ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՓՌՄԱՆ ԵՀ N 347 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 122-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (30.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.09.2026
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2026

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2026 թվականի

ք. Երևան

թիվ 122-Ա

 

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՓՌՄԱՆ ԵՀ N 347 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական սփռման ԵՀ N 347 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2026 թվականի սեպտեմբերի 28-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել դիմումը և 2026 թվականի սեպտեմբերի 30-ից ուժը կորցրած ճանաչել «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը 2022 թվականի դեկտեմբերի 23-ին տրամադրված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական սփռման ԵՀ N 347 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 30-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀակոբՅԱՆ

 

2026 թ. սեպտեմբերի 29

ք. Երևան