ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 918-Ա
««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի հունիսի 18-ի ՀՕ-286-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
16.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 918-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական աղբյուրը |
Իրավական հիմքը |
|
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1044-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2027 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ |
2028 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի հունիսի 18-ի ՀՕ-286-Ն (այսուհետ՝ ՀՕ-286-Ն օրենք) օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ««Գնահատման գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 20-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4 մաս |
|
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի N 877-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2027 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ |
2028 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՕ-286-Ն օրենքի 12-րդ հոդվածով օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 12-րդ մաս, ՀՕ-286-Ն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի նոր խմբագրությամբ շարադրվող «ա» ենթակետ |
|
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի N 872-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2027 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
2028 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՕ-286-Ն օրենքի 12-րդ հոդվածով օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 2-րդ, 7-րդ և 12-րդ մասեր |
|
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1355-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2027 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
2028 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՕ-286-Ն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին կետ |
|
5. |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների շտեմարաններին գնահատողների հասանելիության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2027 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
2028 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՕ-286-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով օրենքի 16-րդ հոդվածում լրացվող նոր 1․1-ին մաս |
|
6. |
«Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2022 թվականի հունիսի 20-ի N 238-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2027 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՕ-286-Ն օրենքի 3-րդ հոդվածով օրենքի 8-րդ հոդվածում լրացվող նոր 1․1-ին մաս | |
|
7. |
«Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2022 թվականի հունիսի 10-ի N 224-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2027 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՕ-286-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս | |
|
8. |
«Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2022 թվականի հունիսի 14-ի N 227-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2027 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՕ-286-Ն օրենքի 11-րդ հոդվածով օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 1-ին մաս | |
|
9. |
«Գնահատողների մասնագիտական վերապատրաստման նվազագույն պահանջները սահմանելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2027 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՕ-286-Ն օրենքի 12-րդ հոդվածով օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 19-րդ մաս |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
16.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|