ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀՀ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1385-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1443-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (09.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2026 թվականի N 1443-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1385-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ, 37-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչ նշանակել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ճնգրյանին՝ 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» 1385-Ա որոշման 1-ին կետում «գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «պետ» բառով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1410-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1190-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ