բաժինների: Պարտադիր են՝
1) բռնաձողեր, ռելիեֆային նշաններ, Բրայլի գրերով ցուցանակներ,
2) ռելիեֆային հատակագծեր,
3) շոշափողական ծածկույթներ,
4) ռադիոհեռարձակում տարածքներում,
5) տեսողական ցուցիչներ (հակադրվող, վառ, պիկտոգրամներով):
432. Հարդարման նյութերը պետք է ընտրել՝ հաշվի առնելով ձայնի կլանումը և գույնի ընկալումը հաշմանդամության տարբեր խմբերի համար: Բարձր աղմուկի կամ թրթռանքի դեպքում կիրառել միջոցառումներ դրանց իջեցման համար՝ երեսպատում, էկրաններ, և այն:
433. Մեծ թվով տեսողության խնդիրներ ունեցողների աշխատանքի տեղավորման դեպքում թույլատրվում է տարածքների գունային կոդավորում: Զգուշացնող գույներով ներկումը պետք է իրականացվի համաձայն սույն շինարարական նորմերի 214-րդ կետի: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար պետք է ընտրել հանգիստ երանգներ:
434. Սոցիալ-կենցաղային նշանակության շենքերը տեղադրել այնպես, որ անցակետից մինչև աշխատատեղերը ճանապարհը լինի հնարավորինս կարճ: Ցանկալի է արտադրական մասնաշենքերի հետ միավորել: Հանդերձարանները տեղադրել արտադրական տեղամասի հետ նույն մակարդակի վրա:
435. Բոլոր կատեգորիաների համար նախատեսված հանդերձարանները և լոգարանները թույլատրվում է տեղադրել ընդհանուր բլոկներում: Դրանց դասավորությունը պետք է հաշվի առնի տեղաշարժման նվազագույն ուղիները: Կույրերի և ոչ կույրերի համար նախատեսված հանդերձարանները պետք է հստակ բաժանել: Հանդերձարանների և լոգարանների պահարանների համարակալումը պետք է լինի ռելիեֆային, հակադրվող գույներով:
436. Սանիտարահիգիենիկ տարածքները պետք է իրականացվեն համաձայն սույն շինարարական նորմերի թիվ 8-րդ բաժնի: Հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց և կույրերի հանդերձարաններում պահարանները պետք է լինեն փողոցային, տնային և աշխատանքային հագուստի համատեղ պահպանման համար։ Տեսողության խնդիրներ ունեցողների համար՝ ներքին լուսատուով և դռան բաց վիճակում ֆիքսմամբ: Պահարանների դասավորությունը պետք է լինի միաշարք:
437. Կույրերի և անվասայլակավ տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված լվացարանները պետք է տեղադրվեն հանդերձարանների մոտ: Կույրերի համար նախատեսված ցնցուղարանները, տեսողություն ունեցողների համար նախատեսված ցնցուղարանների հետ ընդհանուր բլոկում տեղադրելիս, պետք է նախատեսել փակ խցիկներով, որոնց մուտքը լինի անմիջապես հանդերձարանից: Տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սանիտարահիգիենիկ տարածքների սարքավորումները պետք է լինեն միատեսակ՝ ըստ ձևի, գույնի և նյութի: Սանտեխնիկան և ուղեկցող սարքավորումները պետք է լինեն գույների հակադրվող կատարմամբ:
438. Ակտիվ հանգստի և բուժական ֆիզկուլտուրայի համար նախատեսված տարածքները նախագծում են համաձայն սույն շինարարական նորմերի թիվ 12.10 գլխի: Նշանակությունը և կահավորումը՝ ըստ վերականգնման կարիքների:
439. Սննդի կետերը պետք է նախագծել համաձայն սույն շինարարական նորմերի գլուխ 12.6-ի: Հաշմանդամություն ունեցող անձանց համար մասնագիտացված տեղամասերի առկայության դեպքում՝ սննդի ընդունման սենյակները տեղադրել մոտակայքում:
440. Բուժկետերը կարող են լրացվել բժշկական կաբինետներով՝ համաձայն հաշմանդամության պրոֆիլի: Պահանջները՝ համաձայն սույն շինարարական նորմերի գլուխ 12.3-ի:
441. Հանդերձարաններում, հանգստի տարածքներում և բուժկետերում առողջության վատթարացման ռիսկ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց առկայության դեպքում պետք է նախատեսել լրացուցիչ տեղ պառկելու համար:
442. Հաշմանդամություն ունեցող անձանց զանգվածային աշխատանքի տեղավորմամբ խոշոր կազմակերպություններում պետք է նախատեսվեն սոցիալ-աշխատանքային կողմնորոշման կաբինետներ և ուսումնական դասարաններ: Մակերեսը որոշվում է նախագծային առաջադրանքով:
443. Հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ աշխատատեղը պետք է ապահովի անվտանգություն, վնասվածքների բացառում, չափավոր ֆիզիկական, զգայական, մտավոր և էմոցիոնալ ծանրաբեռնվածությամբ աշխատելու հնարավորություն։ Նախագծային առաջադրանքով թույլատրվում է տեսահսկման համակարգերի տեղադրում։
444. Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերը և աշխատանքային գոտին նախագծման ժամանակ պետք է հաշվի առնել՝
1) անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական ֆունկցիոնալ գոտիները (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածու, բաժին v.1),
2) լրացուցիչ հենարաններ օգտագործող հաշմանդամություն ունեցող անձանց էրգոնոմիկ հարաչափերը (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածու, բաժին v.2),
3) հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց շարժման էրգոնոմետրիկ հարաչափերը (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածու, բաժին v.5)։
445. Սարքավորումների և կահույքի դասավորությունը պետք է հաշվի առնի անվտանգությունը, մատչելիությունը, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները՝
1) անվասայլակ օգտագործողների համար անհրաժեշտ է նախատեսել մուտք, շրջադարձ, աշխատատեղի ձևափոխվող կահույք,
2) կույրերի և տեսողության խնդիրներ ունեցողների համար նախատեսել շոշափելի կողմնորոշիչներ։
446. Աշխատանքային սեղանը, որպես կանոն, պետք է ունենա աշխատանքային մակերևույթի փոփոխվող բարձրություն և թեքություն, ինչպես նաև կարգավորվող ոտնատակ: Աթոռը պետք է հագեցած լինի նստատեղի բարձրությունը և թեքությունը փոխելու սարքով, կարգավորվող ոտնատակով։
447. Լուսավորությունը պետք է ապահովի անվտանգություն և խնայողություն, համապատասխանի կատարվող աշխատանքների բնույթին։ Խորհուրդ է տրվում կողային և թեք լուսավորություն, խուսափել փայլից։ Լուսատուների կախոցի բարձրությունը՝ ոչ պակաս, քան 240 սմ։
448. Գրասենյակային տարածքների մակերեսը հաշվարկելիս յուրաքանչյուր անվասայլակով օգտվողի համար պետք է նախատեսել 7,65 մ2 տարածք։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|