ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2026 թվականի N 1288-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 230-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՏԵԽԿԱՄ ՏՏԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 230-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» աղյուսակը 1-ին կետի «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը» սյունակի «8461509009» թվերը փոխարինել «8461501909» թվերով․
2) 1-ին կետի «Անվանումը» սյունակի «Endless Wire Cutting Machine/մետաղալար կտրող հաստոց» բառերը փոխարինել «Ալմաստապատ մետաղալարով մետալոկերամիկայի սղոցման հաստոց Մոդելը՝ ESO-GM» բառերով․
3) 1-ին կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Հզորությունը՝ 2.5 ԿՎ Կառուցվածքի նյութ՝ պողպատ և համաձուլվածք Կտրման մեթոդ՝ չոր/թաց կտրում Գծային արագություն՝ 32մ/վ» բառերը փոխարինել «Հզորություն՝ 3․2 ԿՎ Չափսեր՝ 1125մմ x 940մմ x 2200մմ» բառերով։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
27.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |