ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-81-Ն-18
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (16.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.14-2026.09.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.09.2026
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.09.2026
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2026

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
 

ԲԴԽ-81-Ն-18

2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 14-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ներսիսյան Արմեն Գոգոլի» բառերը հանել,

2) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 21-րդ կետի «Նստավայր» սյունակի «Սևան» բառը փոխարինել «Երևան» բառով,

3) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 21-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գեղարքունիքի մարզի և Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան (Չարենցավան համայնքի Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան գյուղեր), Արգել, Թեղենիք, Լեռնանիստ, Մեղրաձոր (Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր, Արտավազ, Հանքավան, Մարմարիկ գյուղեր), Ջրառատ, Սոլակ, Քաղսի և Քարաշամբ համայնքների վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Երևան քաղաքի, Արմավիրի, Արարատի և Վայոց ձորի մարզերի վարչական տարածքներ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Ագարակ (Աշտարակի շրջ.), Ալագյազ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Բազմաղբյուր, Բյուրական, Ծաղկահովիտ, Կարբի, Կոշ, Ղազարավան, Մելիքգյուղ, Նոր Եդեսիա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, Սասունիկ, Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական և Օրգով համայնքների, Կոտայքի մարզի Աբովյան, Ակունք (Ակունք համայնքի Զառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք, Հատիս, Նոր գյուղ, Սևաբերդ գյուղեր), Առինջ, Արամուս, Արզնի, Բալահովիտ, Բյուրեղավան (Բյուրեղավան համայնքի Նուռնուս, Ջրաբեր գյուղեր), Գառնի, Գեղադիր, Գեղաշեն, Գետամեջ, Գեղարդ, Գետարգել, Գողթ, Եղվարդ (Եղվարդ համայնքի Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Սարալանջ գյուղեր), Կաթնաղբյուր, Կամարիս, Հացավան, Մայակովսկի, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Երզնկա, Նոր Հաճն, Ողջաբերդ, Պռոշյան, Պտղնի, Ջրվեժ, (Ջրվեժ համայնքի Զովք, Ձորաղբյուր գյուղեր), Վերին Պտղնի, Քանաքեռավան և Քասախ համայնքների վարչական տարածքներ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ


2026 թ. սեպտեմբերի 14
ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2026 թվական: