ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1445-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (09.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2026 թվականի N 1445-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակներում կապալառուի՝ «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության, «Պեգա Քնսթրաքշն» բաժնետիրական ընկերության կոնսորցիումի կողմից ծրագրի միջոցների հաշվին գնված և կոնսորցիումի գլխավոր գործընկեր «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության անվամբ գրանցված (այսուհետ՝ ընկերություն 1) և «Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում» ծրագրի շրջանակներում հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության՝ «Ցէ Ե Էս Քընսալթինգ Էնջինիրս Զալցգիթթեր» սահմանափակ պատասխանատվության Հայաստանյան մասնաճյուղի (այսուհետ՝ ընկերություն 2) (այսուհետ՝ ընկերություններ) կողմից ծրագրի միջոցների հաշվին գնված և իր անվամբ գրանցված տրանսպորտային միջոցները՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) ամրացված 2015 թվականի արտադրության 15,000,000․0 դրամ սկզբնական և 0․0 դրամ հաշվեկշռային արժեքներով «Toyota Camry 2.5» մակնիշի, 007 LL 55 պետական հաշվառման համարանիշով (VIN՝ JTNBF4FKX03030592) նույնացման համարով տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։

3. Սույն որոշման՝

1) N 1 հավելվածի 2-րդ և 4-րդ տողերում նշված տրանսպորտային միջոցներն ամրացնել կոմիտեին.

2) N 2 հավելվածի 2-րդ տողում նշված տրանսպորտային միջոցն ամրացնել նախարարությանը.

3) NN 1 և 2 հավելվածների 1-ին և 3-րդ տողերում նշված տրանսպորտային միջոցները նվիրատվությամբ հանձնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)։

4. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերությունների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքման աշխատանքները.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերություն 1-ի հետ ապահովել սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ և 4-րդ տողերում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման, գրանցման և հաշվառման աշխատանքների կատարումը.

3) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո՝ հիմնադրամի հետ երկամսյա ժամկետում կնքել սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետից բխող տրանսպորտային միջոցների նվիրատվության պայմանագրեր՝ սահմանելով, որ դրանց հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում նախարարության հետ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման, գրանցման և հաշվառման աշխատանքների կատարումը՝ դրանք իրականացնելով նախարարության միջոցների հաշվին:

5. Նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո՝ ընկերություն 2-ի հետ մեկամսյա ժամկետում ապահովել որոշման N 2 հավելվածի 2-րդ տողում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

6. Հիմնադրամին՝ սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո՝ ընկերությունների հետ մեկամսյա ժամկետում ապահովել նվիրատվությամբ հանձնվող տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները։

7. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ և 4-րդ տողերում նշված տրանսպորտային միջոցների՝ պահառության վայր տեղափոխելու համար անհրաժեշտ ծախսերն իրականացվելու են համապատասխան տրանսպորտային միջոցների նվիրատուների միջոցների հաշվին՝ առանց փոխհատուցման պահանջի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 8-ի N 1445-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՎԵԴՈՒ ՋՐԱՄԲԱՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ՝ «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԲԸ - «ՊԵԳԱ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ԲԸ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՆՎԱԾ ԵՎ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN

ը/կ

Տրման ամսաթիվը և համարը

Հաշվառման համարանիշը

Մակնիշը, տիպարը

Տեսակը, թափքի տեսակը, գույնը

Թողարկման տարեթիվը, շարժիչի

հզորությունը

Նույնականացման համարը

1.

19․01․2024 թ.

YJ644786

422 CZ 61

TOYOTA LC 150 4.6 GAS

թեթև մարդատար, ունիվերսալ, սպիտակ

2016 թ.,

207/282

JTEBU3FJ705076540

2.

27․01․2017 թ. KB132910

022 TT 55

TOYOTA LC 200 4.6 GAS

թեթև մարդատար, ունիվերսալ, սև մետաղափայլ

մետալիկ

2016 թ.,

227/309

JTMHX05J104122701

3.

31․01․2017 թ. KB134672

689 OC 61

TOYOTA HILUX 2.4 D

բեռնաուղևորատար, պիկապ, սպիտակ

2016 թ.,

110/150

MROFB8CD700326316

4.

06․04․2017 թ. KB191759

006 TL 10

TOYOTA HILUX 2.4 D

բեռնաուղևորատար, պիկապ, սպիտակ

2016 թ.,

110/150

MROFB8CD100326313

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


08.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 8-ի N 1445-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԿԱՊՍԻ ՋՐԱՄԲԱՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԻՆՔՆԱՀՈՍ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ՝ «ՑԷ Ե ԷՍ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ ԷՆՋԻՆԻՐՍ ԶԱԼՑԳԻԹԹԵՐ» ՍՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՆՎԱԾ ԵՎ ԻՐ ԱՆՎԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN

ը/կ

Տրման ամսաթիվը և համարը

Հաշվառման համարանիշը

Մակնիշը, տիպարը

Տեսակը, թափքի տեսակը,

գույնը

Թողարկման տարեթիվը, շարժիչի

հզորությունը

Նույնականացման համարը

1.

24․03․2016 թ. HB861057

443 OC 61

NISSAN, X-TRAIL

2.5 I

թեթև մարդատար, ունիվերսալ, սպիտակ

մարգարիտ

2016 թ.,

125/170

JN1BT2MW7GW003675

2.

08․04․2016 թ. HB871349

143 CD 61

TOYOTA, LC 150

4.0 GAS

թեթև մարդատար, ունիվերսալ, սև

2016 թ.,

207/282

JTEBU3FJ20K109770

3.

24․03․2016 թ. HB861092

077 VV 77

NISSAN, X-TRAIL

2.5 I

թեթև մարդատար, ունիվերսալ,

արծաթափայլ

2016 թ.,

125/170

JN1BT2MW1GW003638

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


08.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան