ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 916-Ա
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2026-2027 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի սեպտեմբերի 22-ին և հոկտեմբերի 14-19-ը ներառյալ:
2. Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս 2026 թվականի սեպտեմբերի 22-ին կփոխարինի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, իսկ 2026 թվականի հոկտեմբերի 14-19-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
16.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|