ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 878-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 1-ին, 2-րդ և 9-րդ կետերում «այդ թվում` առաջին տեղակալ» սյունակում «1» թիվը փոխարինել «-» նշանով.
2) N 2 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե» տողում «այդ թվում` առաջին տեղակալ» սյունակում «1» թիվը փոխարինել «-» նշանով,
բ. 3-րդ կետում «ՀՀ պետական եկամուտների կոմիտե» տողում «այդ թվում` առաջին տեղակալ» սյունակում «1» թիվը փոխարինել «-» նշանով,
գ. 5-րդ կետում «ՀՀ քաղաքաշինության կոմիտե» տողում «այդ թվում` առաջին տեղակալ» սյունակում «1» թիվը փոխարինել «-» նշանով.
3) N 4 հավելվածի՝
ա․ 1-ին կետում «Քրեակատարողական ծառայություն» տողում «այդ թվում` առաջին տեղակալ» սյունակում «1» թիվը փոխարինել «-» նշանով,
բ․ 2-րդ կետում «Զբոսաշրջության կոմիտե» տողում «այդ թվում` առաջին տեղակալ» սյունակում «1» թիվը փոխարինել «-» նշանով,
գ․ 3-րդ կետում «Էկոպարեկային ծառայություն» տողում «այդ թվում` առաջին տեղակալ» սյունակում «1» թիվը փոխարինել «-» նշանով,
դ․ 5-րդ կետում «Միասնական սոցիալական ծառայություն» տողում «այդ թվում` առաջին տեղակալ» սյունակում «1» թիվը փոխարինել «-» նշանով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 4-ին, բացառությամբ 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 15-ին։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
03.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|