ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2026 թվականի N 1270-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 757-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի ««Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» N 757-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագիրը փոխարինել «««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» բառերով։
2. Որոշման 1-ին կետում ««Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»» բառերը փոխարինել «««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»» բառերով:
3. Որոշման 2-րդ կետում «համապատասխան չափով» բառերը փոխարինել «21,412,497.0 դրամով» բառերով։
4. Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով։
5. Որոշման 5-րդ կետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
27.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|