ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 926-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (20.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 926-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2026 թվականի սեպտեմբերի 22-25-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանին և Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանի, Մելանյա Հարությունյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Սիրուն Հովսեփյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը, Խաչատուր Ադումյանի՝ ճանապարհածախսը, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայության հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց և Խաչատուր Ադումյանի գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Արարատ Միրզոյանինը և Ռոբերտ Աբիսողոմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

4) Անահիտ Ավանեսյանինը և Լենա Նանուշյանինը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին.

5) Համբարձում Մաթևոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ՝

1) Գոհար Աբաջյանի գործուղման ծախսերը կատարվելու են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.

2) Հակոբ Արշակյանի գործուղման ծախսերը կատարվելու են սեփական միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


19.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 926-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան   - ՀՀ վարչապետ
Ա. Միրզոյան  

- ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար (22.09.2026 թ. – 27.09.2026 թ.)

Ա. Ավանեսյան  

- ՀՀ առողջապահության նախարար (22.09.2026 թ. - 26.09.2026 թ.)

Հ. Մաթևոսյան  

- ՀՀ շրջակա միջավայրի նախարար (20.09.2026 թ. – 25.09.2026 թ.)

Ռ. Աբիսողոմոնյան  

- ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ (18.09.2026 թ. – 27.09.2026 թ.)

Լ. Նանուշյան  

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (22.09.2026 թ. -26.09.2026 թ.)

Ն. Մկրտչյան  

- Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Պ. Հովհաննիսյան  

- Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

Մ. Հարությունյան  

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Գ. Վանոյան  

- ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ

Կ. Գասպարյան  

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ա. Խաչատրյան  

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Հ. Արշակյան  

- Նորարարության հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ (21.09.2026 թ. – 23.09.2026 թ., համաձայնությամբ)

Գ. Աբաջյան  

- «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն (20.09.2026 թ.-26.09.2026 թ., համաձայնությամբ)

Ս. Հովսեփյան  

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու

Ա. Աբրահամյան  

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Ա. Շահինյան  

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Տ. Մեհրաբյան  

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

Գ. Գալստյան  

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

Խ. Ադումյան  

- թարգմանիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


19.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան