Basic information
Number
N 327-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (06.04.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.04.05/19(474) Հոդ.396
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.03.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.03.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.03.2006
Effective date
06.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մարտի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 մարտի 2006 թվականի N 327-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման 1-ին կետի`

ա) «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 19-րդ կետի «Ժամկետը» սյունակում «փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ին տասնօրյակ» բառերով.

բ) «գ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում 2006 թվականին փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկում`

ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը,

28-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «մայիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ին տասնօրյակ» բառերով,

49-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,

53-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 54-րդ կետով.

«
54 «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 83.2 ՀՀ արդարադատության նախարարություն 2006 թ.
մարտի 3-րդ տասնօրյակ
»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 21
Երևան