ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2026 թվականի N 1318-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 719-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 3-րդ հոդվածում կատարել փոփոխություն, N 1 հավելվածի N 2 աղյուսակում՝ վերաբաշխում, N 3 աղյուսակում՝ փոփոխություններ և լրացումներ, N 3 հավելվածի N 1 աղյուսակում՝ փոփոխություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետը «պետական մարմինների» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող, ոլորտների կառավարմանն օժանդակող իրավաբանական անձանց» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 719-Ն որոշման NN 5 և 7 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) N 5 հավելվածում 1075 ծրագրի 21001 միջոցառման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածի տողում «առաջին կիսամյակ» սյունակում «2,104.5» թվերը փոխարինել «6,217.9» թվերով, «ինն ամիս» սյունակում «15,437.3» թվերը փոխարինել «19,550.7» թվերով, իսկ «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածի տողում «առաջին կիսամյակ» և «ինն ամիս» սյունակներում «115,876.4» թվերը փոխարինել «111,763.0» թվերով.
2) N 7 հավելվածում 1075 ծրագրի 21001 միջոցառման՝
ա. «1. Վերականգնողական աշխատանքներ» տողում «առաջին կիսամյակ» սյունակում «2,104.5» թվերը փոխարինել «6,217.9» թվերով, «ինն ամիս» սյունակում «15,437.3» թվերը փոխարինել «19,550.7» թվերով,
բ. «1. Վերականգնողական աշխատանքներ» մասում ավելացնել «ՀՀ Լոռու մարզ» և «Օձունի տաճարի կոթող-մահարձանի մենասյուների տեղափոխում և կրկնօրինակների պատրաստում» տողերը՝ «առաջին կիսամյակ» և «ինն ամիս» ժամանակահատվածների համար (4,113.4) հազար դրամ գումարի չափով,
գ. «2. Վավերագրման և ուսումնասիրման աշխատանքներ (այդ թվում՝ հետախուզում և պեղում), գիտանախագծային փաստաթղթերի կազմում և փորձաքննում» տողում «առաջին կիսամյակ» և «ինն ամիս» սյունակներում «115,876.4» թվերը փոխարինել «111,763.0» թվերով,
դ. «ՀՀ Արագածոտնի մարզ» տողում «առաջին կիսամյակ» և «ինն ամիս» սյունակներում «38,800.0» թվերը փոխարինել «38,000.0» թվերով,
ե. «Օհանավան գյուղի ժայռափոր համալիրի պեղման, մաքրման աշխատանքներ, քարայրների ամրակայման, տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթեր» տողում «առաջին կիսամյակ» և «ինն ամիս» սյունակներում «10,800.0» թվերը փոխարինել «10,000.0» թվերով,
զ. «ՀՀ Լոռու մարզ» տողում «առաջին կիսամյակ» և «ինն ամիս» սյունակներում «25,800.0» թվերը փոխարինել «25,000.0» թվերով,
է. «Դսեղ համայնքի Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիրի ինժեներաերկրաբանական հետազոտություն» տողում «առաջին կիսամյակ» և «ինն ամիս» սյունակներում «10,800.0» թվերը փոխարինել «10,000.0» թվերով,
ը. «ՀՀ Շիրակի մարզ» տողում «առաջին կիսամյակ» և «ինն ամիս» սյունակներում «16,200.0» թվերը փոխարինել «15,000.0» թվերով,
թ. «Երերույքի տաճարի հարակից քարայրների պեղման-մաքրման աշխատանքներ, քարայրների ամրակայման, տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթեր» տողում «առաջին կիսամյակ» և «ինն ամիս» սյունակներում «16,200.0» թվերը փոխարինել «15,000.0» թվերով,
ժ. «ՀՀ Սյունիքի մարզ» տողում «առաջին կիսամյակ» և «ինն ամիս» սյունակներում «20,076.4» թվերը փոխարինել «18,763.0» թվերով,
ժա. «Երիցվանքի հնագիտական պեղումներ, համալիրի նորոգման, ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթեր» տողում «առաջին կիսամյակ» և «ինն ամիս» սյունակներում «20,076.4» թվերը փոխարինել «18,763.0» թվերով:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տան Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման նպատակով, կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություններ կատարելով 2026 թվականի մարտի 18-ին «ՆԻԿՈԼԱՅ ՄԻԽԱՅԼՈՎ ԱՐԿԱԴԻԻ» ԱՁ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-26/7 պայմանագրում՝ պայմանագրի գնի 21.88 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։
5. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնիի միջնակարգ դպրոցի շենքի նորոգման նպատակով, կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով 2025 թվականի հուլիսի 3-ին «Էֆիկաչո» ՍՊԸ, «ՋԻ ԷԼ ԹԻ» ՍՊԸ և «ՍՏՐՈՅ ԳԱԶ» ՍՊԸ կոնսորցիումի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/14-3 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1869-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի 1-ին ենթակետի «ժզ» պարբերության 2-րդ նախադասության պահանջները։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
04.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|