ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1411-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (02.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 01.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2026 թվականի N 1411-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետու- թյան կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի «Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները՝ հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը սահմանելու մասին» N 956-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում՝

1) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ կետերով՝

«6.1. Անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում գործատուի կողմից հարկային մարմնի սահմանած կարգով և ձևաչափով մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների, ինչպես նաև դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկատվություն:

6.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գաղտնիք համարվող՝ հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասով սոցիալական ծախսերի փոխհատուցումը կատարվում է սույն հավելվածի 2-6-րդ կետերով սահմանված կարգով՝ գաղտնիք համարվող՝ հարկվող եկամուտներ վճարող հարկային գործակալների կողմից՝ հայտարարատուի կողմից սույն հավելվածի N 1 ձևով լրացված դիմում-հայտարարության հիման վրա:».

2) 7-րդ կետը «գումարները» բառից հետո լրացնել «, բացառությամբ 8-րդ կետով սահմանված դեպքերի, հարկային մարմնի կողմից» բառերով.

3) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով՝

«8. Ֆիզիկական անձի կողմից սույն հավելվածի N 1 ձևով լրացված դիմում-հայտարարությունն ստանալուց հետո սույն կարգի 6.2-րդ կետում նշված հարկային գործակալների կողմից սույն կարգի 6-րդ կետով սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարներից նվազեցվում են հարկային մարմնի կողմից սույն կարգի համաձայն ֆիզիկական անձի միասնական հաշվին մուտքագրված փոխհատուցման ենթակա գումարները և դրական տարբերության մասով առաջիկա աշխատավարձի հետ միասին կատարում վճարում ֆիզիկական անձին:».

4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ N 1 ձևով՝

 

«Ձև N 1

 

Դ Ի Մ ՈՒ Մ-Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

Փաստաթղթի հերթական համարը

(լրացվում է հարկային գործակալի կողմից)

1. Ֆիզիկական անձի հաշվառման համարը

(ՀՎՀՀ)

               

2. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը

 

2.1. Հանրային ծառայությունների

համարանիշը (ՀԾՀ)

 

3. Ֆիզիկական անձի բնակության վայրի

հասցեն

 

4. Ֆիզիկական անձի կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար,

էլեկտրոնային փոստի հասցե և այլն)

 

 

Սույնով հայտարարում եմ, որ`

________ հաշվետու տարվա համար հարկային մարմնի կողմից վերադարձված եկամտային հարկի գումարները կազմել են.

1) Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման համար՝ __________ դրամ.

2) Հարկային օրենսգրքի 160․1-ին հոդվածի համաձայն՝ ուսման վարձի փոխհատուցման համար՝ _____________ դրամ.

3) Հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ շահաբաժիններից վճարված և վերադարձված՝ ______________ դրամ:

Կից ներկայացվում է

1) _______________ թվականի հաշվետու տարվա համար հարկային մարմին ներկայացված՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիրը.

2) սոցիալական ծախսի կատարումը հիմնավորող օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթուղթը:

 

Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությանը:

Պարտավորվում եմ հարկային գործակալի պահանջով ներկայացնել սույն դիմում-

հայտարարությունում նշված՝ հարկային մարմնի կողմից եկամտային հարկի գումարների վերադարձը հիմնավորող բանկային փաստաթղթեր:

 

 

Խնդրում եմ 20____ թվականի հաշվետու տարվա համար կատարել սոցիալական ծախսի փոխհատուցման գումարների վերադարձ:

 

Ֆիզիկական անձի

__________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող հաշվետու տարիների ընթացքում կատարված սոցիալական ծախսերի վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2026 թվական: