ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 901-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՀՕ-309-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-309-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
09.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 901-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծն ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատաս-խանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
|
1․ |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխու- թյուններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2026 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
2026 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
«Հայաստանի Հանրապե-տության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխու-թյուններ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-309-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետ |
|
2․ |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխու- թյուններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2026 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
2026 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
«Հայաստանի Հանրապե-տության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխու-թյուններ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-309-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետ |
|
3․ |
«Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություն- ներ մատուցելիս էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառության գործունեության ոլորտները, դեպքերը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2026 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
2026 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
«Հայաստանի Հանրապե-տության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխու-թյուններ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-309-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետ |
|
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2026 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
2026 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
«Հայաստանի Հանրապե-տության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխու-թյուններ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-309-Ն օրենքի 1-ին հոդված |
|
5․ |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի N 588-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2026 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
2026 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
«Հայաստանի Հանրապե-տության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխու-թյուններ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-309-Ն օրենքի 3-րդ հոդված |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
09.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|