ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՄՅՈՒԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ «ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7106-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
22.08.2026
Ստորագրող մարմին
Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 

ԹԻՎ 7106-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՄՅՈՒԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ «ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածով և հիմք ընդունելով «ԱՄՅՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Մասնավոր պահնորդական գործունեության» ՄՊԳ N 127 լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը․

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ «ԱՄՅՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հատկացված «Մասնավոր պահնորդական գործունեության» ՄՊԳ N 127 լիցենզիան վերաձևակերպել «ԱՄՐՈՑ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ «Մասնավոր պահնորդական գործունեության» լիցենզիայի։

2․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Ա․ Թևոսյանին՝ վերաձևակերպել լիցենզիան և հատկացնել հայտատուին։

 

8/22/2026
 


Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան