ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-455-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (19.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.14-2026.09.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.09.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի սեպտեմբերի 15-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 102-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.6-րդ մասով.

«3.6. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ, Լոռու մարզի Վանաձոր համայնքներում ավագանու ընտրությունները նշանակվում են համապատասխան մարզպետի որոշմամբ: Ընտրություններն անցկացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2027 թվականի համար սահմանված ընտրական օրերից այն օրը, որ պահպանվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետները։ Մինչև առաջին նիստի գումարման պահը, որով սկսվում են նորընտիր համայնքների ավագանիների լիազորությունների ժամկետները, նախորդ գումարման տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները շարունակվում են պահպանվել։»․

2) 4-րդ մասը «3.5-րդ» բառերից հետո լրացնել «, 3.6-րդ» բառերով։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. սեպտեմբերի 17

Երևան

ՀՕ-455-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2026 թվական: