ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1032-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (09.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2026
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
02.10.2026
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«02» հոկտեմբերի 2026 թ.

N 1032-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 26-ի «Անձի մաքսային զննում անցկացնելու մասին մաքսային մարմնի կողմից կայացվող որոշման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1997 թվականի մարտի 3-ի N 21 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 87-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն հրամանի հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

10/2/2026

Է. Հակոբյան

 

 

Հավելված

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի «02» հոկտեմբերի 2026 թ.

N 1032-Ն հրամանի

 

 

«Հավելված

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի «26» հունվարի 2026 թ.

N 87-Ն հրամանի

 

Ձև

 

ՈՐՈՇՈՒՄ N (__________________) / (_________) / (_______________)

                    մաքսային մարմնի ծածկագիրը       ամսաթիվը          հերթական համարը

ԱՆՁԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Մաքսային մարմնի անվանումը

 

2. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանըհատող ֆիզիկական անձի՝

 

1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

2) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)

 

3) հաշվառման կամ բնակության հասցեն (առկայության դեպքում)

 

3․ Անձին մաքսային զննման ենթարկելու հիմնավորումները

 

4․ Որոշեցի՝

 

5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի`

 

1) անունը, ազգանունը

 

2) պաշտոնը

 

3) ստորագրությունը

 

 

Ծանոթագրություն

1․ Ֆիզիկական անձը, որի նկատմամբ անձի մաքսային զննում է անցկացվում, իրավունք ունի՝

1) ծանոթանալու անձի մաքսային զննում անցկացնելու մասին որոշմանը և դրա անցկացման կարգին՝ նախքան անձի մաքսային զննման անցկացման սկսելը.

2) ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.

3) բացատրություններ տալու և միջնորդություններ ներկայացնելու.

4) կամավոր հանձնելու իր մոտ թաքցրած՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները.

5) հայտարարություն անելու, որը պետք է մաքսային մարմնի՝ անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձի կողմից պարտադիր կերպով ներառվի անձի մաքսային զննման ակտում.

6) օգտագործելու մայրենի լեզուն և օգտվելու թարգմանչի ծառայություններից.

7) ծանոթանալու անձի մաքսային զննման ակտին՝ վերջինիս կազմումն ավարտվելուց հետո, և դրա մեջ գրավոր ձևով հայտարարություններ անելու.

8) բողոքարկելու մաքսային մարմնի՝ անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձանց գործողությունները՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և կարող է բողոքարկվել «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով։

 

 Զննման ենթարկվող անձի ստորագրությունը և որոշմանն ու իր իրավունքներին ծանոթանալու վերաբերյալ ձեռագիր նշումը

 

 Զննման ենթարկվող անձի կողմից մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները կամավոր հանձնելու մասին մաքսային մարմնի կողմից ներկայացված առաջարկի վերաբերյալ նշումները

 

 Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 329-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան ընթերակաների ներգրավման դեպքում՝ ընթերակաների կողմից կատարվող նշումները

 
»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2026 թվական: