ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2026 թվականի N 1411-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետու- թյան կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի «Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները՝ հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը սահմանելու մասին» N 956-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում՝
1) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ կետերով՝
«6.1. Անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում գործատուի կողմից հարկային մարմնի սահմանած կարգով և ձևաչափով մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների, ինչպես նաև դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկատվություն:
6.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գաղտնիք համարվող՝ հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասով սոցիալական ծախսերի փոխհատուցումը կատարվում է սույն հավելվածի 2-6-րդ կետերով սահմանված կարգով՝ գաղտնիք համարվող՝ հարկվող եկամուտներ վճարող հարկային գործակալների կողմից՝ հայտարարատուի կողմից սույն հավելվածի N 1 ձևով լրացված դիմում-հայտարարության հիման վրա:».
2) 7-րդ կետը «գումարները» բառից հետո լրացնել «, բացառությամբ 8-րդ կետով սահմանված դեպքերի, հարկային մարմնի կողմից» բառերով.
3) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով՝
«8. Ֆիզիկական անձի կողմից սույն հավելվածի N 1 ձևով լրացված դիմում-հայտարարությունն ստանալուց հետո սույն կարգի 6.2-րդ կետում նշված հարկային գործակալների կողմից սույն կարգի 6-րդ կետով սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարներից նվազեցվում են հարկային մարմնի կողմից սույն կարգի համաձայն ֆիզիկական անձի միասնական հաշվին մուտքագրված փոխհատուցման ենթակա գումարները և դրական տարբերության մասով առաջիկա աշխատավարձի հետ միասին կատարում վճարում ֆիզիկական անձին:».
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ N 1 ձևով՝
«Ձև N 1
|
Դ Ի Մ ՈՒ Մ-Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ |
Փաստաթղթի հերթական համարը | |||||||
|
(լրացվում է հարկային գործակալի կողմից) | ||||||||
|
1. Ֆիզիկական անձի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
|
2. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը |
||||||||
|
2.1. Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) |
||||||||
|
3. Ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն |
||||||||
|
4. Ֆիզիկական անձի կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և այլն) |
||||||||
|
Սույնով հայտարարում եմ, որ` ________ հաշվետու տարվա համար հարկային մարմնի կողմից վերադարձված եկամտային հարկի գումարները կազմել են. 1) Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման համար՝ __________ դրամ. 2) Հարկային օրենսգրքի 160․1-ին հոդվածի համաձայն՝ ուսման վարձի փոխհատուցման համար՝ _____________ դրամ. 3) Հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ շահաբաժիններից վճարված և վերադարձված՝ ______________ դրամ: Կից ներկայացվում է 1) _______________ թվականի հաշվետու տարվա համար հարկային մարմին ներկայացված՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիրը. 2) սոցիալական ծախսի կատարումը հիմնավորող օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթուղթը:
Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությանը: Պարտավորվում եմ հարկային գործակալի պահանջով ներկայացնել սույն դիմում- հայտարարությունում նշված՝ հարկային մարմնի կողմից եկամտային հարկի գումարների վերադարձը հիմնավորող բանկային փաստաթղթեր: |
Խնդրում եմ 20____ թվականի հաշվետու տարվա համար կատարել սոցիալական ծախսի փոխհատուցման գումարների վերադարձ:
| Ֆիզիկական անձի |
__________________________________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը)»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող հաշվետու տարիների ընթացքում կատարված սոցիալական ծախսերի վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
01.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|