ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 36-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա
Կարգավիճակ
Գործում է (19.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2025
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.03.2025
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«20» մարտի 2025 թ.

N 36-Ն

 

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջով՝

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել՝ թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար՝

 

3/20/2025

Ժ. ԱնդրեասՅԱՆ 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2025 թ. մարտի 20-ի N 36-Ն հրամանի

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները:

2. Թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն, գրադարանագիտություն և մատենագիտություն» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.

2) կառավարման ոլորտի կամ մշակութային կամ գիտական կազմակերպության կամ որևէ թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) ստորաբաժանման ղեկավարի առնվազն երեք տարվա կամ տվյալ բնագավառի առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.

3) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքների, թանգարանների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և լիազորված պետական մարմնի հրամանների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների իմացություն.

4) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

5) տիրապետում է թանգարանային հավաքածուների պահպանման և հաշվառման, գիտահետազոտական, հանրահռչակման, ցուցադրության, վերականգնման և հրատարակչական աշխատանքների, ինչպես նաև թանգարանային աշխատանքի գիտական կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությանը.

6) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

3. Թանգարանի մասնաճյուղերի գծով տեղակալի կամ թանգարանի մասնաճյուղերի գծով պատասխանատուի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ կառավարման, գործարար վարչարարության, տնտեսագիտության, շուկայագիտության, ռիսկերի կառավարման կամ դրանց հարակից բնագավառների մասնագիտությամբ կամ «Թանգարանագիտություն, գրադարանագիտություն և մատենագիտություն» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.

2) թանգարանում (պատկերասրահում, պատմամշակութային արգելոցում, արգելոց-թանգարանում, թանգարան-ինստիտուտում) առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.

3) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքների, թանգարանների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և լիազորված պետական մարմնի հրամանների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների իմացություն.

4) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

5) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

4. Թանգարանի գլխավոր ավանդապահի (ֆոնդապահի) մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն, գրադարանագիտություն և մատենագիտություն» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ կամ ունի բարձրագույն կրթություն և թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) կառավարման առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ կամ մշակութային կամ գիտական կազմակերպության կամ որևէ թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) առնվազն վեց տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.

2) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքների, թանգարանների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և լիազորված պետական մարմնի հրամանների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների իմացություն.

3) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

4) տիրապետում է՝

ա. թանգարանային առարկայի և հավաքածուի պահպանման, հաշվառման, վերականգնման, ամրակայման, անվտանգության ապահովման պայմանակարգերին (թանգարանային առարկայի և հավաքածուի ամբողջության ապահովման համար գիտականորեն հիմնավորված պահպանության հատուկ ռեժիմ), բոլոր տեսակի ռիսկերից պաշտպանման և վտանգների կանխարգելման պայմաններին,

բ. հավաքածուների պահոցների սարքավորումներին, անվտանգության տեխնիկային, հակահրդեհային, ջերմախոնավային պահպանության կանոններին և հրահանգներին,

գ. թանգարանային առարկայի և հավաքածուի ուսումնասիրմանը՝ թանգարանագիտության բնագավառում ընդունված տարբեր մեթոդների կիրառմամբ թանգարանային առարկաների և հավաքածուների բովանդակության բացահայտմանը, արձանագրմանը և համակարգմանը:

6) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

5. Թանգարանի գիտնական քարտուղարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն, գրադարանագիտություն և մատենագիտություն» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.

2) թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) ստորաբաժանման ղեկավարի առնվազն երկու տարվա կամ թանգարանի բնույթին համապատասխան գիտության տվյալ բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ գիտական աստիճան.

3) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքների, թանգարանների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և լիազորված պետական մարմնի հրամանների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին» կոնվենցիաների իմացություն.

4) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

5) տիրապետում է թանգարանային գիտահետազոտական, հանրահռչակման, ցուցադրության, հրատարակչական աշխատանքների, ինչպես նաև թանգարանային աշխատանքի գիտական կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթին.

6) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

6. Թանգարանի գիտահետազոտական բաժնի ղեկավարի, գիտահետազոտական ենթաբաժնի ղեկավարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն, գրադարանագիտություն և մատենագիտություն» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ կամ բարձրագույն կրթություն և թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) ստորաբաժանման ղեկավարի առնվազն մեկ տարվա կամ թանգարանի բնույթին համապատասխան գիտության տվյալ բնագավառի առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.

2) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքների, թանգարանների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամանների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների իմացություն.

3) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

4) տիրապետում է թանգարանային գիտահետազոտական, հանրահռչակման, ցուցադրության, հրատարակչական աշխատանքների, թանգարանային աշխատանքի գիտական կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթին, ինչպես նաև թանգարանային աշխատանքի գիտական կազմակերպման վերաբերյալ գրականությանը.

5) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

7. Թանգարանի ցուցահանդեսների կազմակերպման բաժնի ղեկավարի, թանգարանի էքսկուրսիոն ենթաբաժնի ղեկավարի, թանգարանի միջազգային կապերի պատասխանատուի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ դիզայներ կամ ճարտարապետ-դիզայներ կամ նկարիչ կամ քանդակագործ կամ արվեստի բնագավառի որևէ ճյուղի մասնագիտական կրթություն ունեցող կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն, գրադարանագիտություն և մատենագիտություն» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ և ունի թանգարանի բնույթին համապատասխան գիտության տվյալ բնագավառի առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ ունի միջին մասնագիտական կրթություն և թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) ցուցահանդեսների կազմակերպման առնվազն տասնհինգ տարվա աշխատանքային փորձ.

2) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքների, թանգարանների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և լիազորված պետական մարմնի հրամանների իմացություն.

3) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

4) տիրապետում է թանգարանային ցուցադրական աշխատանքի կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթին.

5) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

8. Թանգարանի ցուցահանդեսների համադրողի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն, գրադարանագիտություն և մատենագիտություն» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ կամ ունի թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) բնույթին համապատասխան գիտության տվյալ բնագավառի առնվազն երկու տարվա մասնագիտական կամ թանգարանի ցուցահանդեսների համակարգողի աշխատանքային փորձ.

2) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքների, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսի» (վարքագծի կանոնագիրք) իմացություն.

3) տիրապետում է թանգարանային ցուցադրական աշխատանքի կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթին.

4) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

9. Թանգարանի ցուցահանդեսների գլխավոր ինժեներ-մոնտաժողի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ տեխնիկական բնույթի գիտության ճյուղին համապատասխան` ինժեներ կամ տեխնիկ, կամ ճարտարապետ կամ դիզայներ մասնագիտությամբ.

2) թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.

3) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

4) տիրապետում է թանգարանային առարկայի հետ աշխատելու վարվելաձևին.

5) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

10. Թանգարանի ցուցահանդեսների մոնտաժման մասնագետի որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն.

2) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

3) տիրապետում է թանգարանային առարկայի հետ վարվելաձևին:

11. Թանգարանի ցուցահանդեսների լուսային մոնտաժման մասնագետի որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ տեխնիկական բնույթի գիտության ճյուղին համապատասխան` ինժեներ կամ տեխնիկ կամ էլեկտրիկ.

2) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

12. Թանգարանային առարկաների շրջանակավորման մասնագետի որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն.

2) ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

4) տիրապետում է թանգարանային առարկայի հետ վարվելաձևին:

13. Թանգարանի կրթական ծրագրերի բաժնի ղեկավարի կամ թանգարանի կրթական ծրագրերի և հաղորդակցության բաժնի ղեկավարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն, գրադարանագիտություն և մատենագիտություն» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.

2) թանգարանում (պատկերասրահում, պատմամշակութային արգելոցում, արգելոց-թանգարանում, թանգարան-ինստիտուտում) առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.

3) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների իմացություն.

4) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

5) տիրապետում է թանգարանային կրթական ծրագրերի կազմակերպման մեթոդներին.

6) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

14. Թանգարանի կրթական ծրագրերի պատասխանատուի/վարողի, մշակութային ծրագրերի համակարգողի, մշակութային միջոցառումների համակարգողի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ հոգեբան կամ մանկավարժ կամ նշված մասնագիտությունների ուսուցիչ կամ «Թանգարանագիտություն, գրադարանագիտություն և մատենագիտություն» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.

2) «Թանգարանների մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների իմացություն.

3) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

4) ունի թանգարանային կրթական ծրագրերի կամ մշակութային ծրագրերի կամ մշակութային միջոցառումների կազմակերպման, վարման կամ համակարգման հմտություն.

5) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

15. Թանգարանի մասնաճյուղի ղեկավարի, ցուցասրահի ղեկավարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան կամ մշակութաբան կամ արվեստի բնագավառի որևէ մասնագիտական որակավորմամբ կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն, գրադարանագիտություն և մատենագիտություն» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ և ունի թանգարանում (պատկերասրահում, պատմամշակութային արգելոցում, արգելոց-թանգարանում, թանգարան-ինստիտուտում) մասնագիտական աշխատանքային փորձ կամ ունի միջին մասնագիտական կրթություն և թանգարանում (պատկերասրահում, պատմամշակութային արգելոցում, արգելոց-թանգարանում, թանգարան-ինստիտուտում) առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ բարձրագույն կրթություն և մշակութային, կրթական ծրագրերի իրականացման փորձառություն՝ այդ թվում հասարակական կազմակերպությունների գործունեության, միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում.

2) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների իմացություն, տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

3) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

16. Թանգարանային հավաքածուի հաշվառման ենթաբաժնի ղեկավարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն, գրադարանագիտություն և մատենագիտությոն» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.

2) թանգարանում (պատկերասրահում, պատմամշակութային արգելոցում, արգելոց-թանգարանում, թանգարան-ինստիտուտում) առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.

3) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսի» (վարքագծի կանոնագիրք) իմացություն.

4) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

17. Թանգարանային հավաքածուի պահպանության ենթաբաժնի ղեկավարի, ավագ ավանդապահի, թանգարանի գրադարանի բաժնի ղեկավարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կրթություն և թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) հավաքածուի ավանդապահոցում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ.

2) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսի» (վարքագծի կանոնագիրք իմացություն.

3) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

18. Թանգարանի հավաքածուի ավանդապահի/ֆոնդապահի, թանգարանի գրադարանի մատենագետի, գրադարանավարի, թանգարանի ընթերսասրահի ավանդապահի, թանգարանի արխիվավարի մասնագիտական որակավորման չափանշներն են՝

1) բարձրագույն կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն և թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) հավաքածուի ավանդապահոցում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ.

2) տիրապետում է «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքներին, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք):

19. Թանգարանի գիտական հետազոտողի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ արխիվագետ կամ «Թանգարանագիտություն, գրադարանագիտություն և մատենագիտություն» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ կամ բարձրագույն կրթություն և թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) հավաքածուի ավանդապահոցում առնվազն տաս տարվա աշխատանքային փորձ.

2) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսի» (վարքագծի կանոնագիրք) իմացություն:

20. Թանգարանի ցուցադրության էքսկուրսավարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն, գրադարանագիտություն և մատենագիտություն» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.

2) տիրապետում է «Թանգարանների մասին» օրենքին, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

3) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

21. Թանգարանի վերականգնման արհեստանոցի/լաբորատորիայի ղեկավարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) բարձրագույն կրթություն` հումանիտար կամ տեխնիկական, վերականգնողի աշխատանքի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, կամ միջին մասնագիտական կրթություն և վերականգնողի աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձ.

2) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսի» (վարքագծի կանոնագիրք) իմացություն.

3) իր լիազորությունների հետ կապված` տիրապետում է թանգարանային ցուցանմուշների պատրաստման տեխնոլոգիային, դրանց ֆիզիկական և ֆիզիոքիմիական հատկություններին, վերականգնման աշխատանքների մեթոդներին, վերականգնման աշխատանքներում օգտագործվող սարքավորումներին և նյութերին, անվտանգության տեխնիկայի և արտադրական հիգիենայի կանոններին.

4) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

22. Թանգարանային առարկաների և հավաքածուի բարձրագույն կարգի վերականգնողի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) միջին մասնագիտական կրթություն «վերականգնման գործ» մասնագիտությամբ կամ թանգարանի հավաքածուի գիտական բովանդակությանը համապատասխան բարձրագույն կրթություն հետևյալ նախընտրելի մասնագիտություններով՝ պատմություն, արվեստաբանություն (մասնավորապես՝ նկարչություն, քանդակագործություն, երաժշտարվեստ և այլն) կամ ճարտարապետություն կամ ճարտարագետ կամ երկրաբանություն կամ կենսաբանություն կամ կենսաքիմիա կամ քիմիա և վերականգնողի առնվազն տասնհինգ տարվա աշխատանքային փորձ.

2) իր լիազորությունների հետ կապված` տիրապետում է թանգարանային ցուցանմուշների պատրաստման տեխնոլոգիային (կերպարվեստի կատարողական տեխնիկային), դրանց ֆիզիկական և ֆիզիոքիմիական հատկություններին, տեխնոլոգիային և ոճային առանձնահատկություններին, արվեստի ստեղծագործությունների հետազոտությունների և վերականգնման աշխատանքներին, նյութերի ժամանակագրման և որոշման սկզբունքներին, նյութերի ծերացման, ցուցանմուշների քայքայումն առաջացնող պատճառներին, վերականգնման աշխատանքների բնագավառում գիտության և տեխնիկայի նվաճումներին, վերականգնման աշխատանքների մեթոդներին, ծանոթ է վերականգնման աշխատանքներում օգտագործվող սարքավորումներին և նյութերին, անվտանգության տեխնիկայի և արտադրական հիգենայի կանոններին:

3) տիրապետում է «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքներին, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

4) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

23. Թանգարանային առարկաների և հավաքածուի առաջին կարգի վերականգնողի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) միջին մասնագիտական կրթություն «վերականգնման գործ» մասնագիտությամբ կամ թանգարանի հավաքածուի գիտական բովանդակությանը համապատասխան բարձրագույն կրթություն հետևյալ նախընտրելի մասնագիտություններով՝ պատմություն, արվեստաբանություն (մասնավորապես՝ նկարչություն, քանդակագործություն, երաժշտարվեստ և այլն) կամ ճարտարապետություն կամ ճարտարագետ կամ երկրաբանություն կամ կենսաբանություն կամ կենսաքիմիա կամ քիմիա և վերականգնողի առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ: Մասնագիտական կրթության բացակայության դեպքում` առնվազն յոթ տարվա վերականգնողի աշխատանքային փորձ.

2) իր լիազորությունների հետ կապված` տիրապետում է թանգարանային ցուցանմուշների պատրաստման տեխնոլոգիային (կերպարվեստի կատարողական տեխնիկային), դրանց ֆիզիկական և ֆիզիոքիմիական հատկություններին, տեխնոլոգիային և ոճային առանձնահատկություններին, արվեստի ստեղծագործությունների հետազոտությունների և վերականգնման աշխատանքներին, նյութերի ժամանակագրման և որոշման սկզբունքներին, նյութերի ծերացման, ցուցանմուշների քայքայումն առաջացնող պատճառներին, վերականգնման աշխատանքների բնագավառում գիտության և տեխնիկայի նվաճումներին, վերականգնման աշխատանքների մեթոդներին, ծանոթ է վերականգնման աշխատանքներում օգտագործվող սարքավորումներին և նյութերին, անվտանգության տեխնիկայի և արտադրական հիգենայի կանոններին.

3) տիրապետում է «Թանգարանների մասին» օրենքին, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

24. Թանգարանային առարկաների և հավաքածուի երկրորդ կարգի վերականգնողի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) միջին մասնագիտական կրթություն «վերականգնման գործ» մասնագիտությամբ կամ թանգարանի հավաքածուի գիտական բովանդակությանը համապատասխան բարձրագույն կրթություն հետևյալ նախընտրելի մասնագիտություններով՝ պատմություն, արվեստաբանություն (մասնավորապես՝ նկարչություն, քանդակագործություն, երաժշտարվեստ և այլն) կամ ճարտարապետություն կամ ճարտարագետ կամ երկրաբանություն կամ կենսաբանություն կամ կենսաքիմիա կամ քիմիա և վերականգնողի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ: Մասնագիտական կրթության բացակայության դեպքում` առնվազն հինգ տարվա վերականգնողի աշխատանքային փորձ.

2) իր լիազորությունների հետ կապված` տիրապետում է վերականգնման տեխնիկային և տեխնոլոգիային, վերականգնման գործընթացում օգտագործվող նյութերի հատկություններին և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջներին, նյութերի քայքայման բնույթը և պատճառները որոշող լաբորատոր հետազոտությունների հիմնական տեսակներին, ցուցանմուշների փչացման պատճառներին ու տեսակներին, վերականգնման աշխատանքների բնագավառում գիտության և տեխնիկայի նվաճումներին, վերականգնման աշխատանքների մեթոդներին, ծանոթ է վերականգնման աշխատանքներում օգտագործվող սարքավորումներին և նյութերին, անվտանգության տեխնիկայի և արտադրական հիգիենայի կանոններին.

3) տիրապետում է «Թանգարանների մասին» օրենքին, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք):

25. Թանգարանային առարկաների և հավաքածուի երրորդ կարգի վերականգնողի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) միջին մասնագիտական կրթություն «վերականգնման գործ» մասնագիտությամբ կամ թանգարանի հավաքածուի գիտական բովանդակությանը համապատասխան բարձրագույն կրթություն հետևյալ նախընտրելի մասնագիտություններով՝ պատմություն, արվեստաբանություն (մասնավորապես՝ նկարչություն, քանդակագործություն, երաժշտարվեստ և այլն) կամ ճարտարապետություն կամ ճարտարագետ կամ երկրաբանություն կամ կենսաբանություն կամ կենսաքիմիա կամ քիմիա և վերականգնողի առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ: Մասնագիտական կրթության բացակայության դեպքում` առնվազն երեք տարվա վերականգնողի աշխատանքային փորձ.

2) իր լիազորությունների հետ կապված` տիրապետում է վերականգնման տեխնիկային և տեխնոլոգիային, վերականգնման գործընթացում օգտագործվող հիմնական նյութերի հատկություններին և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջներին, նյութերի քայքայման բնույթին և պատճառներին, վերականգնման փաստաթղթերի վարման կարգին, վերականգնման աշխատանքների ֆոտովավերացման (ֆոտոֆիկացիայի) ձևերին ու տեսակներին, վերականգնման ժամանակ օգտագործվող նյութերի թունավորության աստիճանին, դրանց հետ աշխատելու նախազգուշական միջոցներին, ջերմախոնավային ռեժիմը չափելու սարքերին, անվտանգության տեխնիկայի և արտադրական հիգեինայի կանոններին.

3) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).

26. Թանգարանային ցուցանմուշների հսկիչի (ցուցանմուշների պահապան, ցուցասրահների պատասխանատու, ցուցասրահների հարկաբաժինների պատասխանատու, ավանդապահոցի թանգարանային առարկաների մաքրության պատասխանատու, ավանդապահի օգնական) մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) միջնակարգ կրթություն.

2) իր լիազորությունների հետ կապված` տիրապետում է թանգարանային առարկաների պահպանության, անվտանգության տեխնիկային և հակահրդեհային պահպանության կանոններին, արտակարգ իրավիճակներում այցելուների տարհանման կանոնակարգին:

3) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք):

27. Թանգարանի այցելուների տեղեկատվական կենտրոնի պատասխանատուի/հսկիչի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝

1) միջնակարգ կրթություն.

2) իր լիազորությունների հետ կապված` տիրապետում է անվտանգության տեխնիկային և հակահրդեհային պահպանության կանոններին, արտակարգ իրավիճակներում այցելուների տարհանման կանոնակարգին:

3) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք):

(հավելվածը խմբ. 17.09.26 N 87-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.09.2026, N 87-Ն 20.03.2025, N 36-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան