ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1061-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 958-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (12.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.09.2026
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
09.09.2026
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«09» սեպտեմբերի 2026 թ.

N 958-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1061-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 10-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին չհամապատասխանող կամ պետական գրանցում (հաշվառում) չունեցող՝ հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման կարգը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 380.1-ին և 381-րդ հոդվածների պահանջները չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման կարգը սահմանելու մասին» թիվ 1061-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը․

1) 3-րդ կետում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում՝ նշված ժամկետից հետո հաշվառումից հանման ենթակա hարկ վճարողների հայտնաբերելու դեպքում հարկային մարմինը համապատասխան տեղեկությունները ստանալու նպատակով հարցումները կատարում է հայտնաբերելու օրվան հաջորդող մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում։»,

2) 4-րդ կետում «2-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

9/9/2026

Է. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան