ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 573-Ա
«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 53,481,600 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Զանգեզուր» կենսոլորտային» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
07.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 573-Ա որոշման |
«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Բարելավել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի բնապահպանական պայմանները: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Կովկասի Բնության Հիմնադրամ (Թուլպենհոֆսշտրասսե 18, 63067 Օֆֆեբնախ, Գերմանիա): |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Մելիք Ստեփանյան փողոց 42/27 շենք, ՀՎՀՀ՝ 09423966): |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, գյուղ Շիկահող, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն: |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
53,481,600 դրամ: |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն: |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքների բնապահպանական պայմաների բարելավում, անտառվերականգնման աշխատանքների իրականացում – 5,200,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 2) «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքներում կենդանական և բուսական աշխարհի մոնիտորինգի իրականացում և վերահսկողության ապահովում – 5,090,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 3) «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի բնականոն գործունեության ապահովման նպատակով նյութատեխնիկական բազայի արդիականացում – 13,000,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 4) «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքներում առկա էկոերթուղիներում վերանորոգման և պահպանման աշխատանքների իրականացում – 16,736,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 5) «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին պատկանող Շիկահող մասնաճյուղում գտնվող շենքի վերանորոգման և պահպանման աշխատանքների իրականացում – 13,455,600 դրամ, իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) հայկական ծրագրերի սպասարկման ծառայության ձեռքբերում – 150,000 դրամ. 2) արխիվացման ծառայությունների ձեռքբերում – 500,000 դրամ. 3) տեղագրական քարտեզների կազմման ծառայությունների ձեռքբերում – 700,000 դրամ, 4) բենզինի ձեռքբերում – 5,200,000 դրամ. 5) շինարարական նյութերի ձեռքբերում – 4,570,000 դրամ. 6) շենքի տանիքի նորոգման աշխատանքների իրականացում – 13,455,600 դրամ. 7) արևային ջրատաքացուցիչ համակարգի ձեռքբերում – 400,000 դրամ. 8) համակարգիչների ձեռքբերում – 1,880,000 դրամ. 9) արևային էներգիայի ստացման համակարգի և արևային վահանակի ձեռքբերում ու տեղադրում – 10,856,000 դրամ. 10) տեսագրության, վերարտադրության, տեսանկարահանման և հեռահաղորդակցման սարքավորումների ձեռքբերում – 7,950,000 դրամ. 11) անօդաչու թռչող սարքերի մասերի ձեռքբերում – 950,000 դրամ. 12) վրանների ձեռքբերում – 950,000 դրամ. 13) նստարանների ձեռքբերում – 200,000 դրամ. 14) հեռախոսների ձեռքբերում – 150,000 դրամ. 15) պատգարակների ձեռքբերում – 160,000 դրամ. 16) սառցարանների ձեռքբերում – 320,000 դրամ. 17) ջեռուցման կաթսայի ձեռքբերում – 580,000 դրամ. 18) հակահրդեհային սարքի ձեռքբերում – 60,000 դրամ. 19) օդորակչի ձեռքբերում – 600,000 դրամ. 20) առաջին օգնության արկղերի ձեռքբերում – 550,000 դրամ. 21) ուղեփակոցի ձեռքբերում – 900,000 դրամ. 22) մաքրման կայանի ձեռքբերում – 1,500,000 դրամ. 23) գիշերային տեսողության սարքի ձեռքբերում – 900,000 դրամ։ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
1) հայկական ծրագրերի սպասարկման ծառայության ձեռքբերում – 150,000 դրամ. 2) արխիվացման ծառայությունների ձեռքբերում – 500,000 դրամ. 3) տեղագրական քարտեզների կազմման ծառայությունների ձեռքբերում – 700,000 դրամ։ |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) Հաշվետվությունների ներկայացում բարեգործին և Շրջակա միջավայրի նախարարություն. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմին։ |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
07.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |