ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 700-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1013-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (14.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1013-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 700-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 700-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) որոշման և որոշման հավելվածի վերնագրերում «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերով․

2) որոշման նախաբանից հետո օգտագործվող «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» և որոշման հավելվածի 1-ին կետի «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը» բառերը համապատասխանաբար փոխարինել «աշխատանքի և բարեկեցության նախարարության» և «աշխատանքի և բարեկեցության նախարարությունը» բառերով․

3) որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4․ Նախարարության անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարություն.

2) ռուսերեն` Министерство труда и благосостояния Республики Армения․

3) անգլերեն` Ministry of Labor and Welfare of the Republic of Armenia․

4) ֆրանսերեն՝ Ministère du Travail et du Bien-être social de la Rèpublique d'Armènie։»

4) որոշման հավելվածի 11․1-ին կետում «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին» բառերը փոխարինել «Աշխատանքի և բարեկեցության նախարարին (այսուհետ՝ նախարար)» բառերով․

5) որոշման հավելվածի 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության նախարարը (այսուհետ՝ նախարար)» բառերը փոխարինել «նախարարը» բառով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


13.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ