ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2026 թվականի N 779-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 24.09.26 N 1372-Ա)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
1․1. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքի («Տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր» ցանկի 1-ին և 2-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի N LB26/00157 պայմանագրով սահմանված «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, դրանք հանձնվելու են «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։
(1.1-ին կետը լրաց. 24.09.26 N 1372-Ա)
1․2․ Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագրերը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:
(1.2-րդ կետը լրաց. 24.09.26 N 1372-Ա)
2․ Սահմանել, որ՝
1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքները, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշմամբ սահմանված սահմանափակումները․
2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
3) «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի ապրիլի 29-ից մինչև 2027 թվականի ապրիլի 28-ը ներառյալ.
4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
(2-րդ կետը խմբ. 24.09.26 N 1372-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
04.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի N 779-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
(վերնագիրը խմբ. 24.09.26 N 1372-Ա)
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակար-դակով |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու-թյուններ** |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
|
1. |
8704229209 |
Բեռնափոխադրման համար նախատեսված մեքենաներ՝ MAN TGM 15.250 4x2 BB CH |
Արտադրության տարեթիվ՝ 2025 թ.- 2027 թ. |
հատ |
2 |
Նիդերլանդների Թագավորություն, Բելգիա, Գերմանիա, Եվրամիության այլ երկրներ, Չինաստան, ԱՄԷ, ԱՄՆ |
Նիդերլանդների Թագավորություն, Բելգիա, Գերմանիա, Եվրամիության այլ երկրներ, Չինաստան, ԱՄԷ, Վրաստան |
59 000 000 |
Լիզինգ պայմանագիր N LB26/00157 |
|
2․ |
8704229209 |
Բեռնափոխադրման համար նախատեսված մեքենաներ՝ MAN TGL 12.250 4x2 BB CH |
Արտադրության տարեթիվ՝ 2025թ.- 2027թ. |
հատ |
6 |
Նիդերլանդների Թագավորություն, Բելգիա, Գերմանիա, Եվրամիության այլ երկրներ, Չինաստան, ԱՄԷ, ԱՄՆ |
Նիդերլանդների Թագավորություն, Բելգիա, Գերմանիա, Եվրամիության այլ երկրներ, Չինաստան, ԱՄԷ, Վրաստան |
156 000 000 |
Լիզինգ պայմանագիր N LB26/00157 |
|
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
|
1. |
3901109000 |
Պոլիէթիլենի հումք առաջնային ձևով |
Հալման ինդեքս՝ 0.2- 0.4գ/10ր Խտություն՝ 0.85- 097գ/մլ |
կգ |
5 000 000 |
Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Իրան, Ինդոնեզիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Չինաստան, ԱՄՆ, Վրաստան, Մալայզիա, Հարավային Կորեա |
Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Իրան, Ինդոնեզիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Չինաստան, ԱՄՆ, Վրաստան, Մալայզիա, Հարավային Կորեա |
3 483 000 000 |
|
|
2. |
7308909809 |
Սև մետաղներից մետաղական կոնստրուկցիաներ և դրանց մասեր, ինչպես նաև թիթեղներ, ձողեր, անկյունակներ, ձևավոր պրոֆիլներ, խողովակներ և նմանատիպ արտադրանքներ՝ նախատեսված մետաղական կոնստրուկցիաներում օգտագործելու համար, այլ |
Մետաղի տեսակ՝ սև մետաղ |
կգ |
678 000 |
ԱՄԷ |
ԱՄԷ |
324 400 000 |
|
|
3. |
7308905100 |
Պանելներ՝ բաղկացած ծալքավոր թիթեղից պատրաստված երկու պատերից՝ մեկուսիչ լցանյութով |
Ցինկապատ պողպատե պրոֆիլավորված թիթեղ։ Միջուկը՝ Պոլիիզոցիանուրատ (PIR), պոլիուրեթան (PUR) կամ հանքային բազալտային բուրդ։ |
քմ/ կգ |
35 000 / 350 000 |
Թուրքիա |
Վրաստան |
332 500 000 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
4 354 900 000 |
||||||||