ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 103-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 26-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 02.09.2026
Ընդունող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
25.08.2026
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«25» օգոստոս 2026 թ.

N 26-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 103-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի «ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին» N 103-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ Հավելված)՝

1) 3-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

10)

ՀՀՇՆ 31-05-2026

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 16-ի «ՀՀՇՆ 31-05-2026 «Ավտոկայանատեղեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 13-ի N 28-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N03-Ն հրաման

»,

 

2) 8-րդ կետից «,բայց 1000 սովորողից ոչ ավելի /ՀՀՇՆ II-5.01 շինարարական նորմեր/» բառերը հանել,

3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Դասարանում սովորողների քանակը որոշվում է՝ ելնելով սույն շինարարական նորմերի 10-րդ կետով սահմանված մեկ սովորողի համար սահմանված մակերեսի հաշվարկից, ինչպես նաև հաշվի առնելով 126-րդ կետով սահմանված դասասենյակներում կահավորման ու բնական, արհեստական լուսավորման պահանջները։»:,

4) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«42. Հանրակրթական հաստատությունների տարածքը պետք է կանաչապատվի և ապահովի անհրաժեշտ բնակլիմայական միջավայր համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի:»,

5) 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«58. Հանրակրթական հաստատությունների շենքերի վերգետնյա հարկերի թիվը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20.04-2020 շինարարական նորմերի պահանջներին:»,

6) 82-րդ կետում «9-րդ հավելվածում» բառերը փոխարինել «8-րդ հավելվածում» բառերով,

7) 126-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«126. Հանրակրթական հաստատության հիմնական ուսումնական սենքերում կահավորանքի միջև հեռավորությունները և անցումները պետք է ընդունել համաձայն 9-րդ հավելվածի և պետք է լինեն հետևյալ չափսերի.

1) երկտեղանի սեղանների շարքերի միջև՝ 60 սմ-ից ոչ պակաս,

2) սեղանների շարքի և արտաքին երկայնական պատի միջև՝ 50սմ-ից ոչ պակաս և 70սմ-ից ոչ ավելի,

3) սեղանների շարքի և ներքին երկայնական պատի (միջնորմի) կամ այդ պատի երկայնքով տեղակայված պահարանների միջև՝ 50 սմ-ից ոչ պակաս,

4) վերջին սեղաններից մինչև գրատախտակի դիմաց գտնվող պատը (միջնորմը)՝ 70 սմ-ից ոչ պակաս, արտաքին հետևի պատից՝ 100 սմ,

5) ցուցադրական սեղանից մինչև գրատախտակ՝ 100 սմ-ից ոչ պակաս,

6) առաջին սեղանից մինչև գրատախտակ՝ 240 սմ-ից ոչ պակաս,

7) առավելագույն հեռավորությունն աշակերտական սեղանից մինչև գրատախտակը՝ 860 սմ-ից ոչ ավելի,

8) գրատախտակի ստորին եզրի բարձրությունը հատակից՝ 70-90 սմ,

9) քառակուսի կամ լայնական ուրվագծով դասասենյակներում կահույքի չորս շարք դասավորվածության դեպքում հեռավորությունը գրատախտակից մինչև սեղանների առաջին շարքը պետք է լինի 300 սմ-ից ոչ պակաս,

10) պատուհաններից ամենահեռավոր նստատեղը չպետք է լինի 6.0 մ-ից ավելի:»,

8) 127-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«127. Գրատախտակի տեսանելիության անկյունը 3,0մ երկարությամբ գրատախտակի եզրից մինչև աշակերտի առջևի նստատեղի կենտրոնը պետք է լինի 350 աստիճանից ոչ պակաս՝ կրթության II-III աստիճանների դպրոցների աշակերտների համար և 450 աստիճանից ոչ պակաս՝ կրթության I աստիճանի դպրոցների աշակերտների համար։»,

9) 128-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«128. 9-րդ հավելվածի 1-ից 4-րդ գծապատկերներում տրված են ուսումնական սենքերում և լաբորատորիաներում կահավորանքի տարրերի միջև հեռավորությունները:»,

10) 9-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված 9

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՍԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԿԱՀԱՎՈՐԱՆՔԻ ՏԱՐՐԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գծապատկեր 1. I աստիճանի դպրոցի դասասենյակների կահավորման կազմակերպում

Ներմուծեք նկարագրությունը_24769

 

1) պահարանների կողային կահավորման դեպքում

 

Ներմուծեք նկարագրությունը_24770

 

2) պահարանների կողային կահավորման և երկու արտաքին պատերի առկայության դեպքում

 

Ներմուծեք նկարագրությունը_24771

 

3) պահարանները դասասենյակի հետնամասում կահավորման դեպքում

 

Գծապատկեր 2. II-III աստիճանի դպրոցի դասասենյակների կահավորման կազմակերպում

Ներմուծեք նկարագրությունը_24772

 

1) պահարանների կողային կահավորման դեպքում

Ներմուծեք նկարագրությունը_24773

 

2) պահարանների կողային կահավորման և երկու արտաքին պատերի առկայության դեպքում

 

Ներմուծեք նկարագրությունը_24774

 

3) պահարանները դասասենյակի հետնամասում կահավորման դեպքում

 

 

 

Գծապատկեր 3. Քիմիայի դասասենյակների կահավորման կազմակերպում

 

Ներմուծեք նկարագրությունը_24775

 

Գծապատկեր 4. Ֆիզիկայի դասասենյակների կահավորման կազմակերպում

 

Ներմուծեք նկարագրությունը_24776

»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

8/25/2026

Ե. ՎարդանՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2026 թվական: