ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 587-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (09.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 587-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքային զարգացում» ծրագրի մասին» N 875-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Թիմ Իսթեյթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08221576) 2026 թվականի օգոստոսի 20-ին կնքված՝ N 100-2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շենքի կաթսայատան շինարարական աշխատանքների իրականացում՝ 18,832,886 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Լեգիոն Պարիսպ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00075973) և «Թիմ Իսթեյթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08221576) 2026 թվականի օգոստոսի 20-ին կնքված՝ N 99-2026 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Լեգիոն Պարիսպ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնի շենքի կաթսայատան ջրամեկուսացման աշխատանքների իրականացում՝ 4,366,495 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Թիմ Իսթեյթ» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքների կատարման պայմանների ապահովման, համակարգման, վերահսկման աշխատանքների իրականացում՝ 218,325 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


08.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան