ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 959-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (02.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 959-Ա

 

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան՝

1. Հաստատել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-319-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


01.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 959-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ

Իրավական ակտի
վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը

ներկայացնելու համար պատաս-խանատու պետական կառավարման
մարմնի

անվանումը

Իրա-վական ակտի նախա-գիծը ներկայաց-նելու ժամկետը

Իրա-վական ակտի նախա-գիծը ընդու-նելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրակա-նացվող միջոցառում-ների ֆինան-սական

աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

Կադաստրի կոմիտե

2026 թվականի նոյեմբերի 1-ին տասն-օրյակ

2027 թվականի

հունվարի 3

Ֆինանսա-վորում չի պահանջ-վում:

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-319-Ն օրենքի 2-րդ հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացվող նոր 34.1-ին հոդվածի 15-րդ մաս

2.

«Փաստացի օգտագործման հիմքով կադաստրային թաղամասում ընդգրկված անշարժ գույքի միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերանայման արդյունքում հողամասի մակերեսի նվազման դեպքում փոխհատուցում տրամադրելու կարգն ու առանձնահատկությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարա-րություն

 

ՀՀ արդարա-դատության նախարա-րություն

 

Կադաստրի կոմիտե

2026 թվականի նոյեմբերի 1-ին տասն-օրյակ

2027 թվականի

հունվարի 3

Ֆինանսա-վորում չի պահանջ-վում:

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-319-Ն օրենքի 2-րդ հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացվող նոր 34.2-րդ հոդվածի 2-րդ մաս

3.

«Կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալի ուղղման վարչական վարույթի շրջանակում ներկայացվող դիմումների քննության կարգը սահմանելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի նախագիծ

Կադաստրի կոմիտե

 

2026 թվականի հոկտեմ-բերի 1-ին տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի պահանջ-վում:

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-319-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

01.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ