ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2026 թվականի N 1394-Ն
2027 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԽԱՂԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹԵԹԵՎ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՊԱՐԱԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՄՐՑԱՁԵՎԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱԶՔՈՒՂՈՒ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ/ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ «ՀՐԱՏԱՊ ՄԵԿ ԱՆՁԻՑ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետին և 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1041. Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «21001․ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվելիք՝ 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար վազքուղու և անհրաժեշտ ենթակառուցվածքների վերակառուցման/վերանորոգման աշխատանքների և դրանց նկատմամբ որակի տեխնիկական հսկողության ծառայության գնման պահանջը համարվում է անհետաձգելի.
2) որ 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար վազքուղու և անհրաժեշտ ենթակառուցվածքների վերակառուցման/վերանորոգման աշխատանքների գնման գործընթացը կազմակերպվում է «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով՝ պայմանագիրը կնքելով «Ջի ԹԻ ԷՍ Քնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:
2. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություն և լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար վազքուղու և անհրաժեշտ ենթակառուցվածքների վերակառուցման/վերանորոգման աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող գումարի չափով ներդրման դիմաց առաջիկա 20 տարվա ընթացքում մարզադաշտի՝ Հայաստանի Հանրապետության պետական ծրագրերի իրականացման համար օգտագործման պայմանների վերաբերյալ:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար վազքուղու և անհրաժեշտ ենթակառուցվածքների վերակառուցման/վերանորոգման նպատակով սույն որոշման N 8 հավելվածով 1041 ծրագրի 21001 միջոցառման համար «45211131. մարզական օբյեկտների շինարարական աշխատանքներ» ԳՄԱ կոդով նախատեսված գնման առարկայի ձեռքբերման շրջանակներում չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության պահանջները և կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրի կնքման համար կապալառուից պահանջել ներկայացնել պայմանագրի և որակավորման ապահովումները՝ յուրաքանչյուրը պայմանագրի գնի հինգ տոկոսի չափով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|