|
ԲԴԽ-76-Ն-16 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ ԲԴԽ-81-Ն-32 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԲԴԽ-81-Ն-32 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշումը լրացնել նոր 6-րդ և 7-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«6. Սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերով սահմանված կանոններով՝ Դատական ավտոմատացված համակարգից փնտրման արդյունքում արտահանված տվյալների հիման վրա, դատավորի՝ գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ավարտված գործերի որոնման եղանակների իրացման արդյունքում՝ գնահատման ենթակա դատական ակտ պարունակող դատական գործ առկա չլինելու, ինչպես նաև՝ Որոշման 4-րդ և 5-րդ կետերի կանոններով սահմանված քանակից պակաս քանակի գործեր առկա լինելու դեպքերում՝ պատահական ընտրության մեջ ներառվում են նաև գրավոր ընթացակարգով քննված դատական գործերը և պատահական ընտրությունն իրականացվում է Որոշման 4-րդ և 5-րդ կետերով սահմանված եղանակով:
7. Սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերով սահմանված կանոններով՝ Դատական ավտոմատացված համակարգից փնտրման արդյունքում արտահանված տվյալների հիման վրա, դատավորի՝ գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ավարտված գործերի որոնման եղանակների իրացման արդյունքում՝ գնահատման ենթակա դատական ակտ պարունակող դատական գործ առկա չլինելու, ինչպես նաև՝ Որոշման 4-րդ և 5-րդ կետերի կանոններով սահմանված քանակից պակաս քանակի գործեր առկա լինելու դեպքերում, Որոշման 4-րդ և 5-րդ կետերի կանոններով սահմանված քանակը ձևավորվում է Որոշման 4-րդ և 5-րդ կետերի կանոններով հայտնաբերված սահմանված քանակից պակաս քանակի գործերից և Սույն որոշման 6-րդ կետով սահմանված կարգով պատահական ընտրության՝ կրկին իրականացման արդյունքում հայտնաբերված գործերից:»,
2) Որոշման Հավելված 2-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «պարզեցված ընթացակարգով քննված գործերը» բառերից հետո լրացնել «ինչպես նաև այն դատական գործերը, որոնց քննությունը իրականացվել է դռնփակ» բառերը,
3) Որոշման Հավելված 2-ը լրացնել նոր 3.1.-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Սույն կարգի Հավելված 2-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ պատահական ընտրության շրջանակներում գրավոր ընթացակարգով քննված գործերը չներառելու կանոնը չի կիրառվում՝ դատական ավտոմատացված համակարգից փնտրման արդյունքում գնահատման ենթակա դատական ակտ պարունակող դատական գործ առկա չլինելու, ինչպես նաև սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերի կանոններով սահմանված քանակից պակաս քանակի գործեր հայտնաբերվելու դեպքերում:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|