ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԽՆԱՄՔ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 05-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (20.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2026
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.08.2026
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«20» օգոստոս 2026 թ.

թիվ 05-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԽՆԱՄՔ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Երեխաների երկարաժամկետ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների գործունեության մասին» Ձև 1-խնամք (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելվածի 1-ի:

2. Հաստատել «Երեխաների երկարաժամկետ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների գործունեության մասին» Ձև 1-խնամք (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Նախագահ՝

 

20 օգոստոս 2026 թ.

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2026 թվականի օգոստոսի 20-ի

թիվ 05-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_24707

ՁԵՎ 1-խնամք (տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_24780

 

Ղեկավար`

___________________________

(Ազգանուն, անուն)

_______________________

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)`

___________________________

(Ազգանուն, անուն)

_______________________

(Ստորագրություն)

 

« ____ » ____________  _____թ.

 

Բաժին 1. Շենքային պայմանները

 

միավոր

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Ընդամենը

Ա

Բ

1

Շենքի ընդհանուր վիճակ, այդ թվում՝

100

 

բավարար է

100.1

 

պահանջվում է ընթացիկ վերանորոգում

100.2

 

պահանջվում է հիմնական վերանորոգում

100.3

 

վթարային է

100.4

 

այլ

100.9

 

Շենքում ջրամատակարարման առկայությունը, այդ թվում՝

110

 

կենտրոնացված` շուրջօրյա

110.1

 

կենտրոնացված` ժամանակացույցով (գրաֆիկով)

110.2

 

սեփական ջրաղբյուր

110.3

 

այլ

110.9

 

Շենքում տաք ջրամատակարարման առկայությունը, այդ թվում՝

120

 

կենտրոնացված

120.1

 

անհատական (լոկալ)

120.2

 

բացակայում է

120.3

 

այլ

120.9

 

Շենքի կոյուղացումը, այդ թվում՝

130

 

կոյուղու կենտրոնացված համակարգին միացված

130.1

 

տեղական (լոկալ) ցանցին միացված

130.2

 

այլ

130.9

 

Շենքի ջեռուցումը, այդ թվում՝

140

 

կենտրոնացված

140.1

 

անհատական (լոկալ)

140.2

 

բացակայում է

140.3

 

այլ

140.9

 

Նախագծային հզորությունը (նախատեսված տեղերի քանակը)

150

 

Բաժին 2. Շենքի և դրան կից կամ ամրակցված այլ տարածքների ընդհանուր մակերեսը

 

քառ. մ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Ընդամենը

Ա

Բ

1

Շենքի ընդհանուր մակերեսը

200

 

Շենքին կից կամ ամրակցված այլ տարածքների ընդհանուր մակերեսը

210

 

 

Բաժին 3. Երեխաների թվաքանակի սեռատարիքային բաշխվածությունը և շարժը

 

մարդ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-գիրը

Ընդա-մենը

նրան-ցից` իգա-կան

այդ թվում՝ ըստ տարիքի և սեռի

մինչև 1 տարեկան

1-6 տարեկան

7-9 տարեկան

10-12 տարեկան

13-17 տարեկան

18 և բարձր տարիքի

ընդա-մենը

նրան-ցից` իգական

ընդա-մենը

նրան-ցից` իգական

ընդա-մենը

նրան-ցից` իգական

ընդա-մենը

նրան-ցից` իգական

ընդա-մենը

նրան-ցից` իգական

ընդա-մենը

նրան-ցից` իգական

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

Երեխաների թվաքանակը տարեսկզբին

300

                           

Դուրս են եկել, ընդամենը, այդ թվում՝

310

                           

վերամիավորվել են կենսաբանական ընտանիքի հետ

310.1

                           

 վերաուղեգրվել են բնակչության սոցիալական պաշտպանության այլ հաստատություն

310.2

                           

դուրս են գրվել շրջանավարտ լինելու հանգամանքով պայամանավորված

310.3

                           

տեղավորվել են խնամակալ ընտանիք

310.4

                           

տեղավորվել են խնամատար ընտանիք

310.5

                           

որդեգրվածներ

310.6

                           

մահացել են

310.7

                           

դուրս են եկել այլ պատճառներով

310.8

                           

Ընդունվել են, ընդամենը, նրանցից՝

320

                           

ընդունվել են բնակչության սոցիալական պաշտպանության այլ հաստատությունից

320.1

                           

ընդունվել են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի շուրջօրյա խնամքի բաղադրիչից

320.2

                           

Երեխաների թվաքանակը տարեվերջին, տող (300-310+320), նրանցից՝

330

                           

անկողնային խնամքի կարիք ունեցողներ

330.1

                           

կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ծանր ախտահարում ունեցողներ

330.2

                           

330 տողից՝ դպրոց հաճախողներ

340

                           

330 տողից՝ հաշմանդամություն ունեցողներ

350

                           

330 տողից՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողներ

360

                           

Բաժին 4. Աշխատակազմի թվաքանակն՝ ըստ սեռի և կրթական մակարդակի

մարդ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-գիրը

Ընդա-մենը

նրանցից` իգական

այդ թվում՝ ըստ կրթական մակարդակի

բարձրագույն

միջին մասնագիտական

միջնակարգ

ընդա-մենը

նրանցից` իգական

ընդա-մենը

նրանցից` իգական

ընդա-մենը

նրանցից` իգական

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

Ընդամենը, այդ թվում`

400

               

մանկավարժներ, այդ թվում՝

400.1

               

դաստիարակներ

400.1.1

               

հոգեբաներ

400.1.2

               

սոցիալական

աշխատողներ

400.1.3

               

սոցիալական

մանկավարժներ

400.1.4

               

հատուկ

մանկավարժներ

400.1.5

               

լոգոպեդներ

400.1.6

               

բժիշկներ

400.2

               

միջին բուժանձնակազմ

400.3

               

կրտսեր բուժանձնակազմ (դայակներ)

400.4

               

խոհարարներ

400.5

               

սպասարկող այլ անձնակազմ

400.6

               

 

Հավելված 2

 Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2026 թվականի օգոստոսի 20-ի

թիվ 05-Ն որոշման

 

 Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԽՆԱՄՔ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգով կարգավորվում է «Երեխաների երկարաժամկետ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների գործունեության մասին» Ձև 1-խնամք (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են երեխաների երկարաժամկետ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը: Տվյալները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Բաժին 1-ում լրացվում են երեխաների երկարաժամկետ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների շենքային պայմանների վերաբերյալ տվյալները: Պատասխաններն ընտրելիս հաշվի առնել հետևյալը.

1) «100.1»-«100.9» ծածկագրերով տողերում նշվում է շենքի ընդհանուր վիճակի վերաբերյալ տվյալները,

2) «110.1»-«130.9» ծածկագրերով տողերում նշվում է ջրամատակարարման, տաք ջրամատակարարման և կոյուղացման վերաբերյալ տվյալները,

3) «140.1»-«140.9» ծածկագրերով տողերում նշվում է ջեռուցման վերաբերյալ տվյալները,

4) «150» ծածկագրով տողում լրացվում է երեխաների երկարաժամկետ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատության նախագծային հզորությունը (նախատեսված տեղերի քանակը, այլ ոչ թե փաստացի զբաղեցված տեղերի կամ երեխաների թվաքանակը):

5) Սույն հրահանգի 5-րդ կետի տվյալները լրացվում են համապատասխան պայմաններ ունեցող շենքերի քանակի թվով:

 

3. ՇԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ԿԱՄ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԱՅԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍԸ

 

6. Բաժին 2-ում լրացվում են.

1) «200» ծածկագրով տողում՝ տվյալներ երեխաների երկարաժամկետ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների շենքերի ընդհանուր մակերեսի վերաբերյալ,

2) «210» ծածկագրով տողում՝ երեխաների երկարաժամկետ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններին շենքերին կից կամ ամրակցված այլ տարածքների ընդհանուր մակերեսի վերաբերյալ:

 

4. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՐԺԸ

 

7. Բաժին 3-ում լրացվում են.

1) «300», «330»-«360» ծածկագրերով տողերում՝ երեխաների երկարաժամկետ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում գտնվող երեխաների թվաքանակի և նրանց սեռատարիքային բաշխվածության վերաբերյալ տվյալներ,

2) «310»-«310.8», «320»-«320.2» ծածկագրերով տողերում՝ հաշվետու տարվա ընթացքում երեխաների քանակական շարժի մասին տվյալներ,

3) «310» ծածկագրով տողում ինքնաշխատ արտացոլվում է «310.1»-«310.8» ծածկագրերով տողերի գումարը,

4) «320» ծածկագրով տողում ինքնաշխատ արտացոլվում է «320.1»-«320.2» ծածկագրերով տողերի գումարը,

5) «330» ծածկագրով տողում ինքնաշխատ արտացոլվում է «330.1»-«330.2» ծածկագրերով տողերի գումարը:

 

5. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ՝ ԸՍՏ ՍԵՌԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ

 

8. Բաժին 4-ում լրացվում են.

1) «400» ծածկագրով տողում՝ երեխաների երկարաժամկետ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների ամբողջ աշխատակազմի վերաբերյալ տվյալներ` ըստ նրանց սեռի և կրթական մակարդակի,

2) «400.1»-«400.6» ծածկագրերով տողերում՝ երեխաների երկարաժամկետ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների երեխաներին սպասարկող աշխատակազմը,

3) «400» ծածկագրով տողում ինքնաշխատ արտացոլվում է «400.1», «400.2»-«400.6» ծածկագրերով տողերի գումարը,

4) «400.1» ծածկագրով տողում ինքնաշխատ արտացոլվում է «400.1.1»-«400.1.6» ծածկագրերով տողերի գումարը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2026 թվական: