ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1334-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (12.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.09.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2026 թվականի N 1334-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման հավելվածով հաստատված բյուջեների կատարման կարգի 38.1-ին կետի 2-րդ և 5-րդ ենթակետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության միջև 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված համաձայնագրի Հավելված Զ-ն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հաստատել Բարձր մակարդակի հատվածին մասնակցելու համար բարձրաստիճան մեկ պատվիրակի (նախարարի մակարդակով)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսավորվող երկրների ցանկը՝ համաձայն N 5 հավելվածի։

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը Բարձր մակարդակի հատվածի բարձրաստիճան ներկայացուցիչների՝

1) կեցության և հյուրանոցային ծախսերն իրականացնել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկի 10-րդ կետի՝ պատվիրակությունների ընդունման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հիմքով.

2) ավիատոմսերի գնումը կամ հատուցումն իրականացնել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկի 44-րդ կետի հիմքով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 1704-Ն որոշման հավելվածով հաստատված ավիատոմսերի ձեռքբերման պայմանները։

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը, անհրաժեշտության դեպքում, սույն որոշման շրջանակներում կատարվող ծախսերի համար նախատեսված գումարները շրջանառել նաև մարմնի բանկային վճարային քարտերի և գնում չհանդիսացող ծախսերի ֆինանսավորման միջոցով՝ ինքնուրույն կատարելով գնումների պլանի փոփոխություններ։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպեմբերի 11 N 1334-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպեմբերի 11 N 1334-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպեմբերի 11 N 1334-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպեմբերի 11 N 1334-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպեմբերի 11 N 1334-Ն որոշման

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան