ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1369-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (18.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2026 թվականի N 1369-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, բնապահպանական գործառնական նշանակության հետևյալ հողամասերը (համաձայն հավելվածի) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝

1) 11-003-0674-0008 կադաստրային ծածկագրով, 22.535 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասից առանձնացվող՝ 4.40307 հեկտար մակերեսով հողամասը.

2) 11-003-0674-0065 կադաստրային ծածկագրով, 2.6845 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասից առանձնացվող՝ 2.41293 հեկտար մակերեսով հողամասը.

3) 11-003-0674-0092 կադաստրային ծածկագրով, 0.3176 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասից առանձնացվող՝ 0.14355 հեկտար մակերեսով հողամասը։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հետ վերցվող հողամասերի վերջնական մակերեսների և սահմանների ճշտումից հետո ապահովել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական սահմաններում պետական սեփականություն հանդիսացող հողամասի կամ հողամասերի ընտրության և ուսումնասիրության աշխատանքների իրականացումը՝ հիմք ընդունելով հետևյալ չափանիշները՝

1) ընտրվող հողամասի կամ հողամասերի ընդհանուր մակերեսը չպետք է պակաս լինի սույն որոշման 1-ին կետով հետ վերցվող հողամասերի ընդհանուր մակերեսից.

2) ընտրվող հողամասը կամ հողամասերը պետք է համապատասխանեն «Դիլիջան» ազգային պարկի պահպանության նպատակներին.

3) ընտրվող հողամասը կամ հողամասերը պետք է բնապահպանական արժեքի և տարածքային կապակցվածության տեսանկյունից համապատասխանեն «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ներառելու նպատակին։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո 6-ամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսել՝

1) սույն որոշման 2-րդ կետով ընտրված հողամասը կամ հողամասերը «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ներառելը.

2) ընտրված հողամասի կամ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, բնապահպանական գործառնական նշանակության փոխադրելը.

3) «Դիլիջան» ազգային պարկի տարածքի սահմանների և անհրաժեշտության դեպքում, գոտևորման համապատասխան փոփոխությունների իրականացումը.

4) ընտրված հողամասի կամ հողամասերի՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացումը։

4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 25-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի հանձնման-ընդունման և դրանց նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը։

5. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի առանձնացման, չափագրման, դրանց նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և դրանց հետ կապված այլ անհրաժեշտ աշխատանքների ծախսերն իրականացնել կոմիտեի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1369-Ա որոշման