ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1272-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2026 թվականի N 1272-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի նախնական արժեքները.

2) «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 22-ից մինչև 2027 թվականի հուլիսի 21-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 27-ի N 1272-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-վորը

Քանակը

Ծագման

երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղե- կու- թյուն-

ներ

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1.

2713909000

Նավթավե-րամշակման արդյունքում ստացված մնացորդ՝ բիտումի հումք

Նավթավերամշակման

արդյունքում ստացված

մնացորդային արտադրանքը հանդիսանում է ծանր նավթային մնացորդ, որը նախատեսված է բիտումի

արտադրության համար

որպես հիմնական հումք։

Հիմնական բնութագրեր՝

Արտաքին տեսք՝ մուգ գույնի, մածուցիկ հեղուկ կամ կիսապինդ նավթային մնացորդ։

Գույն՝ սև կամ մուգ շագանակագույն։ Նշանակություն՝ բիտումի և այլ ծանր նավթամթերքների

արտադրության հումք։

կգ

30 000 000

Իրանի

Իսլամական Հանրապե-տություն,

Իրաքի

Հանրապե-տություն

Իրանի Իսլամական Հանրապետություն, Իրաքի Հանրապետություն

4 000 000 000

 

2.

2710192900

Թեթև Սոլվենտ

Ապրանքի նկարագրություն Նավթային միջին թորվածքը (Թեթև Սոլվենտ) նավթավերամշակման արդյունքում ստացված միջանկյալ արտադրանք է, որը հանդիսանում է թեթև և միջին ֆրակցիաների ածխաջրածնային խառնուրդ։ Նախատեսված է հետագա վերամշակման

միջոցով կերոսինի,

ավիացիոն վառելիքի բաղադրիչների և այլ նավթամթերքների արտադրության համար։

Հիմնական տեխնիկական բնութագրեր՝

Արտաքին տեսք՝ թափանցիկ կամ թույլ դեղնավուն հեղուկ։

Գույն՝ անգույնից մինչև բաց դեղնավուն։

Հոտ՝ բնորոշ նավթային հոտով։

Ֆրակցիոն կազմ՝ միջին թորման միջակայքի

ածխաջրածիններ։

կգ

8 000 000

Իրանի Իսլամական Հանրապե-տություն, Իրաքի Հանրապե-տություն

Իրանի Իսլամական Հանրապետություն, Իրաքի Հանրապետություն

2 500 000 000

 

3.

2710192900

Սոլվենտ

Ապրանքի նկարագրություն Նավթային միջին թորվածքը (Սոլվենտ) նավթավերամշակման

արդյունքում ստացված

միջին ֆրակցիայի ածխաջրածնային խառնուրդ է, որը նախատեսված է որպես հումք՝ հետագա վերամշակման միջոցով կերոսինի, ավիացիոն վառելիքի և այլ նավթամթերքների արտադրության համար։

Հիմնական տեխնիկական բնութագրեր՝

Արտաքին տեսք՝ թափանցիկ, միատարր հեղուկ։

Գույն՝ անգույնից մինչև բաց դեղնավուն։ Բաղադրություն՝ պարաֆինային, նաֆթենային և արոմատիկ ածխաջրածինների

խառնուրդ։

կգ

18 000 000

Իրանի Իսլամական Հանրապե-տություն, Իրաքի Հանրապե-տություն

Իրանի Իսլամական Հանրապետություն, Իրաքի Հանրապետություն

5 200 000 000

 

4.

2710192500

Կերոսին

Ապրանքի նկարագրություն Նավթային միջին թորվածքը հանդիսանում է նավթավերամշակման արդյունքում ստացված միջանկյալ արտադրանք՝ կազմված միջին ֆրակցիայի ածխաջրածնային միացություններից։ Նախատեսված է որպես հումք՝ հետագա վերամշակման միջոցով կերոսինի, ավիացիոն վառելիքի (Jet A-1) և այլ նավթամթերքների արտադրության համար։ Ֆիզիկաքիմիական

բնութագրեր

Արտաքին տեսք՝ թափանցիկ, միատարր հեղուկ։

Գույն՝ անգույնից մինչև բաց դեղնավուն։

Հոտ՝ բնորոշ նավթային

հոտ։

կգ

6 000 000

Իրանի Իսլամական Հանրապե-տություն, Իրաքի Հանրապե-տություն

Իրանի Իսլամական Հանրապետություն, Իրաքի Հանրապետություն

1 800 000 000

 
 

Ընդամենը

           

13 500 000 000

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


27.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան