ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«02» հոկտեմբերի 2026 թ. |
N 88-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների, արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը հաստատելու մասին» N 144-Ն հրամանի հավելվածի՝
1) 1-ին կետը լրացնել նոր` 1.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Lրացուցիչ կրթական ծրագրեր են համարվում հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնական (այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական) կրթական ծրագրերից դուրս իրականացվող արտադպրոցական կրթական ծրագրերը, բացառությամբ հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող՝ կրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանն ուղղված լրացուցիչ կրթական ծրագրերի։».
1) 6-րդ կետի «:» կետադրական նշանից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Օրացուցային տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի նախագծերը նախարարություն ներկայացվում են դրանց իրականացման մեկնարկից առնվազն 30 աշխատանքային օր առաջ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
10/2/2026 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2026 թվական: