ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 904-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 332-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի ապրիլի 15-ի «Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 332-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Ազգային կոմիտեի նախագահին` մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը ամենամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:».
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
11.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 904-Ա որոշման |
|
«Հավելված ՀՀ վարչապետի N 332-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԽԱՂԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (ազգային կոմիտեի նախագահ)
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (ազգային կոմիտեի քարտուղար)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օլիմպիական շարժման և ծրագրերի իրականացման բաժնի պետ (համաձայնությամբ)
«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)»:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
11.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|