ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 852-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1317-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 04.09.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2026 թվականի N 1317-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 852-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 11-ի ՀՕ-28-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով և 7-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 852-Ն որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքում գտնվող՝ N 1 հավելվածում նշված հողամասի (այսուհետ՝ գույք) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ հետևյալ հիմնավորումներով՝

1) գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը պայմանավորված է ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզկենտրոնում արդիական և միջազգային մրցումային չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ և ժամանակակից ֆուտբոլային ենթակառուցվածքներ կառուցելու անհրաժեշտությամբ.

2) օտարման նպատակի իրագործմամբ կստեղծվեն մանկապատանեկան, սիրողական և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման, միջազգային ու հանրապետական մարզական միջոցառումների անցկացման, բնակչության ֆիզիկական ակտիվության բարձրացման և առողջ ապրելակերպի խթանման նախադրյալներ.

3) գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը կնպաստի Սյունիքի մարզի մարզական կյանքի ակտիվացմանը, նոր ներդրումների ներգրավմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական և զբոսաշրջային ներուժի ու գրավչության բարձրացմանը։

3. Օտարման հիմք դիտարկվող հանրային շահը գերակայում է գույքի սեփականատիրոջ շահերին, քանի որ՝

1) կապահովի միջազգային և հանրապետական մարզական միջոցառումների անցկացումը՝ խթանելով Սյունիքի մարզում և Հայաստանի Հանրապետությունում սոցիալական, առողջապահական և տնտեսական զարգացումը.

2) կնպաստի Սյունիքի մարզի ճանաչելիության բարձրացմանը, այցելությունների և զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, ծառայությունների ոլորտի զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը, լրացուցիչ տնտեսական ակտիվության ձևավորմանը ու նոր ներդրումների ներգրավվմանը.

3) կստեղծի մարզական մշակույթի զարգացման, բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի տարածման, ինչպես նաև բարեկարգ, անվտանգ և ժամանակակից մարզական միջավայրի ձևավորման նախադրյալներ:

4. Հանրության գերակա շահի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց գույքի օտարման, քանի որ միջազգային չափանիշները բավարարող սպորտային համալիր կառուցելու համար անհրաժեշտ տեղադիրքով և քաղաքաշինական պայմաններով ազատ ու չծանրաբեռնված հողամասեր Կապան քաղաքում առկա չեն:

5. Գույքն օգտագործվելու է բացառապես հանրության գերակա շահ ճանաչված օտարման նպատակով և ուղղակիորեն նպաստելու է օտարման նպատակի իրագործմանը, քանի որ ֆուտբոլային մարզադաշտի և ժամանակակից ֆուտբոլային ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներն իրականացվելու են գույքի սահմաններում։

6. Գույքի նկատմամբ ճանաչված հանրության գերակա շահը չհիմնավորված վնաս չի պատճառում օտարվող սեփականության սեփականատիրոջը և ողջամտորեն իրագործելի է սահմանված վերջնաժամկետում:

7. Սահմանել, որ՝

1) օտարվող սեփականության ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության.

2) սեփականության օտարման գործընթացի մեկնարկի վերջնաժամկետը 2027 թվականի մարտի 1-ն է.

3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է.

4) օտարման նպատակի իրագործման մեկնարկի վերջնաժամկետը 2030 թվականի մարտի 1-ն է, իսկ ավարտի վերջնաժամկետը՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 3-ի N 1317-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ

 

Օտարվող սեփականության հասցեն

Կադաստրային ծածկագիրը

Կադաստրային քարտեզում առկա մակերեսը

Հողամասի նպատակային և գործառնական

նշանակությունը

Սեփականատերը

ՀՀ, Սյունիքի մարզ,

ք. Կապան,

Թումանյան փողոց, 11

09-001-0628-

0003

1.81682

հա

Հատուկ

պահպանվող

տարածքների,

Հանգստի համար

նախատեսված

Սյունիքի մարզի

Կապան

համայնք

 

ՍԽԵՄԱ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_24777

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

 

03.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2026 թվական: