ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2026 թվականի N 1407-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետով հաստատված N 17 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման 1-ին կետում «34» թիվը փոխարինել «35» թվով.
3) որոշումը N 34 հավելվածից հետո լրացնել N 35 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
01.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 1-ի N 1407-Ն որոշման |
|
«Հավելված N 17 ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ԱՏԳ ԱԱ 2402 10 000 0, 2402 20 100 0, 2402 20 900 0, 2403 11 000 0, 2403 19 100 0, 2403 19 900 0 ծածկագրին կամ C12.00, G46.17, G46.21, G46.35, G46.39, G47.11, G47.26 և G47.81 ՏԳՏ դասակարգչին համապատասխան)
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
____ __________ 20 թ.
|
______________________________ |
___________________ |
__________________ |
|
(տեսչական մարմնի անվանումը) |
(գտնվելու վայրը) |
(հեռախոսահամարը) |
|
|
_________________ |
____________________________________ | ||||
|
Անձնական կոդ |
(պաշտոնը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
|
|
_________________ |
____________________________________ | ||||
|
Անձնական կոդ |
(պաշտոնը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
|
|
_________________ |
________________________________________ | ||||
|
Անձնական կոդ |
(պաշտոնը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
|
Ստուգման սկիզբը (ամսաթիվ) _______ 20 թ. |
ավարտը _____________20 թ. | |||||||||
|
__________________________________________ |
| |||||||||
|
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը) |
(ՀՎՀՀ) | |||||||||
| ____________________________ | ||||||||||
| ___________________________ | ||||||||||
| ___________________ |
___________________________________ | |||||||||
|
(պետռեգիստրի համարը) |
(տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը) | |||||||||
| ______________________________________ | __________________ | |||||||||
|
(տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
(հեռախոսահամարը) | |||||||||
| _________________________________________________ | ________________________ | |||||||||
| (տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը) |
(հեռախոսահամարը) | |||||||||
|
Ստուգման հրամանի ամսաթիվը ___ ________20 թ. |
համարը ______________ |
Ստուգման նպատակը/ընդգրկված հարցերի համարներ
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
2. ՀԱՐՑԱՇԱՐ
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
NN ը/կ |
Հարցը |
Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը |
Ստուգման անցկացման մեթոդը |
Կշիռը |
Մեկնա-բանություն |
Պատասխան | ||
|
Այո |
Ոչ |
Չ/պ | ||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
1. |
Շրջանառության մեջ դրված ծխախոտային արտադրատեսակներն անցե՞լ են համապատասխանության գնահատման ընթացակարգ` համապատասխանության հայտարարագիր: |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի 107-Ն որոշմամբ հաստատված՝ ՄՄ ՏԿ 035/2014 կանոնակարգի (այսուհետև՝ կանոնակարգ) 9-րդ և 34-րդ կետեր |
փաստաթղթային |
20 |
||||
|
2. |
Ծխախոտային արտադրանքը մակնշվե՞լ է արտադրանքի շրջանառության միասնական նշանով։ |
կանոնակարգի 10-րդ կետ |
տեսազննում |
1.1 |
||||
|
3. |
Արդյո՞ք ծխախոտային արտադրանքի արտադրության ժամանակ չեն օգտագործվում Հավելվածում* ներկայացված բաղադրիչ նյութերը։ |
կանոնակարգի 11-րդ կետ |
լաբորատոր փորձարկում, տեսազննում |
3 |
||||
|
4. |
Արդյո՞ք մեկ սիգարետի (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի) ծխի մեջ խեժի և նիկոտինի պարունակությունը չի գերազանցում 10 մգ/սիգ.-ը և 1,0 մգ/սիգ.-ը։ |
կանոնակարգի 12-րդ կետ |
լաբորատոր փորձարկում, տեսազննում |
3 |
||||
|
5. |
Արդյո՞ք ֆիլտրով մեկ սիգարետի ծխի մեջ ածխածնի մենօքսիդի պարունակությունը չի գերազանցում 10 մգ/սիգ.-ը։ |
կանոնակարգի 13-րդ կետ |
լաբորատոր փորձարկում, տեսազննում |
3 |
||||
|
6. |
Ծխախոտային արտադրատեսակների սպառողների համար նախատեսված տեղեկատվությունը զետեղվա՞ծ է սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա և պարունակում է՝ |
կանոնակարգի 19-րդ կետ |
||||||
|
1) |
ծխախոտային տեսակի անվանումը |
կանոնակարգի 19-րդ կետ, «ա» ենթակետ |
տեսազննում |
0.7 |
||||
|
2) |
ծխախոտային արտադրանքի անվանումը |
կանոնակարգի 19-րդ կետ, «բ» ենթակետ |
տեսազննում |
0.7 |
||||
|
3) |
իրավաբանական անձի անվանումը, որն արտադրողի կողմից լիազորվել է սպառողների կողմից ներկայացվող պահանջներն ընդունելու համար, դրա գտնվելու վայրը (երկիրն ու հասցեն, այդ թվում՝ փաստացի, այդպիսի անձի բացակայության դեպքում նշվում է, որ սպառողների կողմից ներկայացվող պահանջներն ընդունվում են տվյալ ծխախոտային արտադրանքի՝ պետության տարածքում գրանցված արտադրողի կողմից) |
կանոնակարգի 19-րդ կետ, «գ» ենթակետ |
տեսազննում |
0.7 |
||||
|
4) |
արտադրողի, արտադրողի կողմից լիազորված անձի կամ ներմուծողի անվանումը, դրա գտնվելու վայրը (երկիրն ու հասցեն, այդ թվում՝ փաստացի) և (կամ) հսկող կազմակերպության անվանումը (առկայության դեպքում), դրա գտնվելու վայրը (երկիրն ու հասցեն, այդ թվում՝ փաստացի) |
կանոնակարգի 19-րդ կետ, «դ» ենթակետ |
տեսազննում |
0.7 |
||||
|
5) |
տեղեկություններ ֆիլտրի առկայության վերաբերյալ (ֆիլտրով ծխելու ծխախոտային արտադրատեսակների դեպքում) |
կանոնակարգի 19-րդ կետ, «ե» ենթակետ |
տեսազննում |
0.7 |
||||
|
6) |
տեղեկություններ հատերի թվի (հատով ծխախոտային արտադրատեսակների դեպքում) |
կանոնակարգի 19-րդ կետ, «զ» ենթակետ |
տեսազննում |
0.7 |
||||
|
կամ զտաքաշի (գ) (քաշով ծխախոտային արտադրատեսակների դեպքում) վերաբերյալ |
||||||||
|
7) |
ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում |
կանոնակարգի 19-րդ կետ, «է» ենթակետ |
տեսազննում |
0.7 |
||||
|
8) |
տեղեկություններ ծխախոտային արտադրանքի առավելագույն մանրածախ գնի, արտադրման ամսի ու տարեթվի վերաբերյալ |
Կանոնակարգի 19-րդ կետ, «թ» ենթակետ |
տեսազննում |
0.7 |
||||
|
9) |
տեղեկատվություն սիստեմային (ներբույսային) թույների, կանցերոգեն և մուտագեն նյութերի վերաբերյալ։ |
կանոնակարգի 19-րդ կետ, «ժ» ենթակետ |
տեսազննում |
0.7 |
||||
|
7. |
Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկատվությունը չի՞ պարունակում սննդամթերքի, դեղամիջոցների, դեղաբույսերի պատկերներ, ինչպես նաև բառեր կամ բառակապակցություններ, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ասոցացվում է սննդամթերքի, դեղամիջոցի կամ դեղաբույսի հետ։ |
կանոնակարգի 21-րդ կետ |
տեսազննում |
1.0 |
||||
|
8. |
Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղվա՞ծ չեն ծխախոտային արտադրատեսակների ծխի մեջ խեժի, նիկոտինի ու ածխածնի մենօքսիդի պարունակության վերաբերյալ քանակական ցուցանիշներ։ |
կանոնակարգի 22-րդ կետ |
տեսազննում |
1.0 |
||||
|
9. |
Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղվա՞ծ չէ տեղեկատվություն, որը պարունակում է պնդումներ հետևյալի մասին՝ |
կանոնակարգի 22-րդ կետ |
||||||
|
1) |
տվյալ ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային արտադրատեսակի տեսակի) օգտագործումը նվազեցնում է ծխախոտային |
կանոնակարգի 22-րդ կետ, «ա» ենթակետ |
տեսազննում |
1.2 |
||||
|
արտադրատեսակների օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը |
||||||||
|
2) |
տվյալ ծխախոտային արտադրատեսակը (ծխախոտային արտադրատեսակի տեսակը) պակաս վտանգավոր է առողջության համար, քան մյուս ծխախոտային արտադրատեսակները (ծխախոտային արտադրատեսակների մյուս տեսակները) |
կանոնակարգի 22-րդ կետ, «բ» ենթակետ |
տեսազննում |
1.2 |
||||
|
3) |
տվյալ ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային արտադրատեսակի տեսակի) օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը նվազել է ծխախոտային արտադրատեսակի օգտագործման ժամանակ առաջացող նյութի առկայության (բացակայության, ցածր պարունակության) շնորհիվ։ |
կանոնակարգի 22-րդ կետ, «գ» ենթակետ |
տեսազննում |
1.2 |
||||
|
10. |
Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվությունը, բացառությամբ ծխախոտային արտադրանքի անվանման, տեղադրվա՞ծ է այնպես, որ սպառողական փաթեթվածքը բացելիս մակագրությունների ամբողջականությունը չխախտվի։ |
կանոնակարգի 24-րդ կետ |
տեսազննում |
1.0 |
||||
|
11. |
Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվությունը տպագրվա՞ծ է փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման որևէ այլ նյութի վրա, որը ծածկված չէ տպագրված այլ տեղեկատվությամբ։ |
կանոնակարգի 25-րդ կետ |
տեսազննում |
1.0 |
||||
|
12. |
Ծխախոտային արտադրատեսակների սպառողների համար նախատեսված տեղեկատվությունը զետեղվա՞ծ է և՛ ռուսերեն, և՛ հայերեն։ |
կանոնակարգի 26-րդ կետ |
տեսազննում |
1.0 |
||||
|
13. |
Ծխախոտային արտադրանքի յուրաքանչյուր սպառո- ղական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա նախազգուշացվո՞ւմ է ծխախոտային արտադրատե- սակների օգտագործման վնասակարության մասին, ինչպես նաև նախազգուշացումների էսքիզներն արդյո՞ք համապատասխանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նա- խազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը հաստատելու մասին» N 18 որոշմամբ հաստատված պարամետրերին։ |
կանոնակարգի 27-րդ կետ |
տեսազննում |
1.0 |
||||
|
14. |
Նախազգուշացումը տեղադրվա՞ծ է սպառողական փաթեթվածքի դիմային ու հակառակ հիմնական կողմերի վերին հատվածներում և հակառակ հիմնական կողմի վրա, եթե այն ծածկված է դրոշմանիշով կամ վնասվում է սպառողական փաթեթավորումը բնականոն բացելու ընթացքում, տեղադրվա՞ծ է ստորին հատվածում, որը պետք է զբաղեցնի այդ կողմերի մակերեսի առնվազն 50 տոկոսը։ |
կանոնակարգի 29-րդ կետ |
տեսազննում |
1.0 |
||||
|
15. |
Ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթվածքի դիմային հիմնական կողմի վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնա- սակարության մասին նախազգուշացման տեքստը զետեղվա՞ծ է հայերեն, իսկ հակառակ հիմնական կողմը՝ ռուսերեն։ |
կանոնակարգի 29-րդ կետ |
տեսազննում |
1.0 |
||||
|
16. |
Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները զետեղվում են ծխախոտային արտադրանքի՝ հավասար քանակությամբ սպառողական փաթեթվածքների վրա։ |
կանոնակարգի 29-րդ կետ |
տեսազննում |
1.0 |
||||
|
17. |
Սիստեմային (ներբույսային) թույների, կանցերոգեն և մուտագեն նյութերի պարունակության վերաբերյալ տեղեկատվությունը զետեղվա՞ծ է ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի կողմնային մակերևույթի վրա՝ սպառողական փաթեթվածքի հիմնական գույնին հակադիր գույնով, Helvetica տառատեսակով, հետևյալ մակագրությամբ՝ «Պարունակում է սիստեմային (ներբույսային) թույներ, կանցերոգեն և մուտագեն նյութեր», որը զբաղեցնում է ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի կողմնային մակերևույթի մակերեսի ոչ պակաս, քան 17 տոկոսը։ |
կանոնակարգի 30-րդ կետ |
տեսազննում |
1.0 |
||||
|
Հավելված* |
Նյութերի ցանկ, որոնք չի թույլատրվում օգտագործել որպես բաղադրիչներ ծխախոտային արտադրանքի արտադրության ժամանակ
1. Նյութեր՝
ագարինաթթու (Acidumagaricinicum).
կեչու ձյութայուղ (Oleum Betulaeempyreumaticum).
դառը նուշի յուղ (Oleum Amygdalarumamarum)՝ ազատ կամ կապված սինիլաթթվի պարունակությամբ.
սասաֆրասի յուղ (Oleum Sassafratis).
գիհու ձյութայուղ (Oleum Juniperi Empyreumaticum).
կամֆորայի յուղ (Oleum Camphoratum).
կամֆորա.
կումարին. կանճրակ. կենսածառ` թույա:
2. Այն նյութերը, որոնց շրջանառությունն արգելված է՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան։
3. Բուրավետիչ և համային նյութեր` պատրաստված դառը և քաղցր համով մորմի փայտե ցողունից (Stipites Dulcamarae), կամֆորայի ծառի փայտից (Lignum Camphorae), բազմոտիկ սովորական կոճղարմատից (Rhizoma Poiypodii).
ճահճային դաղձի տերևներից (Herba Pulegii), կվասսիայի փայտից (Lignum Quassiae), օճառածառի կեղևից (Cortex Quillaja), տարկավանի խոտերից (Herba Tanaceti), սատապի խոտեր (Herba Rutae). սասաֆրասի ցողուններից, տերևներից, կեղևից (Stipes, Folium, Cortex Sassafratis).
դեղատու իշառվույտից (Millilotus offi cinalis). տոնկա հատիկներից (Semen Toncae). հոտավետ լիատրիսից (Liatris odoratissima). գետնաստղից (Asperulaodorata):
3. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
1 |
«Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է |
v |
||
|
2 |
«Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում |
v |
||
|
3 |
«Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում |
v |
4. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝
1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի 107-Ն որոշմամբ հաստատված՝ ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգ։
|
»: |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
01.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 1-ի N 1407-Ն որոշման |
|
«Հավելված N 35 ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ՆԻԿՈՏԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԵՎ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԱՏԳ ԱԱ 2404 11 000, 2404 12 000 0, 2404 19 000, 2404 91 000 ծածկագրին կամ C12.00, G46.17, G46.21, G46.35, G46.39, G47.11, G47.26 և G47.81 ՏԳՏ դասակարգչին համապատասխան)
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
____ _____________ 20 թ.
|
_____________________________________ |
___________________ |
__________________ |
|
(տեսչական մարմնի անվանումը) |
(գտնվելու վայրը) |
(հեռախոսահամարը) |
|
|
____________________ |
_______________________________________ | ||||
|
Անձնական կոդ |
(պաշտոնը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
|
|
____________________ |
_______________________________________ | ||||
|
Անձնական կոդ |
(պաշտոնը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
|
|
____________________ |
_______________________________________ | ||||
|
Անձնական կոդ |
(պաշտոնը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
|
Ստուգման սկիզբը (ամսաթիվ)___________ 20 թ. |
ավարտը _________________20 թ. | |||||||||
|
__________________________________________ |
| |||||||||
|
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը) |
(ՀՎՀՀ) | |||||||||
| ___________________________________ | ||||||||||
| ___________________________________ | ||||||||||
| ___________________ |
___________________________________ | |||||||||
|
(պետռեգիստրի համարը) |
(տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը) | |||||||||
| _____________________________________________ | __________________ | |||||||||
|
(տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
(հեռախոսահամարը) | |||||||||
| ____________________________________________________________ | ________________________ | |||||||||
|
(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը) |
(հեռախոսահամարը) | |||||||||
| Ստուգման հրամանի ամսաթիվը ___ ______ 20 թ. |
համարը ___________ |
Ստուգման նպատակը/ընդգրկված հարցերի համարներ
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
2. ՀԱՐՑԱՇԱՐ
ՆԻԿՈՏԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԵՎ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
NN ը/կ |
Հարցը |
Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը |
Ստուգման անցկացման մեթոդը |
Կշիռը |
Մեկնա-բանություն |
Պատասխան | ||
|
Այո |
Ոչ |
Չ/պ | ||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
1. |
Արդյո՞ք ՀՀ տարածքում շրջանառության մեջ դրվող նիկոտին պարունակող արտադրանքը (այսուհետև՝ ՆՊԱ) և նիկոտին չպարունակող արտադրանքը (այսուհետև՝ ՆՉՊԱ) ուղեկցվում են համապատասխանության հայտարարագրով։ |
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշմամբ հաստատված՝ նիկոտին պարունակող և չպարունակող արտադրանքի տեխնիկական կանոնակարգի (այսուհետև՝ կանոնակարգ) 11-րդ կետ |
փաստաթղթային |
20.0 |
||||
|
2. |
Արդյո՞ք ՆՊԱ-ն և ՆՉՊԱ-ն ուղեկցվում են հայերեն մակնշմամբ և համապատասխանության ազգային նշանով։ |
կանոնակարգի 11-րդ կետ |
տեսազննում |
1.0 |
||||
|
3. |
Արդյո՞ք ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի արտադրության ժամանակ չեն կիրառվել արգելված բաղադրիչներ․ |
կանոնակարգի 14-րդ կետ |
||||||
|
1) |
նյութեր՝ ագարինաթթու (Acidumagaricinicum), կեչու ձյութայուղ (Oleum Betulaeempyreumaticum), դառը նուշի յուղ (Oleum Amygdalarumamarum)՝ ազատ կամ կապված սինիլաթթվի պարունակությամբ, սասաֆրասի յուղ (Oleum Sassafratis), գիհու ձյութայուղ (Oleum Juniperi Empyreumaticum), կամֆորայի յուղ (Oleum Camphoratum), կամֆորա, կումարին, կանճրակ (սաֆլոր), կենսածառ` թույա, թուխոն, վիտամին E ացետատ, դիացետիլ, դիէտիլենգլիկոլ, էտիլենգլիկոլ, այլ նյութեր, որոնց շրջանառությունն արգելված է՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով |
կանոնակարգի 14-րդ կետ, 1-ին ենթակետ |
լաբորատոր փորձարկում, տեսազննում |
1.8 |
||||
|
2) |
բուրավետիչ և համային նյութեր, որոնք պատրաստված են՝ դառը և քաղցր համով մորմի փայտե ցողունից (Stipites Dulcamarae), կամֆորայի ծառի փայտից (Lignum Camphorae), բազմոտիկ սովորական կոճղարմատից (Rhizoma Poiypodii), ճահճային դաղձի տերևներից (Herba Pulegii), կվասսիայի փայտից (Lignum Quassiae), օճառածառի կեղևից (Cortex Quillaja), տարկավանի խոտերից (Herba Tanaceti), սատապի խոտերից (Herba Rutae), սասաֆրասի ցողուններից, տերևներից, կեղևից (Stipes, Folium, Cortex Sassafratis), դեղատու իշառվույտից (Millilotus offi cinalis), տոնկա հատիկներից (Semen Toncae), հոտավետ լիատրիսից (Liatris odoratissima), գետնաստղից (Asperulaodorata)։ |
կանոնակարգի 14-րդ կետ, 2-րդ ենթակետ |
լաբորատոր փորձարկում, տեսազննում |
1.8 |
||||
|
4. |
ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի նիկոտին մատակարարող համակարգի (այսուհետև՝ ՆՄՀ) հետ շահագործման ընթացքում առաջացող աերոզոլում արտազատվող ցանկացած նյութերի արժեքները համապատասխանում են Նշում 1*-ում նշված ստանդարտներով սահմանված պահանջներին։ |
կանոնակարգի 15-րդ կետ |
լաբորատոր փորձարկում |
1.8 |
||||
|
5. |
Արդյո՞ք ՆՄՀ-ի հեղուկում նիկոտինի զանգվածի առավելագույն պարունակությունը չի գերազանցում 20 մգ/սմ3-ը։ |
կանոնակարգի 16-րդ կետ |
լաբորատոր փորձարկում |
1.8 |
||||
|
6. |
Արդյո՞ք նիկոտինի զանգվածային բաժինը ծխախոտային խառնուրդում, նիկոտին պարունակող ոչ ծխախոտային խառնուրդում չի գերազանցում 3,5%-ը կամ 35 մգ/գ-ը։ |
կանոնակարգի 18-րդ կետ |
լաբորատոր փորձարկում |
1.8 |
||||
|
7. |
Արդյո՞ք միավոր քարթրիջում (պատիճում) ՆՄՀ-ի հեղուկի ծավալը չի գերազանցում 2 սմ3-ը։ |
կանոնակարգի 19-րդ կետ |
լաբորատոր փորձարկում, տեսազննում |
1.8 |
||||
|
8. |
Արդյո՞ք ՆՄՀ-ի լիցքավորման համար տարողությունում հեղուկի ծավալը չի գերազանցում 10 սմ3-ը։ |
կանոնակարգի 20-րդ կետ |
տեսազննում |
1.8 |
||||
|
9. |
Արդյո՞ք մեկանգամյա օգտագործման ՆՄՀ-ում հեղուկ խառնուրդի ծավալը չի գերազանցում 2 սմ3-ը։ |
կանոնակարգի 21-րդ կետ |
լաբորատոր փորձարկում, տեսազննում |
1.8 |
||||
|
10. |
Արդյո՞ք լիցքավորման համար տարողությունը բացառում է հեղուկ խառնուրդի արտահոսքը։ |
կանոնակարգի 24-րդ կետ |
լաբորատոր փորձարկում, տեսազննում |
1.8 |
||||
|
11. |
Արդյո՞ք արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա զետեղված տեղեկությունը պարունակում է՝ |
կանոնակարգի 25-րդ կետ |
||||||
|
1) |
ՆՊԱ-ի կամ ՆՉՊԱ-ի տեսակը |
կանոնակարգի 25-րդ կետ, 1-ին ենթակետ |
տեսազննում |
0.3 |
||||
|
2) |
ՆՊԱ-ի կամ ՆՉՊԱ-ի անվանումը |
կանոնակարգի 25-րդ կետ, 2-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
||||
|
3) |
ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի անվանումը, որն արտադրողի կողմից լիազորություն ունի սպառողների բողոքներն ընդունելու, վերջինիս գտնվելու վայրը (երկիրը և հասցեն՝ ներառյալ փաստացի, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն կամ կայքէջը): Նման կազմակերպության բացակայության դեպքում նշվում է, որ սպառողների բողոքներն ընդունվում են ՀՀ-ում գրանցված տվյալ արտադրանքն արտադրողի կամ ներմուծողի կողմից։ Նշված տեղեկությունը տեղադրված է սպառողական փաթեթվածքի արտաքին կամ ներքին կողմում՝ կարդալու համար հասանելի մասում |
կանոնակարգի 25-րդ կետ, 3-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
||||
|
4) |
արտադրողի անվանումը, գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, այդ թվում` փաստացի, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն) |
կանոնակարգի 25-րդ կետ, 4-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
||||
|
5) |
տեղեկություն ՆՄՀ-ի հեղուկների խառնուրդի ծավալի մասին (միլիլիտրերով), տաքացվող ծխախոտային խառնուրդի քաշի, ծխախոտ չպարունակող խառնուրդի քաշի, ծխախոտի տերև կամ դրա մասեր չպարունակող լցանյութ հանդիսացող արտադրանքի քաշի մասին (գրամներով), սպառողական փաթեթվածքում օրալ օգտագործման արտադրանքի քաշի մասին (գրամներով) |
կանոնակարգի 25-րդ կետ, 5-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
||||
|
6) |
տեղեկություն նիկոտինի պարունակության մասին (միլիգրամներով մեկ միլիլիտրում՝ հեղուկ խառնուրդների համար, միլիգրամներով մեկ գրամում՝ ծխախոտային և ծխախոտ չպարունակող խառնուրդների համար) լցանյութում (բացառությամբ օրալ օգտագործման արտադրանքի համար) և օրալ օգտագործման (մեկ միավոր արտադրանքում՝ միլիգրամներով) արտադրատեսակի համար (չափման արդյունքների գնահատումը կատարվում է՝ հաշվի առնելով փորձարկման (չափման) մեթոդները պարունակող ստանդարտում տրված շեղման միջակայքերը) |
կանոնակարգի 25-րդ կետ, 6-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
||||
|
7) |
տեղեկություն սպառողների համար այն մասին, որ տվյալ արտադրանքը պետք է օգտագործել միայն ՆՄՀ-ի հետ (անվանումը կամ ապրանքային նշանը և ՆՄՀ-ի նշանակությունը, ապրանքանիշը կամ մոդելը՝ առկայության դեպքում) |
կանոնակարգի 25-րդ կետ, 7-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
||||
|
8) |
համապատասխանության ազգային նշանը |
կանոնակարգի 25-րդ կետ, 8-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
||||
|
9) |
արտադրանքի արտադրության ամիսը, տարեթիվը և արտադրանքի քանակը (հատով արտադրատեսակների դեպքում), որոնց վրա զետեղված չեն սպառողական փաթեթվածքի որևէ տարր (բացառությամբ փաթեթավորման թափանցիկ թաղանթի) կամ դրոշմանիշներ |
կանոնակարգի 25-րդ կետ, 9-րդ ենթակետ |
տեսազննում |
0.4 |
||||
|
10) |
պիտանելիության ժամկետը և պահպանման պայմանները (եթե այդպիսի ժամկետն ու պայմանները սահմանում է արտադրողը) |
կանոնակարգի 25-րդ կետ, 10-րդ ենթակետ |
տեսազննում |
0.5 |
||||
|
11) |
անչափահասներին վաճառքի անթույլատրելիության մասին նշում |
կանոնակարգի 25-րդ կետ, 11-րդ ենթակետ |
տեսազննում |
0.8 |
||||
|
12) |
նշում երեխաների համար անհասանելի վայրում պահելու անհրաժեշտության մասին՝ «Պահպանեք երեխաների համար անհասանելի տեղում» գրության տեսքով, ընդ որում՝ նշման տեքստը տպագրված է սպիտակ ֆոնի վրա՝ սև, թավ, հստակ, հեշտ ընթեռնելի տառաչափով, ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով և տեղադրված է ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի հակառակ կողմի ստորին հատվածում, որի մակերեսը կազմում է սպառողական փաթեթվածքի հակառակ կողմի առնվազն 20 տոկոսը Նշում 2* |
կանոնակարգի 25-րդ կետ, 12-րդ ենթակետ |
տեսազննում |
0.8 |
||||
|
13) |
արտադրանքի օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում, որը զետեղված է ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքի վրա և տեղադրված է ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի դիմային հիմնական կողմի վերին հատվածում՝ հայերեն, գունավոր նկարների կամ լուսապատկերների և տեքստի տեսքով |
կանոնակարգի 25-րդ կետ, 13-րդ ենթակետ |
տեսազննում |
0.7 |
||||
|
14) |
վնասակարության մասին նախազգուշացում ՆՊԱ-ի համար՝ «Պարունակում է նիկոտին, որը կախվածություն է առաջացնում և վնասակար է առողջության համար» բովանդակությամբ Նշում 3* |
կանոնակարգի 25-րդ կետ, 13-րդ ենթակետ |
տեսազննում |
0.7 |
||||
|
15) |
վնասակարության մասին նախազգուշացում օրալ օգտագործման արտադրանքի համար՝ «Պարունակում է նիկոտին, որը կախվածություն է առաջացնում և վնասակար է առողջության համար» բովանդակությամբ Նշում 3* |
կանոնակարգի 25-րդ կետ, 13-րդ ենթակետ |
տեսազննում |
0.7 |
||||
|
16) |
վնասակարության մասին նախազգուշացում ՆՉՊԱ-ի համար՝ «Կարող է վնաս պատճառել առողջությանը» բովանդակությամբ Նշում 3* |
կանոնակարգի 25-րդ կետ, 13-րդ ենթակետ |
տեսազննում |
0.7 |
||||
|
17) |
նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը տեղադրված են Պանտոն 448 Սի (Pantone 448С) գույնին համապատասխան գույնով ծածկված մակերեսի վրա |
կանոնակարգի 25-րդ կետ, 13-րդ ենթակետ |
տեսազննում |
0.4 |
||||
|
18) |
նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը հավասարաչափ բաշխված են ամբողջ մակերեսով, որտեղ այն տեղադրված է, տեքստը զետեղված է սպիտակ գույնի մեծատառերով, թավ, հստակ, ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով, որի չափը մեծացված է այնքան, որ ամենաերկար տողը հասնի զետեղման հատվածի եզրին, միջտողային տարածությունը չի գերազանցում տառատեսակի բարձրությունը |
կանոնակարգի 25-րդ կետ, 13-րդ ենթակետ |
տեսազննում |
0.4 |
||||
|
19) |
նախազգուշացման չափերն այնպես են ընտրված, որ նախազգուշացման մակերեսը կազմի սպառողական փաթեթվածքի դիմային հիմնական կողմի առնվազն 30 տոկոսը։ |
կանոնակարգի 25-րդ կետ, 13-րդ ենթակետ |
տեսազննում |
0.4 |
||||
|
12. |
Արդյո՞ք փաստացի ծավալի կամ քաշի շեղումը սպառողական փաթեթվածքի վրա նշված ցուցանիշից չի գերազանցում 10%-ը։ |
կանոնակարգի 25-րդ կետ, 5-րդ ենթակետ |
լաբորատոր փորձարկում, տեսազննում |
0.8 |
||||
|
13. |
Արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա նախատեսված տեղեկությունը զետեղված է հայերեն, իսկ գրանցված ապրանքային նշանում կամ արդյունաբերական նմուշում ներառվող տեքստը զետեղված է գրանցման լեզվով։ |
կանոնակարգի 26-րդ կետ |
տեսազննում |
0.3 |
||||
|
14. |
ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա բացակայում է մոլորության մեջ գցող տերմինների՝ «Նիկոտինի ցածր պարունակություն», «Թեթև», «Շատ թեթև» («Գերթեթև»), «Փափուկ», «Յուրահատուկ», «Նվազ վտանգավոր» կամ ցանկացած այլ տերմինների օգտագործումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ արտադրատեսակի անվտանգ լինելու մասին կարծիքի ձևավորմանը։ |
կանոնակարգի 27-րդ կետ |
տեսազննում |
0.8 |
||||
|
15. |
ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը զետեղված է հստակ, հասկանալի, դյուրընթեռնելի, չմաքրվող, կլիմայական գործոնների ազդեցության նկատմամբ կայուն տառերով կամ պայմանանշաններով։ Ընդ որում՝ ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա տեղեկություն զետեղելու միջոցներն ու եղանակները այնպիսին են, որ ապահովում են այդ տեղեկության պահպանվածությունը ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի տեղափոխման, պահպանման և իրացման ժամանակ։ |
կանոնակարգի 29-րդ կետ, 1-ին ենթակետ |
տեսազննում |
0.3 |
||||
|
16. |
ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը չի պարունակում սննդամթերքի, դեղամիջոցների կամ դեղաբույսերի պատկերներ, ինչպես նաև բառեր կամ բառակապակցություններ, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ասոցացվում է սննդամթերքի, դեղամիջոցի կամ դեղաբույսի հետ։ |
կանոնակարգի 29-րդ կետ, 2-րդ ենթակետ, «ա» պարբերություն |
տեսազննում |
0.8 |
||||
|
17. |
ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա զետեղված տեղեկությունը տպագրված չէ փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման վրա, ծածկված չէ տպագրված այլ տեղեկությամբ դրոշմանիշներով՝ բացառությամբ սպառողական փաթեթվածքի դիմային հիմնական կողմի։ |
կանոնակարգի 29-րդ կետ, 2-րդ ենթակետ, «բ» պարբերություն |
տեսազննում |
0.3 |
||||
|
18. |
ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա առկա չէ նշում այն մասին, որ արտադրանքը կարող է օգտագործվել բոլոր ՆՄՀ-ի հետ։ |
կանոնակարգի 30-րդ կետ |
տեսազննում |
0.3 |
||||
|
19. |
Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը, բացառությամբ ծխախոտային արտադրանքի անվանման, տեղադրված է այնպես, որ սպառողական փաթեթվածքը բացելիս մակագրությունների ամբողջականությունը չխախտվի։ |
կանոնակարգի 31-րդ կետ |
տեսազննում |
0.3 |
||||
3. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
1 |
«Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է |
v |
||
|
2 |
«Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում |
v |
||
|
3 |
«Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում |
v |
Նշում 1*
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
|
NN ը/կ |
Ստանդարտների նշագիրը |
Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը |
|
1 |
2 |
3 |
|
1. |
ՀՍՏ 415 |
Հեղուկներ նիկոտին մատակարարող էլեկտրոնային համակարգերի համար. ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
2. |
ՀՍՏ 428 |
Հեղուկներ նիկոտին մատակարարող էլեկտրոնային համակարգերի համար. նիկոտինի, պրոպիլեն գլիկոլի և գլիցերինի պարունակության որոշում նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերում օգտագործվող հեղուկներում. գազաքրոմատագրման մեթոդ |
|
3. |
ՀՍՏ 430 |
Առանց ծխախոտի տերևի նիկոտին պարունակող արտադրատեսակներ բերանացի (օրալ) օգտագործման համար. ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
4. |
ՀՍՏ 408 |
Նիկոտին պարունակող արտադրանք. տաքացվող ծխախոտով արտադրատեսակներ. տեխնիկական պայմաններ |
|
5. |
ԳՕՍՏ ԻՍՕ 8317 |
Փաթեթվածք, խցանահանում, որը երեխաներին հասանելի չէ. բազմակի կիրառության փաթեթվածքի փորձարկում և պահանջներ |
|
6. |
ԳՕՍՏ 6824 |
Գլիցերին թորած. ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
7. |
ԳՕՍՏ 8072 |
Ֆերմենտացված ծխախոտի հումք. տեխնիկական պայմաններ |
|
8. |
ԳՕՍՏ 26996 |
Պոլիպրոպիլեն և պրոպիլենի համապոլիմերներ. տեխնիկական պայմաններ |
|
9. |
ԳՕՍՏ 35068 |
Տաքացվող ծխախոտ, առանց ծխախոտի խառնուրդի արտադրանք, հեղուկներ նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի համար, առանց ծխախոտի տերևի նիկոտին պարունակող արտադրատեսակներ բերանացի (օրալ) օգտագործման համար (նիկոտինային բարձիկ (նիկպեկ), առանց ծխախոտի խառնուրդներ տաքացման համար. նիկոտինի որոշումը լցանյութում |
Նշում 2*
Նշում 3*
4. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝
1) ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշում։
| Տեսչական մարմնի ծառայող_______________________ | Տնտեսավարող_______________________ | |
|
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
|
| »: |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
01.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2026 թվական: