ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 236-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (09.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.09.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0236 Ն. 08.09.2026

 

8 սեպտեմբերի 2026 թվականի

թիվ 236-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նպաստել տեղական իրավաբանական անձանց համար միջազգային ֆինանսական շուկաների հասանելիությանը և գործընթացների պարզեցմանը՝ իրավաբանական անձի նույնականացուցչի տրամադրման արդյունավետ մեխանիզմների ներդրման միջոցով, ինչպես նաև ընդլայնել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհվող տարբերակիչ ծածկագրերի շրջանակը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան․

 

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 175-րդ հոդվածի 3-րդ մասը, 176-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետը և 176-րդ հոդվածի 2-րդ մասը,

 

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ը հաստատելու մասին» թիվ 242-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) Կանոնակարգի 4-րդ կետի 6-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,

2) Կանոնակարգի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ և 8-րդ ենթակետերով.

«7) Կենտրոնական դեպոզիտարիան իրականացնում է իրավաբանական անձի նույնականացման միջազգային ծածկագրերի շնորհման, վավերացման, թարմացման, փոխանցման, դադարեցման, տեղեկությունների ստուգման և պահպանման հետ կապված գործակալական և այլ օժանդակ ծառայությունների մատուցում։ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրավաբանական անձի նույնականացման միջազգային ծածկագրի շնորհման գործակալական կամ այլ օժանդակ ծառայությունների մատուցումը չպետք է կապված լինի հաճախորդի կողմից Կենտրոնական դեպոզիտարիայի որևէ այլ ծառայությունից օգտվելու հանգամանքի հետ,

8) Կենտրոնական դեպոզիտարիան իրականացնում է ֆինանսական գործիքների, ռեֆերենցիալ (հղումային) գործիքների ու ցուցանիշների միջազգային տարբերակիչ ծածկագրերի շնորհում և դրա հետ կապված ծառայությունների մատուցում։»,

3) Կանոնակարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության «բարի համբավի» բառերից հետո լրացնել «,» կետադրական նշանը և «տեղեկատվական և տվյալների անվտանգության» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ

Ա. Նուրբեկյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան