ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 08-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (16.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.14-2026.09.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.09.2026
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.09.2026
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«09» սեպտեմբեր 2026 թ.

թիվ 08-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի հուլիսի 12-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների, բազմամյա տնկարկների տարածությունների և դրանցից ստացված համախառն բերքի ու միջին բերքատվության մասին» Ձև 29-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 37-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասինե թիվ 35-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանաբար համաձայն սույն որոշման հավելված 1-ի և հավելված 2-ի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

 

09 սեպտեմբեր 2026 թ.

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2026 թվականի սեպտեմբերի 9-ի

թիվ 08-Ն որոշման

 

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի հուլիսի 12-ի

թիվ 35-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_24789

 

Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-գիրը

Ցանքային տարածու-թյուն, հեկտար

Ընդհա-նուր բերքա-հավաքի տարածու-թյուն, հեկտար

Հավաքված է բերք, ընդամենը, ցենտներ

Բերք հավաքված, ցենտներ

Միջին բերքը մեկ հեկտարից, ց/հա

(սյ3 / սյ2)

սկզբնական

քաշ

մաքրումից (զտումից)

հետո քաշ

կրկնակի ցան-քերից

պտղի և խաղողի այգիների միջշար-քային տարածու-թյուներից

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

Հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը (100.1+…+100.11), այդ թվում՝

100

             

աշնանացան ցորեն

100.1

             

աշնանացան տարեկան

100.2

             

աշնանացան գարի

100.3

             

այլ աշնանացան հացահատիկային մշակաբույսեր

100.4

             

գարնանացան ցորեն

100.5

             

գարնանացան տարեկան

100.6

             

գարնանացան գարի

100.7

             

վարսակ

100.8

             

հաճար

100.9

             

եգիպտացորեն` լրիվ հասունացած, հատիկի համար

100.10

             

այլ գարնանացան հացահատիկային մշակաբույսեր

100.11

             

աշնանացանից լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը

105

 

X

X

X

X

X

X

Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (110.1+…+110.5), այդ թվում՝

110

             

ոլոռ

110.1

             

լոբի

110.2

             

սիսեռ

110.3

             

ոսպ

110.4

             

այլ հատիկաընդեղենային մշակաբույսեր

110.5

             

Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը (115.1+…+115.5), այդ թվում՝

115

             

ծխախոտ (հաշվարկային՝ չոր քաշով)

115.1

             

կտավատ

115.2

             

արևածաղիկ (յուղատու և հրուշակեղենի)

115.3

             

շաքարի ճակնդեղ

115.4

     

X

     

այլ տեխնիկական մշակաբույսեր

115.5

   

X

X

X

X

X

Կարտոֆիլ

120

     

X

     

Բոստանային մշակաբույսեր, ընդամենը (125.1+…+125.4), այդ թվում՝

125

     

X

     

ձմերուկ

125.1

     

X

     

սեխ

125.2

     

X

     

այլ բոստանային մշակաբույսեր

125.3

     

X

     

սերմադաշտեր

125.4

     

X

X

X

 

Բանջարանոցային մշակաբույսեր՝ ներառյալ աշնանը ցանվածը, (առանց ջերմատների և ջերմոցների), ընդամենը (130.1+…+130.13), այդ թվում՝

130

     

X

     

կաղամբ, որից՝

130.1

     

X

     

 ծաղկակաղամբ

130.1.1

     

X

     

վարունգ

130.2

     

X

     

լոլիկ

130.3

     

X

     

սմբուկ (բադրիջան)

130.4

     

X

     

տաքդեղ (բիբար)

130.5

     

X

     

սեղանի ճակնդեղ

130.6

     

X

     

գազար

130.7

     

X

     

սոխ

130.8

     

X

     

սխտոր

130.9

     

X

     

կանաչ ոլոռ

130.10

     

X

     

կանաչ լոբի

130.11

     

X

     

այլ բանջարանոցային մշակաբույսեր

130.12

     

X

     

սերմադաշտեր

130.13

     

X

X

X

 

Բանջարաբոստանային մշակաբույսեր (առանց ջերմատների և ջերմոցների), ընդամենը (125+130), այդ թվում՝

135

     

X

     

Մշակաբույսեր ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը (140.2+140.3+140.4), որից՝

140

   

X

X

X

X

X

ջերմատներում

140.1

   

X

X

X

X

X

ընդամենը տող 140-ից`

բանջարեղեն ջերմատներում և ջերմոցներում,

ընդամենը (140.2.1+140.2.2+140.2.3+140.2.4), այդ թվում՝

140.2

     

X

 

X

 

վարունգ

140.2.1

     

X

 

X

 

լոլիկ

140.2.2

     

X

 

X

 

տաքդեղ (բիբար)

140.2.3

     

X

 

X

 

այլ բանջարեղեն

140.2.4

     

X

 

X

 

ծաղիկ ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը (սյուն 3-ը հատով)

140.3

     

X

X

X

X

այլ մշակաբույսեր ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը

140.4

   

X

X

X

X

X

Սունկ (ներառյալ ջերմատան ու ջերմոցի), ընդամենը (մ2), որից՝

145

     

X

X

X

X

ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը

145.1

     

X

X

X

X

Ծաղիկ առանց ջերմատան և ջերմոցի, ընդամենը (սյուն 3-ը հատով)

150

     

X

X

X

X

Կերային մշակաբույսեր, ընդամենը (155.1+155.2+155.3+155.4+155.5+155.6+155.7+155.8), այդ թվում՝

155

   

X

X

X

X

X

կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար, որից՝

155.1

     

X

     

սերմադաշտեր

155.1.1

     

X

X

X

 

բոստանային մշակաբույսեր անասնակերի համար

155.2

     

X

     

եգիպտացորեն` սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար (կանաչ զանգված), ընդամենը, որից՝

155.3

     

X

     

սիլոսի համար

155.3.1

X

   

X

     

սիլոսային մշակաբույսեր (առանց եգիպտացորենի)

155.4

     

X

     

միամյա խոտեր, ընդամենը, որից՝

155.5

 

X

X

X

X

X

X

օգտագործված են խոտի համար

155.5.1

X

   

X

     

օգտագործված են կանաչ կերի, սենաժի և այլի համար (կանաչ զանգված)

155.5.2

X

   

X

     

բազմամյա խոտերի ընթացիկ տարվա ցանք (ներառյալ անցած տարվա աշնան ցանածը), որից՝

155.6

 

X

X

X

X

X

X

օգտագործված են խոտի համար

155.6.1

X

   

X

     

օգտագործված են կանաչ կերի, սենաժի և այլի համար (կանաչ զանգված)

155.6.2

X

   

X

     

բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը, որից՝

155.7

 

X

X

X

X

X

X

օգտագործված են խոտի համար

155.7.1

X

   

X

     

օգտագործված են կանաչ կերի, սենաժի և այլի համար (կանաչ զանգված)

155.7.2

X

   

X

     

բազմամյա խոտեր սերմերի համար, ընդամենը, որից՝

155.8

 

X

X

X

X

X

X

առվույտ

155.8.1

X

 

X

 

X

X

 

կորնգան

155.8.2

X

 

X

 

X

X

 

Թելատու մշակաբույսեր, ընդամենը (160.1+160.2), այդ թվում՝

160

       

X

X

 

բամբակ

160.1

       

X

X

 

այլ թելատու մշակաբույսեր

160.2

       

X

X

 

Ընդամենը ցանքային տարածություն հաշվետու տարվա բերքի տակ (100+110+115+120+135+140+150+155+160), որից՝

165

 

X

X

X

X

X

X

ցանված է պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում

165.1

 

X

X

X

X

X

X

Կատարվել է կրկնակի ցանք

170

 

X

X

X

X

X

X

Կատարվել է ենթացանք, ներառյալ աշնանը կատարվածը, որից՝

175

 

X

X

X

X

X

X

բազմամյա խոտերի

175.1

     

X

X

X

 

Բնական խոտհարքներ, ընդամենը, որից՝

180

X

   

X

X

X

 

օգտագործված են խոտի համար

180.1

X

   

X

X

X

 

Հավաքված է խոտ չօգտագործված վարելահողերից

185

X

   

X

X

X

 

Ցելերի տարածությունը (մաքուր, սիդերալ, կուլիսային և սև ցելեր)

190

 

X

X

X

X

X

X

 

Բաժին 2. Բազմամյա տնկարկների տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծած-կագիրը

Ընդամենը

տնկարկներ,

հեկտար

որից` տնկարկներ պտղատու հասակի, հեկտար

Փաստացի հավաքված բերքը, ցենտներ

Միջին

բերքը մեկ

հեկտարից,

ց/հա

(սյ 4/սյ 2)

Ընդամենը

որից` պտղատու հասակի տնկարկներից

Ա

Բ

1

2

3

4

5

Պտուղ և հատապտուղ (առանց ջերմատների և ջերմոցների) (ներառյալ տնկարանները), ընդամենը (200.1+…+200.7), այդ թվում՝

200

         

հնդավոր, ընդամենը,

որից՝

200.1

         

խնձոր

200.1.1

         

տանձ

200.1.2

         

սերկևիլ

200.1.3

         

կորիզավոր, ընդամենը,

որից՝

200.2

         

ծիրան

200.2.1

         

դեղձ (ներառյալ

նեկտարին)

200.2.2

         

կեռաս

200.2.3

         

սալոր

200.2.4

         

բալ

200.2.5

         

հոն

200.2.6

         

ընկուզապտուղ,

ընդամենը, որից՝

200.3

         

ընկույզ

200.3.1

         

տխիլ (պնդուկ)

200.3.2

         

նուշ

200.3.3

         

պիստակ

200.3.4

         

մերձարևադարձային,

ընդամենը, որից՝

200.4

         

թուզ

200.4.1

         

նուռ

200.4.2

         

արքայանարինջ

(կորոլյոկ)

200.4.3

         

այլ պտուղներ

200.5

         

պտղի տնկարան

200.6

 

X

X

X

X

հատապտուղ բաց դաշտում, ներառյալ պտղատու տնկարկների միջշարքային տարածություններում տնկվածը և տնկարանները, ընդամենը, որից՝

200.7

         

ելակ

200.7.1

         

ազնվամորի

200.7.2

         

հաղարջ (բոլոր

տեսակի)

200.7.3

         

հատապտղի

տնկարան

200.7.4

 

X

X

X

X

Հատապտուղ ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը, որից՝

205

         

ելակ

205.1

         

ազնվամորի

205.2

         

հատապտղի տնկարան

205.3

 

X

X

X

X

Խաղող (ներառյալ տնկարանները), ընդամենը (210.1+210.2+210.3+210.4), այդ թվում՝

210

         

տեխնիկական խաղող

210.1

         

սեղանի խաղող

210.2

         

ունիվերսալ (բազմաբնույթ) խաղող

210.3

         

խաղողի տնկարան

210.4

 

X

X

X

X

Ղեկավար /Անհատ ձեռնարկատեր/

 ____________________

(Ազգանուն, անուն)

____________________

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

լիազորված անձ)՝

____________________

(Ազգանուն, անուն)

____________________

(Ստորագրություն)

   

«___ » ____________20___թ.»:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2026 թվականի սեպտեմբերի 9-ի

թիվ 08-Ն որոշման

 

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի հուլիսի 12-ի

թիվ 35-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԻ ՈՒ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 ՁԵՎ 29-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների, բազմամյա տնկարկների տարածությունների և դրանցից ստացված համախառն բերքի ու միջին բերքատվության մասին» Ձև 29-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, աճողական՝ տարվա սկզբից:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածություն՝ գյուղատնտեսական նշանակության հողերի՝ վարելահողի, խոտհարքների, արոտավայրերի, պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններում և այլ հողերի վրա բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նպատակով փաստացի կատարված ցանքի, ներառյալ կրկնակի ցանքի և ենթացանքի հիմնական համարվող մշակաբույսի տարածություններ՝ հաշվետու ժամանակահատվածում,

2) միջին բերքատվություն՝ հաշվարկվում է՝ հավաքված բերքի ցուցանիշը (առանց պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններից, կրկնակի ցանքի և ենթացանքի հիմնական չհամարվող մշակաբույսերի տարածություններից հավաքված բերքի) հարաբերելով բերքահավաքի տարածության ցուցանիշի վրա, բազմամյա տնկարկների դեպքում՝ պտղատու հասակի տարածությունից հավաքված բերքի ցուցանիշը հարաբերելով պտղատու հասակի տարածության ցուցանիշի վրա

3) կրկնակի ցանք՝ հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանք, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք,

4) ենթացանք՝ միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանք,

5) ջերմատներ՝ տարբեր չափերի կառույցներ, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական արտադրանքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, հատապտուղներ և այլն),

6) ջերմոցներ՝ կառույցներ, որոնք կարող են ունենալ շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ), որոնց շահագործումը հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել բանջարեղեն, հատապտուղներ և այլն (ջերմատներից տարբերվում են նրանով, որ չունեն ջեռուցման համակարգ),

7) ցել՝ գյուղատնտեսական հողատեսք, ցանքաշրջանառության դաշտ, վարած հող, որն ամբողջ վեգետացիայի (կամ դրա մի մասի) ընթացքում չի զբաղեցվում ցանքերով և համարվում է հողի բերրիության բարձրացման, խոնավության և սննդանյութերի կուտակման, մոլախոտերի ոչնչացման, բերքատվության բարձրացման արդյունավետ ագրոտեխնիկական միջոցառում,

8) սև ցելեր` հողատարածություններ, որոնք հերկվել են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով,

9) մաքուր ցելեր` հողատարածություններ, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում,

10) սիդերալ ցելեր` հողատարածություններ, որոնց վրա ցանվել է հատիկաընդեղեն մշակաբույսեր, որը կանաչ վիճակում հերկվում է, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով,

11) կուլիսային ցելեր` հողատարածություններ, որոնց վրա կատարվել է բարձրացողուն մշակաբույսերի ցանք` նպատակ ունենալով դաշտում ձմռանը ձյուն կուտակել:

 

3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. «Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին» բաժնում.

1) «Ցանքային տարածություն, հեկտար» սյունակում («100»-«190» ծածկագրերով տողեր) լրացվում են (ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ) ճշտված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների վերաբերյալ ցուցանիշներ:

2) «Ընդհանուր բերքահավաքի տարածություն, հեկտար» սյունակում («100»-«190» ծածկագրերով տողեր) լրացվում են ցուցանիշներ գյուղատնտեսական մշակաբույսերի այն տարածությունների վերաբերյալ, որոնցից հաշվետու ժամանակահատվածում բերք է հավաքվել: Այս ցուցանիշների մեջ չեն ներառվում պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում կատարված, ինչպես նաև կրկնակի և ենթացանքի՝ հիմնական չհամարվող մշակաբույսերի, ցանքերի տարածությունները:

3) «Հավաքված է բերք, ընդամենը, ցենտներ» սյունակում («100»-«190» ծածկագրերով տողեր) լրացվում են բերքահավաքի ամբողջ տարածությունից հավաքված բերքի վերաբերյալ ցուցանիշներ (համախառն բերքը): Այս ցուցանիշները չեն ներառում հիմնական չհամարվող կրկնակի ցանքերից, ենթացանքից և պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններից հավաքված բերքը:

4) «Բերք հավաքված կրկնակի ցանքերից, պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններից, ցենտներ» սյունակում («100»-«190» ծածկագրերով տողեր) լրացվում են կրկնակի ցանքերից և պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններից հավաքված բերքի վերաբերյալ ցուցանիշներ:

5) «Միջին բերքը մեկ հեկտարից, ց/հա» սյունակում («100»-«190» ծածկագրերով տողեր) լրացվում են մշակաբույսերի միջին բերքատվության (սյունակ 3 հարաբերած սյունակ 2) վերաբերյալ ցուցանիշներ:

6) «100» ծածկագրով տողում լրացվում են ընդամենն աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

7) «100.1»-«100.11» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար. աշնանացան՝ ցորենի, տարեկանի, գարու և այլ աշնանացան հացահատիկային մշակաբույսերի և գարնանացան՝ ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, հաճարի, հատիկի համար եգիպտացորենի և այլ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

8) «105» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարը, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են:

9) «110» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը հատիկաընդեղենային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

10) «110.1»-«110.5» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար՝ ոլոռի, լոբու, սիսեռի, ոսպի և այլ հատիկաընդեղենային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

11) «115» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը տեխնիկական մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

12) «115.1»-«115.5» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար՝ ծխախոտի՝ հաշվարկային (չոր քաշով), կտավատի, արևածաղկի, շաքարի ճակնդեղի և այլ տեխնիկական մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

13) «120» ծածկագրով տողում լրացվում են կարտոֆիլի ընդամենը վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների վերաբերյալ ցուցանիշներ:

14) «125» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը բոստանային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

15) «125.1»-«125.4» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար՝ ձմերուկի, սեխի, այլ բոստանային մշակաբույսերի և սերմադաշտերի վերաբերյալ ցուցանիշներ:

16) «130» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը բանջարանոցային մշակաբույսերի՝ ներառյալ աշնանը ցանվածը, վերաբերյալ ցուցանիշներ (առանց ջերմատների և ջերմոցների):

17) «130.1»-«130.13» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար՝ կաղամբի, որից՝ ծաղկակաղամբի, վարունգի, լոլիկի, սմբուկի (բադրիջանի), տաքդեղի (բիբարի), սեղանի ճակնդեղի, գազարի, սոխի, սխտորի, կանաչ ոլոռի, կանաչ լոբու, այլ բանջարանոցային մշակաբույսերի (ներառյալ կանաչեղենը) և սերմադաշտերի վերաբերյալ ցուցանիշներ (առանց ջերմատների և ջերմոցների):

18) «140» ծածկագրով տողում լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված մշակաբույսերի (ներառյալ սածիլների, ծաղկի տնկանյութի և այլնի) ցանքային տարածությունների և բերքահավաքի տարածությունների վերաբերյալ ցուցանիշներ:

19) «140.2» ծածկագրով տողում լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված ընդամենը բանջարեղենի վերաբերյալ ցուցանիշներ, այդ թվում՝ «140.2.1»-«140.2.4» ծածկագրերով տողերում համապատասխանաբար` վարունգի, լոլիկի, տաքդեղի (բիբարի) և այլ բանջարեղենի (չթվարկված մյուս բոլոր բանջարանոցային մշակաբույսերը ներառյալ կանաչեղենը) վերաբերյալ ցուցանիշներ։

20) «140.3» ծածկագրով տողում լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված ծաղկի իսկ «140.4» ծածկագրով տողում լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված այլ (կարտոֆիլ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

21) «145» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը բոլոր տեսակի սնկերի վերաբերյալ ցուցանիշներ (ներառյալ ջերմատներում և ջերմոցներում աճեցված սնկերը), որից՝ «145.1» ծածկագրով տողում միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված սնկերի վերաբերյալ ցուցանիշներ։

22) «150» ծածկագրով տողում լրացվում են բաց դաշտում աճեցված ընդամենը բոլոր տեսակի ծաղիկների վերաբերյալ ցուցանիշներ (առանց ջերմատների և ջերմոցների)։

23) «155» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը կերային մշակաբույսերի ցանքային տարածությունների և բերքահավաքի տարածությունների վերաբերյալ ցուցանիշներ:

24) «155.1»-«155.8.2» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար՝ կերի արմատապտուղների՝ ներառյալ անասնակերի համար շաքարի ճակնդեղի, անասնակերի համար բոստանային մշակաբույսերի, եգիպտացորենի՝ սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար, սիլոսային մշակաբույսերի, միամյա ու բազմամյա խոտերի և այլ կերային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

25) «160» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը թելատու մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

26) «160.1» ծածկագրով տողում լրացվում են բամբակի իսկ «160.2» ծածկագրով տողում լրացվում են այլ թելատու (վուշ, ջուտ, կենաֆ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

27) «170» ծածկագրով տողում լրացվում է բոլոր կրկնակի ցանված ցանքային տարածությունների հանրագումարը:

28) «175» ծածկագրով տողում լրացվում է բոլոր կատարված ենթացանքերի՝ ներառյալ աշնանը կատարվածը, տարածությունների հանրագումարը, որից՝ «175.1» ծածկագրով տողում լրացվում են բազմամյա խոտերի վերաբերյալ ցուցանիշներ:

29) «180» ծածկագրով տողում լրացվում են միայն օգտագործված (չներառել որպես գյուղատնտեսական կենդանիների արածեցման համար օգտագործվածը) բնական խոտհարքների վերաբերյալ ցուցանիշներ՝ տարածությունը և ստացված բերքը (նաև կանաչ վիճակում օգտագործվածը), որից՝ «180.1» ծածկագրով տողում միայն խոտի համար օգտագործված տարածության և ստացված բերքի (խոտի) վերաբերյալ ցուցանիշներ:

30) «185» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը չօգտագործված վարելահողերի (վարելահողեր որոնց վրա որևէ գյուղատնտեսական մշակաբույսի ցանք չի կատարվել, սակայն դրանցից կարող է հավաքվել խոտ) վերաբերյալ ցուցանիշներ՝ տարածությունը և ստացված բերքը։

31) «190» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի ցելերի տարածությունների հանրագումարը:

7. «Բաժին 2. Բազմամյա տնկարկների տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին» բաժնում.

1) «200» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը պտղի և հատապտղի` առանց ջերմատների և ջերմոցների, վերաբերյալ ցուցանիշներ (ներառյալ տնկարանները)։

2) «200.1» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը հնդավոր պտղաընտանիքի (ստորև թվարկված և այլ հնդավորների հանրագումար) վերաբերյալ ցուցանիշներ, որից՝ «200.1.1-200.1.3» ծածկագրերով տողերում համապատասխանաբար` խնձորի, տանձի և սերկևիլի վերաբերյալ ցուցանիշներ։

3) «200.2» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը կորիզավոր պտղաընտանիքի (ստորև թվարկված և այլ կորիզավորների հանրագումար) վերաբերյալ ցուցանիշներ, որից՝ «200.2.1-200.2.6» ծածկագրերով տողերում համապատասխանաբար ծիրանի, դեղձի (ներառյալ նեկտարին), կեռասի, սալորի, բալի և հոնի վերաբերյալ ցուցանիշներ։

4) «200.3» ծածկագրով տողում լրացվում են ընդամենն ընկուզապտուղ պտղաընտանիքի (ստորև թվարկված և այլ ընկուզապտուղների հանրագումար) վերաբերյալ ցուցանիշներ, որից՝ «200.3.1-200.3.4» ծածկագրերով տողերում համապատասխանաբար ընկույզի, տխիլի, նշի և պիստակի վերաբերյալ ցուցանիշներ։

5) «200.4» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը մերձարևադարձային պտղաընտանիքի (ստորև թվարկված և այլ մերձարևադարձայինների հանրագումար) վերաբերյալ ցուցանիշներ, որից՝ «200.4.1-200.4.3» ծածկագրերով տողերում համապատասխանաբար թզի, նռան և արքայանարնջի վերաբերյալ ցուցանիշներ։

6) «200.5» ծածկագրով տողում լրացվում են ընդամենն այլ պտուղների (վերը նշված պտղաընտանիքներում չներառված պտղատեսակների, օրինակ թութ, մուշմուլա, ձիթապտուղ և այլ) վերաբերյալ ցուցանիշներ։

7) «200.6» ծածկագրով տողում լրացվում է պտղի տնկարանի տարածության վերաբերյալ ցուցանիշ։

8) «200.7» ծածկագրով տողում լրացվում են բաց դաշտում աճեցված ընդամենը հատապտուղների (ստորև թվարկված և այլ հատապտուղների հանրագումար) վերաբերյալ ցուցանիշներ, որից՝ «200.7.1-200.7.4» ծածկագրերով տողերում համապատասխանաբար ելակի, ազնվամորու, հաղարջի (բոլոր տեսակի) և հատապտղի տնկարանի վերաբերյալ ցուցանիշներ:

9) «205» ծածկագրով տողում լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված ընդամենը հատապտուղների (ելակ, մոշ, ազնվամորի, հաղարջ (բոլոր տեսակի), կիվի, տնկանյութ և այլ) վերաբերյալ ցուցանիշներ, իսկ «205.1-205.3» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված ելակի, ազնվամորու ու հատապտղի տնկարանի վերաբերյալ ցուցանիշներ:

10) «210» ծածկագրով տողում լրացվում են ընդամենը խաղողի (ներառյալ տնկարանները) վերաբերյալ ցուցանիշներ։

11) «210.1»-«210.4» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխանաբար խաղողի տեխնիկական, սեղանի, ունիվերսալ (բազմաբնույթ) սորտերի և խաղողի տնկարանների վերաբերյալ ցուցանիշներ: »:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2026 թվական: