ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 616-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Քաթ Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 03536005) 2026 թվականի օգոստոսի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աշխատասեղանի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 95,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ամիրաղյան ունիվերսալ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 07623442) 2026 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Թումո Կողբ» կենտրոնի համար ջրամեկուսացման և ջրահեռացման աշխատանքների իրականացում՝ 1,353,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Գեոպրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 07616541) 2026 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Թումո Կողբ» կենտրոնի համար շինարարական աշխատանքների իրականացում՝ 915,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
24.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|