«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
4 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10205148
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 17 մարտի 2005 թ. | թիվ ՔՀ-22-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԼՐԱԿԱԶՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ինչպես նաև, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում առկա բնակելի տարածքները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել կալանավորված անձանց և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով 4 քմ բնակելի տարածք։
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը և դրանք, ըստ տեսակների դասակարգել հետևյալ կերպ.
| 1) «Գորիս» քրեակատարողական հիմնարկ | - | 56 մարդ, որից՝ | 
| ա) փակ ուղղիչ հիմնարկ | - | 61 մարդ, այդ թվում՝ | 
| կալանք պատժատեսակ կրող | ||
| դատապարտյալների համար | - | 10 մարդ, | 
| բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ | - | 30 մարդ, | 
| գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ | - | 13 մարդ, | 
| դ) կալանավորվածներին պահելու վայր | - | 52 մարդ։ | 
| 2) «Սևան» քրեակատարողական հիմնարկ | - | 462 մարդ, որից՝ | 
| ա) փակ ուղղիչ հիմնարկ | - | 10 մարդ, | 
| բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ | - | 428 մարդ, | 
| գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ | - | 24 մարդ։ | 
| 3) «Կոշ» քրեակատարողական հիմնարկ | - | 615 մարդ, որից՝ | 
| ա) փակ ուղղիչ հիմնարկ | - | 10 մարդ, | 
| բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ | - | 275 մարդ, | 
| գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ | - | 330 մարդ։ | 
| - | ||
| 4) «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ | - | 449 մարդ, որից՝ | 
| ա) կիսափակ ուղղիչ հիմնարկ | - | 425 մարդ, | 
| բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ | - | 24 մարդ։ | 
| 5) «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ | - | 286 մարդ, որից՝ | 
| ա) փակ ուղղիչ հիմնարկ | - | 15 մարդ, այդ թվում՝ | 
| կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար | - | 10 մարդ, | 
| բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ | - | 40 մարդ, | 
| գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ | - | 81 մարդ, | 
| դ) բաց ուղղիչ հիմնարկ | - | 100 մարդ, | 
| ե) կալանավորվածներին պահելու վայր | - | 50 մարդ։ | 
| 6) «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ | - | 787 մարդ, որից՝ | 
| ա) փակ ուղղիչ հիմնարկ | - | 140 մարդ, այդ թվում՝ | 
| կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար | - | 40 մարդ, | 
| բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ | - | 47 մարդ, | 
| գ) կալանավորվածներին պահելու վայր | - | 600 մարդ։ | 
| 7) «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ | - | 130 մարդ, որից՝ | 
| ա) փակ ուղղիչ հիմնարկ | - | 15 մարդ, այդ թվում՝ | 
| կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար | - | 10 մարդ, | 
| բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ | - | 42 մարդ, | 
| գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ | - | 42 մարդ, | 
| դ) կալանավորվածներին պահելու վայր | - | 31 մարդ։ | 
| 8) «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ | - | 371 մարդ, որից՝ | 
| ա) կիսափակ ուղղիչ հիմնարկ | - | 347 մարդ, | 
| բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ | - | 24 մարդ։ | 
| 9) «Գյումրի» քրեակատարողական հիմնարկ | - | 119 մարդ, որից՝ | 
| ա) փակ ուղղիչ հիմնարկ | - | 10 մարդ, այդ թվում՝ | 
| կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար | - | 10 մարդ, | 
| բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ | - | 13 մարդ, | 
| գ) կալանավորվածներին պահելու վայր | - | 96 մարդ։ | 
| 10) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ | - | 123 մարդ, որից՝ | 
| ա) փակ ուղղիչ հիմնարկ | - | 10 մարդ, այդ թվում՝ | 
| կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար | - | 10 մարդ, | 
| բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ | - | 13 մարդ, | 
| գ) կալանավորվածներին պահելու վայր | - | 100 մարդ։ | 
| 11) «Մեղրի» քրեակատարողական հիմնարկ | - | 50 մարդ, որից՝ | 
| բաց ուղղիչ հիմնարկ | - | 50 մարդ։ | 
| 12) «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ | - | 450 մարդ, որից՝ | 
| ա) բուժական ուղղիչ հիմնարկ | - | 430 մարդ, | 
| բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ | - | 14 մարդ, | 
| գ) կալանավորված անձանց պահելու վայր | - | 6 մարդ։ | 
| 13) «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ | - | 60 մարդ, որից՝ | 
| ա) փակ ուղղիչ հիմնարկ | - | 10 մարդ, | 
| բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ | - | 5 մարդ, | 
| գ) կալանավորվածներին պահելու վայր | - | 45 մարդ։ | 
2. Սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման պատասխանատու ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ ՔՀ-241 հրամանը։
Դ. Հարությունյան